Պատանիների համար նախատեսվող առաջիկա հավաքի նախապատրաստական աշխատանքները

Հարգելի ընկերներ, ինչպես գիտեք սեպտեմբերի սկզբին պատրաստվում ենք պատանիների (Իրական դպրոցի սաների) համար հավաք անցկացնել։

ՈՄԱ/VoMA
2 min readAug 22, 2018

Հավաքին մասնակցելու է 120 պատանի, ինչը հավաքների պատմության մեջ մասնակիցների ամենամեծ թիվն է։ Պատանիները 10 օր կապրեն, կմարզվեն, կծանոթանան բնությանը բանակին մոտեցված պայմաններում։

Ճամբարը հունիսին

Քանի որ մեր կենտրոնը դեռ չունի գիշերակացի շենքային պայմաններ այդ քանակի մասնակիցների համար, մենք ամերիկյան ռազմական “Ալյասկա” վրաններ ենք գնել։ Այդ վրանները նախատեսված են մինչև 40 կուրսանտի հարմարավետ տեղակայման համար։

Արտաքին տեսքը

Ժամանակավոր կացարանը բարձր շարժունակություն ունի և պարզ է մաքրման տեսանկյունից։ Վրանի կառուցվածքը թույլ է տալիս այն կիրառել որպես զորանոց, վիրահատարան ունեցող շարժական հոսպիտալ, հրամանատարական շտաբ, ուսումնական դասասենյակ և այլն։

Այս կարևոր ձեռքբերումների համար մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր նյութական աջակցություն են ցուցաբերում մեր կազմակերպությանը։

Ուրախությամբ ցույց կտանք արդեն հավաքված վրանները Քարվաճառում, ուսումնական գործընթացի ժամանակ։

Հաշվի առնելով հունիսի հավաքի փորձը, մենք որոշեցինք կտոր գնել կենտրոնի տարածքում ծածկ կարելու համար։

Արտաքին տեսքը

Ծածկի տակ կանցկացվեն ողջ մնալու տեսական պարապմունքներ, շտապ բժշկական օգնության պարապմունքներ, ինչպես նաև ազատ ժամերին պատանիները հնարավորություն կունենան պաշտպանվել արևից և անձրևից։ Այժմ անհրաժեշտ է գնել 200 մետր “Օքսֆորդ” անջրաթափանց կտոր այդ թվով մարդկանց համար անհրաժեշտ տարածություն ծածկելու համար։

Անհրաժեշտ նյութ գնելու համար

Դուք կարող եք օգնել մեզ կահավորել տարածքը և դպրոցականների մարզումների և պարապմունքների համար պայմաններ ստեղծել։

Կատարեք օնլայն փոխանցում մեր կայքում։ Դա կարող է լինել 1000, 5000, 10000 դրամ կամ ավել։ Գումարի չափը կարևոր չէ։ Կարևորը ընդհանուր մասնակցությունն է։

Տեսահոլովակ հավաքների որոնք անցել են հունիսին:

--

--

ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.