ՈՄԱ/VoMA
2 min readOct 15, 2020

--

Շվեյցարիայի աննախընթաց ինքնապաշտպանությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին

Երկրորդ համաշխարհային պատերազմին Գերմանիայի և Իտալիայի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար շվեյցարացիները աննախադեպ մակարդակով համախմբվեցին գեներալ Անրի Գիսանի շուրջ և Ալպերում ինքնապաշտպանական համակարգ ձևավորեցին՝ հնարավոր հարձակման դեպքում թշնամուն պատժելու համար:

Գիսանն առաջարկեց պաշտպանություն կազմակերպելու հայեցակարգ, որը կոչվում էր «Շվեյցարիայի ազգային ռեդուտ» կամ պարզապես «Ռեդուտ»:
Համաձայն դրա՝ կենդանի ուժի և զենքի ռեսուրսները համարվեցին սահմանափակ՝ հավանական հակառակորդների համեմատությամբ:
Ուստի զինված ուժերի խնդիրը սահմանները պաշտպանելը չէր, այլ այնպիսի իրավիճակ ստեղծելը, երբ երկրի գրավումը թշնամուն չափազանց թանկ ու նույնիսկ անիմաստ ձեռնարկում թվար: Հետևաբար, Ռեդուտի ռազմավարությունը հիմնականում զսպող միջոց էր:

Այդ նպատակով պաշտպանության գիծը հարթավայրից նախապես տեղափոխվեց լեռներ, որտեղ բազմաթիվ ամրություններ կարողացան դիմակայել հակառակորդի հետևակին ու տանկերին: Ականապատվեցին և պայթյունների պատրաստվեցին լեռնային ճանապարհներն ու թունելները:

Բոլոր ստորաբաժանումների և կազմավորումների հրամանատարությանն ու անձնակազմին հաղորդվեց, որ ռազմական գործողությունների սկսման պահից նրանք ստիպված են պաշտպանել իրենց հատվածները՝ այլևս ուշադրություն չդարձնելով դիմադրությանը վերջ տալու ցանկացած հրամանի:

Ագրեսորի ներխուժման ուժերը սահմաններին կասեցվեցին միայն այն ժամանակամիջոցում, որը բավարար էր Ռեդուտի գծից այն կողմ գտնվող հիմնական ուժերի կազմակերպված նահանջի համար:
Այս վերախմբավորման ավարտից հետո Շվեյցարիայի կառավարությունը կարող էր երկար ժամանակ թաքնված մնալ:

Այսպիսով, երկիր ներխուժած ցանկացած հակառակորդ ի վերջո կանգնելու էր ամբողջովին ոչնչացված ենթակառուցվածքներով հսկայական լեռնային տեղանքների նկատմամբ հսկողություն սահմանելու խնդրի առջև, որտեղ պաշտպանությունը անցկացնելու էին կիսապարտիզանական բազմաթիվ կազմավորումներ:
Արդյունքում երկիրը խուսափել է օկուպացիայից:

✊Եթե ​​մենք այս պահին գտնվում ենք պատմականորեն կարևոր իրավիճակում, ապա պետք է համապատասխան աշխատանք կատարենք:

Մեր անվտանգության հայեցակարգը (դոկտրինա) պետք է այնպիսին լինի, որ Հայաստանի վրա հարձակումը թշնամու համար շահեկան չլինի:

✔պետք է ունենանք 200-ից 900 հազար հոգանոց մարզված և վերապատրաստված պահեստազորային բանակ:
✔Հայաստանի բոլոր տարածքներում պետք է լինեն հզոր ամրություններ, ռմբապաստարաններ և թաքնված կրակակետեր
✔անհրաժեշտ է զարգացնել ռազմարդյունաբերությունը և բարձրացնել բանակի արդյունավետությունը
✔Հայաստանի յուրաքանչյուր մարզ պետք է լինի զինված և ինքնապաշտպանունակ
✔բնակչությունը պետք է հնարավորինս զինված լինի, որպեսզի մոբիլիզացիայի դեպքում շատ կարճ ժամանակում բոլորը պատրաստ լինեն։

Սիրելի՛ հայեր, եկեք սկսենք աշխատել:

Այլ տարբերակ չկա:

Մասնակցե՛ք ՈՄԱ՝ ռազմական պատրաստության արագացված դասընթացներին, բարձրացրեք ձեր մարտունակությունը, սովորեք մարտական ամենատարբեր հմտությունները և եղեք առավել քան պատրաստ:

Մեր հասցեն՝ Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան 121/7 (Նաիրի հյուրանոցի ետնաբակ)։

Դասընթացներն անվճար են։

Կամավորներին անհրաժեշտ իրերի ցանկին ծանոթանալու համար՝ www.voma.center

--

--

ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.