Հունիս ամսի ֆինանսական հաշվետվությունը
Սիրելի եղբայրներ և քույրեր, հունիս ամսին voma.am կայքի միջոցով մեզ փոխանցվել է 24788 դոլար (12889796 դրամ) ֆինանսական աջակցություն՝ մեր 508 աջակիցներից, որոնցից 227-ը՝ ամսական բաժանորդագրությամբ:
5875 դոլար փոխանցվել է «PayPal»-ի միջոցով (97 աջակիցներ):
Ընդհանուր՝ 30663 դոլար (15944796 դրամ)
Այս գումարը կօգտագործվի հուլիս ամսվա աշխատանքի ծախսերը հոգալու համար:
Իսկ հունիսի աշխատանքները իրականացրել ենք մայիս ամսի ֆինանսական աջակցությամբ (31809 դոլար կամ 16540696 դրամ)՝ մեր 530 աջակիցների կողմից:
ՀՈՒՆԻՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
#ArmyNation
Շարունակվել են Երևանում անցկացվող երեքամսյա դասընթացները, որոնց մասնակցում էին շուրջ 130 հոգի (գրեթե կեսը մեր քույրերն էին): Կուրսանտների այս կազմը առանձնանում էր իր մեծ քանակով և հատկապես նրանով, որ մասնակիցների թիվը առաջին իսկ օրերից գործնականում անփոփոխ մնաց:
Գործառնական ծախսեր
- Եռամսյա դասընթացներ — 840,000 դրամ (հրահանգիչների աշխատավարձ): Պատրաստվում և լեռնային հրաձիգների հիմնական հմտություններն են սովորում 130 հայրենակիցներ:
- Հրահանգիչների դասընթացներ — 750,000 դրամ (հրահանգիչների աշխատավարձ և սնունդ):
Խաչիկ գյուղից արդեն 6 հոգի պատրաստվել և ստացել են հրահանգչի կարգավիճակ: - Հանգստյան օրերի դասընթացներ — 128,000 դրամ (հրահանգիչների աշխատավարձ): Պատրաստվում են 40 հոգի:
- Մարզումներ՝ լեռնանտառային տեղանքում՝ Երևանում պատրաստվող բոլոր կուրսանտների համար — 60,000 դրամ դրամ(հրահանգիչների աշխատավարձ): 150-ից 200 հոգի շաբաթը մեկ անգամ գնում են լեռներ՝ կրակային վարժանքների և ցատկերթի/քայլերթի:
- Սրահի սպասարկման ծախսեր (Երևանում) — 40,000 դրամ (ջուր, լույս, մաքրում):
- Երևանում ուսումնական գործընթացի ղեկավարի աշխատավարձ — 300,000 դրամ:
- Պահեստապետի աշխատավարձ — 70,000 դրամ
- SMM թիմի աշխատանք — 200.000 դրամ (լուսանկարիչ, դիզայներ, քոփիռայթեր, զանգերի կենտրոն):
- Տրանսպորտի վառելիք — 200,000 դրամ (ուղևորություններ մարզեր, Երևան)
- Տեխնիկայի նորոգում՝ լեռներում մարտական առաջադրանքները իրականացնելուց հետո — 520,000 դրամ (2020 թ. ռազմական գործողություններից և Իշխանասարից հետո)
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 3,108000 դրամ կամ 5967 դոլար
ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԾԱԽՍԵՐ
Որպեսզի մասնաճյուղերը գործեն որպես լիարժեք հասարակական կազմակերպություններ և բնակչության պատրաստման կենտրոններ, հրահանգիչները պետք է արժանի աշխատավարձ ստանան, ունենան նորմալ գույք, տրանսպորտ և զենք՝ կրակային պատրաստության համար:
1 մասնաճյուղի ծախսերը ամսական մոտ 1000 դոլար են կազմում:
Կարողացանք մարել Կապանի տարածքի վարձակալության ծախսերը (100000 դրամ) և վճարել Գորիսի հրահանգիչների աշխատավարձերը (400000 դրամ)։
Հունիսին մասնաճյուղերի համար ծախսված ընդհանուր գումարը՝ 500000 դրամ:
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ
Հունիսին մենք շարունակեցինք աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Բնակավայրերի ամրապնդման համար 5 բնակավայրերում տեխնիկա է վարձակալվել։ Աշխատանքը ղեկավարում էին Գորիսի ՈՄԱ հրահանգիչները, ՈՄԱ-ի մեր եղբայրները (պետք է նշել Խոջաբակյաններին) և Գորիսի հասարակ բնակիչները:
Գորիսի մերձակա 5 գյուղերում (Վերինշեն, Խոզնավար, Կոռնիձոր) կատարված ինժեներական աշխատանքների համար ծախսվել է 500000 դրամ։
Ինժեներական աշխատանքներ՝ 500 հազար դրամ:
ԱՐՑԱԽԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԵԿԱՆԳԱՄՅԱ ԾՐԱԳՐԵՐԻ ԾԱԽՍԵՐ
#ArmyNation
Հունիսին կազմակերպության ղեկավարությունը որոշեց մեր ֆինանսական հնարավորությունների մեծ մասն ուղղել Արցախի պաշտպանունակության ամրապնդմանը։ 16-իցն մլն դրամը և հունիսյան փոխանցումներից 2 մլն դրամը ծախսվել են հատուկ միջոցների գնման վրա, որոնց մասին, ցավոք, այժմ պատմել չենք կարող։ Սակայն ժամանակի ընթացքում կփորձենք դա էլ անել։
Այս նախագծին զուգահեռ՝ Ֆեյսբուքում ՈՄԱ գումարտակի մարտիկների և ՈՄԱ-ի էջի հետևորդների շնորհիվ հավաքվեց ավելի քան 11000 դոլար՝ Կարմիր Շուկայում «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման համար։ Բացումը հուլիսի հինգին էր:
Արցախի ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրացման համար ընդհանուր ծախսվել է 12.000000 դրամ: