Եվ այս ամենը հանգեց նրան, որ մենք կորցրինք նաև մեր պատմական հողերն ու միլիոնավոր կյանքեր:
Ժամանակին հայ ազգը ձգվում էր Կասպից ծովի ափերից մինչև Միջերկրական ծով և ազդեցիկ ուժ էր, իսկ այժմ սահմանափակվում է թուրքական և ադրբեջանական բարբարոսական կեղծ պետությունների միջև ընկած 30 հազար կմ տարածքով:
Կյանքեր և տարածքներ այլևս չկորցնելու համար մենք պետք է քաղաքացիական կյանք վարելուց բացի զինվորներ դառնանք (մինչև 60 տարեկանը անցնել պատրաստման և վերապատրաստման դասընթացներ, ունենալ զենք և համազգեստ, իմանալ՝ ում հետ ենք գնալու մարտի դաշտ և ով է մեր հրամանատարը) և միավորվենք այս գաղափարի շուրջ:
Անկախ նրանից, թե քաղաքական ինչ հայացքներ ունենք, բոլոր հայերս էլ թշնամի ենք հակառակորդի համար, ուստի նրա դեմ պետք է ուս ուսի տված կանգնենք:
Այսօր գնացեք ընտրությունների, բայց մի մոռացեք, որ ամենակարևոր ընտրությունը ԱզգԲանակ և ԵրկիրԱմրոց-ն:
Սա այն ազգային ընտրությունն է, որը հնարավորություն կտա այլևս չկատարել անցյալի սխալները, այսինքն, անկախ ամեն ինչից, մենք կդառնանք միասնական, մեզ կոտրելը և ստրկացնելը շատ դժվար և թանկ հաճույք կլինի, քանի որ ողջ ժողովուրդը և երկիրը անընդհատ մարտական պատրաստության մեջ կլինի, և արդյունքում՝ յուրաքանչյուր 25–30 տարին մեկ մեզ պատահող պատերազմների փոխարեն մենք կստանանք երկարատև խաղաղություն:
Ընտրեք, բայց մի մոռացեք, որ իրական ժողովրդավարությունը ոչ միայն ընտրություններն են, այլև ակտիվ հասարակական կյանքն ու նախաձեռնությունները, հասարակական ճնշումը՝ հասարակական կազմակերպությունների, արհեստակցական միությունների, ասոցիացիաների և միավորումների միջոցներով։
Դարձեք ԱզգԲանակ- և ԵրկիրԱմրոց -ի մի մասը:
Մասնակցեք լեռներում անցկացվելիք տասնօրյա ուսումնամարզական հավաքին, մասնակցեք դասընթացներին՝ Երևանում, Կապանում, Գորիսում, Սիսիանում, Եղեգնաձորում, գ. Խաչիկում, Չարենցավանում, Գյումրիում, Էջմիածնում, Գավառում, Վեդիում:
Աջակցեք Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը՝ բաժանորդագրվելով ամսական փոխանցումներին կամ կատարելով միանվագ փոխանցում.
Քարտային փոխանցումներ՝
PayPal՝
https://www.paypal.com/donate?hosted_button_id=S6HZRGL3BE436