Թանկագին քույրեր և եղբայրներ, սկսած սեպտեմբերի 27-ից, մեր կազմակերպության հաշվին փոքր գումարներ չեն փոխանցվում։
Պայմանավորված ճակատում աշխատելու մեծ ծանրաբեռնվածությամբ, մենք չենք հասցրել սովորականի նման ներկայացնել մեր կատարած քայլերի հաշվետվությունը։
Իսկ հոկտմբերին թուրքերի հակերային հարձակումների պատճառով մեր կայքը վնասվեց (մինչև օրս չի կարգավորվել), և այժմ միայն փոխանցումների էջն է գործում։
Այդ իսկ պատճառով չենք կարողացել գրել՝ որքան է փոխանցվել և ումից։
Սակայն, մոտավորապես 200 հազար դոլար է փոխանցվել մեզ, որից 100 հազարը ծախսվել է ՈՄԱ գումարտակը անհրաժեշտով ապահովելուն և մեր՝ Երևանում մինչև այսօր ռազմական պատրաստության դասընթացներ անցկացնող կենտրոնի սպասարկմանը՝ հանուն մեր կամավորների և պահեստազորայինների։
Այո, իսկապես, գումարը փոքր չէ, բայց պատերազմն էլ էժան գործ չէ։
Մենք ձեռք ենք բերել
- Ռացիաներ/ռադիոհաղորդիչներ
- Քնապարկեր՝ 340 հոգու համար
- Պիկապներ և Լուազներ (8 մեքենա)
- Օպտիկա, հեռաչափներ
- Ջերմատեսիլ սարքեր (արժեքը՝ 3000–5000$, մոտ 15 հատ)
- Ալպինիստական հանդերձանք (200 հոգու համար)
- Սաղավարտներ (արժեքը՝ 300$, 100 հոգու համար)
- Զրահաբաճկոններ (արժեքը՝ 200$, 200 հոգու համար)
- Զինվորական հագուստ
- Ռազմական պարագաներ
- Անօդաչու թռչող սարքեր
Մենք կփորձենք առավել մանրամասն զեկուցել, բայց անգամ այս թվերը ցույց են տալիս, որ պատերազմին տրամադրված գումարները շատ արագ են սպառվում։
Այնպես որ, երախտապարտ ենք նրանց, ովքեր մասնակցել են երկրի պաշտպանությանը, բոլոր կամավորներին, ովքեր զենք են վերցրել և կռվելու են գնացել, նրանց, ովքեր ֆինանսապես աջակցել և, կամ, մեր կամավորներին անհրաժեշտ պարագաներ են ուղարկել։
Կուտակված ֆինանսական ռեսուրսների մնացած մասը կտրամադրվի ՈՄԱ-ի զարգացմանը։
Մենք լրջորեն մտադիր ենք իրագործել Ազգ-Բանակ և Երկիր-Ամրոց հայեցակարգերը։
Մեր առաջիկա ծրագրերը՝
- Մասնաճյուղեր՝ ՀՀ ողջ տարածքով
- Վերլուծական կենտրոնի ստեղծում
- Գումարտակի զարգացում՝ մինչև բրիգադ և գունդ
- Ռազմական սարքավորումների և զենքի արտադրություն. Սպառազինություն
- Ողջ երկրում ինժեներական աշխատանքներ իրականացում
- Աջակցություն՝ զոհվածների և վիրավորների ընտանիքներին
Մեր ծրագրերը, ինչպես տեսնում եք, մեծ են և հավակնոտ։
Շուտով ձեզ կներկայացնենք բոլոր մանրամասները։
Շարունակեք աջակցել մեզ։
Մասնակցեք ՈՄԱ ուսումնական գործընթացին:
Համագործակցության այլ հնարավորությունների մասին՝ շուտով։