Ընտրությունը քոնն է

ՈՄԱ/VoMA
2 min readJan 5, 2022

Դե ինչ, սիրելի եղբայրներ և քույրեր: Մենք այժմ անկարգությունների, քաոսի, սանձարձակ բարքերի, պատերազմների և այլ կործանարար շրջադարձերի անկանոն հոսանքի վրա ենք գտնվում, իսկ ափը, ըստ էության, դեռ հեռու է։ Այսպիսով, 90-ականներից հետո մենք թևակոխում ենք մեծ երկրների առճակատման պատմական նոր փուլ, որտեղ փոքրերը սակարությունների առարկա են միայն։

Այսպիսով.

կամ համախմբվում ենք, ռազմականացվում, սովորում կռվել, կյանքեր փրկել և դիմադրել դիվերսիոն խմբերին, կամ էլ ձևացնում ենք, թե մեզ ոչինչ չի պատահել, և աշխարհում ոչինչ չի կատարվում։

Առաջին դեպքում ճգնաժամային իրավիճակներում արագ կկողմնորոշվենք ու կարձագանքենք, արդյունքում՝ ավելի քիչ կորուստներ կստանանք, հնարավոր է` ինչ-որ բան ձեռք բերենք։

Երկրորդ դեպքում մի որոշ ժամանակ հանգիստ կապրենք, կարող ենք նույնիսկ հարստանալ, բայց հարևան երկրներում հնարավոր ճգնաժամային իրավիճակների կամ մեզ պատահելիք ռազմական գործողությունների դեպքում մենք նորից առաջ եկած խնդիրների ռամանակ ենք գործելու, ինչի դեպքում արագ և ճիշտ արձագանքելչի ստացվի, քանի որ մինչ այդ չէինք մոդելավորվել և լուծում չէինք մշակել։ Բացի այդ, քանի որ երկիրը փոքր է, բնակչությունը՝ քիչ, և խնդիրներր լուծելը միայն զորակոչիկների գործը չէ։
Դե, արդյունքում էլ՝ նյութական, բարոյական և մարդկային կորուստներ։

Ինչպես համախմբվել.

1. Դադարեք քաղաքական գործիչներին ձեր կյանքի կենտրոնում պահել և նրանց՝ միմյանց հանդեպ ատելությունը ձեր մտերիմներին փոխանցել:
Մեր կյանքում քաղաքականությունը պետք է երկրորդական դառնա:

2. Սկսեք մարզվել։ Կարող եք հասարակական ռազմահայրենասիրական կազմակերպությունների օգնությանը դիմել կամ քաղաքի ու մարզերի աշխարհազորի տեղակալներից պահանջել, որ ուսումնական գործընթացներ կազմակերպեն։

3. Զենք գնեք. Հարթափողի գործածման թույլտվություն ստացեք, իսկ եթե ակոսավորի թույլտվություն ունեք, ապա գնեք ակոսավոր:
Կամ կարող եք նաև աշխարհազորի տեղակալներից պահանջել, որ լուծեն ձեր պատրաստվածության և սպառազինության հարցը։

Նախաձեռնո՛ղ եղեք, պահանջկոտ, նախ՝ ինքներդ ձեզ, իսկ հետո՝ պետության և օրինական հիմքերի նկատմամբ։
Հիմա մենք աշխարհազորի մասին օրենք ունենք, և այն օգտագործել է պետք։

ՈՄԱ ձմեռային ուսումնամարզական հավաք՝ հունվարի 28-ից փետրվարի 6-ը:

--

--

ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.