ՈՄԱ-ի ուսումնամարզական հավաքներ. գիտելիք, համախմբվածություն և ուժ

Տեսական և գործանական պարապմունքների համալիր ծրագիր, որն իրականացնում են ՈՄԱ-ի հրահանգիչները (խորհրդային և հայկական ՀՆԽ-ի վետերաններ): Ամբողջ աշխարհի երիտասարդ հայերին առաջարկվում է միասնաբար 10 օր անցկացնել Արցախի լեռներում՝ անցնելով զինվորական կյանքի բոլոր դժվարություններով:

ՈՄԱ/VoMA
2 min readApr 18, 2018

Երբ չունեինք անկախ պետություն, մեզ ամեն կերպ փորձում էին համոզել, որ կարիք չկա, որ հայը տիրապետի զենքին: Իսկ մեր սերունդը պետք է գիտակցի, որ ցեղասպանություն տեսած ազգը հոգեպես և ֆիզիկապես թույլ լինելու իրավունք չունի: Հենց այդ պատճառով «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը, արդեն մի քանի տարի է, իրականացնում է ուսումնամարզական հավաքներ:

Ուսումնամարզական հավաք, 2016 թ.

Մարտականին մոտեցված դաշտային պայմաններում անցկացվող մարզումների ընթացքում առավելագույնս կենտրոնացվում են մասնակիցների ֆիզիկական և հոգևոր հատկանիշները: Բացի ռազմական գործին և էքստրեմալ պայմաններում գոյատևմանն առնչվող հմտություններ ձեռք բերելուց՝ մասնակիցները նաև ծանոթանում են տեղանքին և տեղի բնակչությանը, ինչպես նաև գործնականորեն ծանոթանում են զենքի տարբեր տեսակների հետ և անցկացնում են սցենարային կրակային վարժանքներ:

Հատկանշական է, որ հավաքին մասնակցում են երիտասարդներ Հայաստանի մարզերից և Սփյուռքից, նախազորակոչիկներ, պահեստայիններ և կամավորներ: Այստեղ կարող եք տեսնել, թե ինչպես կարող են տարբեր աշխարհայացքով, սոցիալական և ֆինանսական դրության մեջ գտնվող հայերը դառնալ հավաքական ուժ:

Մարզումների բոլոր դժվարությունները, պատերազմով անցած մարդկանց հետ շփումը, տարբեր գյուղերից, քաղաքներից և երկրներից մասնակիցների հետ ծանությունը ստեղծում են ոգեշնչվածության, միասնականության, միմյանց և ընդհանրապես երկրի նկատմամբ սիրո անհավանական զգացում:

Ուսումնամարզական հավաք, 2017 թ.

Ուսուցման կենտրոնը արցախյան պատերազմի ընթացքում ազատագրված գեղատեսիլ Քարվաճառում է

Դուք կապրեք և կմարզվեք խոր կիրճերի, բարձր, անտառապատ սարերի և վարարող գետերի շրջակայքում: Ձեզնից 7 կմ հեռավորության վրա կլինի քարվաճառյան «Տաք ջուրը», իսկ 12 կմ հեռավորության վրա՝ Դադիվանքը:

Երբ անցնում եք մարզումների դժվարություններով՝ քրտինք թափելով հողի վրա, սկսում եք հողի հետ կապն այլ կերպ զգալ: Սկսում եք զգալ, որ այդ ամբողջ հողը և բնությունը Ձերն են, և Դուք պատասխանատու եք դրանց ապագայի համար: Այդ անգնահատելի փորձը Ձեր մեջ արթնացնում է ինչ-որ անհավատալի, կանգուն մի բան, որը փնտում, բայց չէիք գտնում:

Երաժշտության ուսուցչուհի Սոնան Հայաստանի Գավառ քաղաքից

Ցանկանում եք ինչ-որ մեծ բանի մի մասնի՞կը լինել: Ցանկանում եք Հայաստանը տեսնել այնպիսին, ինչպիսին նախկինում չէի՞ք տեսել: Եվ վերջապես ցանկանում եք ինքներդ Ձեզ մարտահրավեր նետել և ընդլայնել Ձեր հնարավորությունների սահմաննե՞րը:

Այդ դեպքում պատրաստվե՛ք ուսումնամարզական հավաքներին, որոնք տեղի կունենան

  • Մայիսի 1–10
  • Հուլիսի 21–30
  • Օգոստոսի 4–13

Գրանցվե՛ք այստեղ

Եթե ցանկանում եք, որ ուսումնամարզական հավաքին մասնակցեն ավելի մեծաթիվ նախազորակոչիկներ, կամավորներ և պահեստայիններ, ապա առցանց փոխանցում կատարե՛ք մեր կայքում: Ձեզնից է կախված, թե քանի մարդու համար կկարողանանք գնել փամփուշտներ, սննդամթերք, ինչպես նաև ապահովել այլ նյութական կարիքները:

Ձեր մասնակցությունն ու մեր աշխատանքը կօգնեն Հայաստանը դարձնել ավելի հզոր:

--

--

ՈՄԱ/VoMA
ՈՄԱ/VoMA

Written by ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

No responses yet