ՈՄԱ/VoMA
3 min readFeb 28, 2022

--

Հասցրի՞ք գիտակցել, որ այս դիմակայությունում Ուկրաինայի տարածքային պաշտպանության ուժերը (մեր լեզվով ասած՝ «Աշխարհազոր») զսպող գործոն են բնակավայրերի գրավման կամ դրանց զավթման դեմ։

Այո, իհարկե, ռուսական զորքերը քաղաքների զանգվածային ռմբակոծություններ չեն իրականացնում, բայց, այնուամենայնիվ, ուկրաինացիները ժամանակ չունեին պատրաստվելու և հիմա են պատրաստվում։ Այսինքն՝ հարձակման ժամանակ լավ բանակին դիմակայել կարող է սեփական գյուղի լավ պատրաստված տեղի բնակչությունը, և նույնիսկ ծանր ռմբակոծություններով դժվար կլինի գրավել քաղաքը, եթե կան բունկերներ և մարտերին պատրաստ մարդիկ ու փողոցներ։

Այժմ Հայաստանը իր երկիրը տեղացիներից պատրաստված կայազորով ամրոց դարձնելու բացառիկ հնարավորություն ունի, ամրոց որի վրա գրոհելը շատ ռիսկային և ծանր կլինի:

Բայց այդ ամենի համար, թանկացին բնակիչներ (ոչ միայն Հայաստանի մարզերի, այլև մայրաքաղաքի), սկսեք պատրաստվել։ Եթե ​ զրահաբաճկոններ և այլ անհրաժեշտ սարքավորումներ գնելու հնարավորություն ունեք, ապա գնեք։ Եթե ​ հնարավորություն ունտք, ինքներդ ձեզ համար զենք գնեք (գները սկսած 200 հազար դրամից), պատրաստեք առաջին օգնության դեղարկղիկներ և լարաններ (ժգուտներ) գնեք։ Աշխարհազորի պետերին պահանջեք զբաղվել կազմակերպությամբ և աշխարհազորի պատրաստությամբ:

Իսկ ՈՄԱ-ն հնարավորություն է ստեղծել բոլորի համար թե աշխատանքային և թե հանգստյան օրերին մարզվել մարզերում և Երևանում, ինչպես նաև մարզվել լեռնային 10-օրյա ճամբարներում։ «Ազատազէն»-ի հրաձգարանում ևս կարող եք կրակային պատրաստություն անցնել:

Հասկացեք, որ ոչ ոք, բացի մեզանից, չի կարող պաշտպանել մեր հինավուրց ազգը (ընտանիքը), ուրիշ ոչ ոք հանուն Հայաստանի չի մարտնչի, իր կյանքը չի զոհի, որպեսզի մեր թոռները հնարավորություն ունենան ապրելու իրենց տանը, իրենց հայրենիքում՝ Հայաստանում։ Եվ նկատի ունեցեք, որ դաշնակիցները, լինի արևելք, թե արևմուտք, կարող են ուշանալ օգնության հասնել, կարող են ներքին խնդիրներ ունենալ։

Այսինքն, մենք՝ հայերս, կամ դառնում ենք այն փառավոր ազգը, որը գիտի՝ ինչպես մոբիլիզացվել ու հզորանալ՝ օգտագործելով մեր ողջ միտքն ու կապերը, կամ հույս ենք կապում պատահականությանը կամ ճակատագրին։

www.voma.center

Եվ, ի դեպ, շնորհավոր Մեծ Պահքի առաջին օրը։

--

--

ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.