Ֆինանսական հոսքերի ալիքները
www.voma.am — 14,676,996 դրամ (29,300դոլար)
Գումարը ուղարկվել է 579 հոգու կողմից, որոնցից 296 -ը՝ ամսական բաժանորդագրությամբ՝ 6,550,796 դրամ (12,100 դոլար)PayPal — 10,000 դոլար
Գումարն ուղարկվել է 156 հոգու կողմից, նրանցից 110-ը՝ բաժանորդագրությամբ 5000 դոլար :Սբերբանկ — 58,000 ռուբլի (780 դոլար)
Գումարը ուղարկվել է 23 հոգու կողմից:
Սեպտեմբերին արված ծախսերը
- Նյութական-տեխնիկական ապահովում: 3 մլն դրամ` 7 ձմեռային վրանների արտադրության համար: Պատվիրվել է 500 դանակ (ԿԻԶԼՅԱՐ ապրանքանիշ)՝ յուրաքանչյուրը 12000 դրամ։ Ընդհանուր՝ 6 մլն դրամ։
2. Հրահանգիչների պատրաստում
Սեպտեմբերի 1–14 -ը պատրաստել ենք 8 հրահանգիչների՝ Մարտունու, Վանաձորի, Գորիսի և Արտաշատի համար:
280 հազար դրամ կազմել են հրահանգիչների ուսման և կուրսանտների սննդի ծախսերը:
3. Սեպտեմբերյան հավաք: Ուսումնական հավաքին պատրաստվել է 55 հոգի: Ընդհանուր ծախսերը կազմել են 3.850.000 դրամ, որից 1.700.000-ը ստացել ենք հավաքի մասնակիցներից: Մեր բյուջեից 2 միլիոն դրամից մի փոքր ավելին տրամադրել ենք 30 հոգու անվճար ուսուցմանը:
4. Դասընթացներ սեպտեմբերին (Երևան): Երևանում անցկացվող դասընթացներին պատրաստվել են 80 նոր կուրսանտներ, իսկ 2 -րդ փուլին՝ 50. անվճար:
Ծախսերը կազմել են մոտ 1.5 մլն դրամ՝ հրահանգիչների աշխատավարձեր, կոմունալ վճարներ և մաքրում:
Հանգստյան օրերին պատրաստվել են ևս 20 հոգի, սակայն՝ վճարովի:
5. Մասնաճյուղեր՝ սեպտեմբերին: Կապանի տարածքների նորոգման, աշխատավարձերի և գովազդի համար ծախսել ենք 540,000 դրամ:
6. ՈՄԱ գումարտակ: Այժմ 20 կամավորներ և 14 հոգի «Իրական դպրոցից» մասնակցում են սակրավորական գործի և դիպուկահարության դասընթացներին: Ծախսերը կկազմեն 2000 ԱՄՆ դոլար:
7. SMM: աշխատավարձը և ծախսերը կազմել են 1500 դոլար
Ընդհանուր առմամբ, սեպտեմբերին ծախսվել է 16,920,000 դրամ (33,840 $)
- Տարբեր ծրագրերում պատրաստվել է 247 հոգի, որից միայն 50-ը`սեփական միջոցների հաշվին: 13260 $ (39.2 %)
- Գնել ենք 7 վրան և 500 դանակ (Կիզլյար ապրանքանիշ) 18000 $ (52.2 %)
- Ծածկեցինք մեկ մասնաճյուղի ծախսերը 1080 $ (3.2 %)
- Աշխատանքը SMM թիմի 1500 $ (4.4 %)
Այս պահին մասնաճյուղերի աշխատանքի վրա շատ քիչ գումար ենք ծախսում: Հիմնականում օգնում ենք բացել նորերը, մարզում ենք հրահանգիչներին, մարզական որոշակի գույք ենք տրամադրում, սակայն մարզերում միայն ՈՄԱ մասնաճյուղերի լիարժեք աշխատանքի համար պահանջվում է առնվազն 5–15 հազար դոլար: Եվ սա ընդամենը աշխատավարձերն ու դահլիճների սպասարկումն են:
Երևանի դասընթացները կախված են աշխատող հրահանգիչների թվից, իսկ նրանց թիվը` կուրսանտների թվից: Միջին հաշվով, ծախսերը հոկտեմբերին կկազմեն 1500–2000 դոլար:
ԻՆՉ ԿՏԱ ՄԵԶ ԱՄՍԱԿԱՆ 100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Կկարողանանք ամբողջությամբ ֆինանսավորել մեր մասնաճյուղերի աշխատանքը: Սա նշանակում է, որ հրահանգիչները աշխատավարձ կստանան, գույքագրումը կթարմացվի, ձեռք կբերվեն տրանսպորտային միջոցներ, զենքեր կգնվեն՝ սահմանամերձ բնակավայրերում կրակային պատրաստության և այդ բնակավայրերի պաշտպանության համար: Յուրաքանչյուր մասնաճյուղի համար նախատեսվում է առնվազն 1000 դոլար:
Մենք կավելացնենք պատրաստվել ցանկացող մարդկանց քանակը (մեր բյուջեի հաշվին):
ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻՆ ԱՆԵՆՔ
Եթե հաշվի առնենք, որ անձանց թիվը կավելանա, ապա կավելանա գույքագրման թարմացման և գնման անհրաժեշտությունը: Նախատեսում ենք ձեռք բերել նաև տրանսպորտային միջոցներ (մոտոցիկլետներ, կվադրոցիկլետներ, պիկապներ և այլն), սարքավորումներ, օպտիկական սարքավորումներ: Էլ չասենք, որ և մարզերում, և Երևանում բոլորին անհրաժեշտ կլինեն զրահաբաճկոններ ու սաղավարտներ: Շուտով կկազմենք անհրաժեշտ իրերի ցանկը և բյուջեն:
Եվ վերջապես, մենք կսկսենք ավելի ակտիվորեն իրականացնել ինժեներական աշխատանքներն ու ամրացված տարածքների կառուցումը:
Այժմ մենք ամեն ամիս ստանում ենք 25–50 հազար դոլար, որի հաշվին պատրաստում ենք 150–500 հոգի, վճարում ընթացիկ ծախսերը և գումարտակի ու ամբողջ կազմակերպության համար անհրաժեշտ պարագաներ գնում: