ՈՄԱ/VoMA
1 min readAug 10, 2020

☝🏻Մեր անցած ճանապարհը ցույց է տվել, որ պատերազմական իրավիճակներում դաշնակից երկրների աջակցությանը հուսալուց առաջ պետք է ինքնե՛րս դառնանք մեր սեփական դաշնակիցը՝ լինելով պատրաստ և կազմակերպված։ 🔙Բազում պատերազմներ ենք տեսել, համտեսել թշնամու ամենադաժան քայլերի համը և շատ հաճախ չապավինելով մեր ուժերին՝ սպասել ենք մեր դաշնակիցների օգնությանը, որոնք, սակայն, մեծամասամբ եղել են ուշացած։
⁉️Ինչո՞ւ չպետք է դասեր քաղենք անցյալից, զորանանք այնքան, որ շատ երկրներ իրենք ցանկանան լինել մեր դաշնակիցը, իրենց կամայի՛ն աջակցությամբ ձեռք բերեն մեր ընկերությունն ու դաշնակցությունը և ո՛չ՝մեր կանչով։

👌🏻➡️Տավուշի իրադարձությունները ցույց տվեցին՝ որքան լավ դաշնակից կարող է լինել Հայաստանը։
Արաբական երկրների արձագանքը ևս փաստն էր այդ կարևոր ցուցանիշի։

⚠️Ուրեմն՝ լինենք այնքան պատրաստ, որ, առաջին հերթին, ամենից դժվար իրավիճակներո՛ւմ անգամ մե՛նք լինենք մեր առաջին սատարն ու հենարանը, չսարսափենք, այլ հակառակը, դառնանք մեկ ամուր զորություն։
☝🏻🇦🇲Իսկ դա անպայմանորեն նպաստելու է մեր երկրի ո՛չ միայն դիմադրունակության, այլև միջազգային հարթակներում հեղինակության բարձրացմանը։

ՈՄԱ/VoMA
ՈՄԱ/VoMA

Written by ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

No responses yet