ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. ՄԻ ՆԱԽԱԳԻԾ

Կամքեր ու հոգիներ թրծող աշխատանք է պետք, որ պիտ ստեղծի վաղվա համար ազգովին նախապատրաստելու մեր հավաքական ճիգը:

ՈՄԱ/VoMA
6 min readNov 28, 2020

Եթե դո՛ւ, հա՛յ երտասարդություն, պիտ շարունակես ապրել փոքրիկ հարցերի, փոքրիկ գործերի և նույնքան փոքրիկ օգուտների սպանիչ մթնոլորտում, երբ կա մեր հավաքական գոյության սպառնացող մեծ վտանգը, եթե դու էլ, անցյալ սերունդների նման, սովորական, փոքրիկ ճիգերով կամ արտաքին օգնության հույսերով պիտ շարունակես փորձել լուծել մեր լինել-չլինելու ահաւոր խնդիրը, գլխովին չկորչելու, ինչպես և
մարդկության արգահատանքից միանգամընդմիշտ ազատվելու խնդիրը, դու արդարացրած չես լինի ո՛չ քեզ, ո՛չ էլ քո ժողովրդի հույսերը։

Եթե, ցանկության դեպքում, դու պիտի չկարողանա լինել ավելին, քան այն ինչ որ ես, այդ դեպքում վա՜յ և՛ քեզ, և՛ քո ժողովրդին։
Ստեղծված հոգեբանական մթնոլորտում հավատավորների և վրիժակների սերունդ դառնալու փոխարեն դու նորանոր զոհեր կհասցնես թրքական յաթաղանի համար

Գիտեմ, ընթերցո՛ղ, երկարորեն ինձ լսելուց հետո, պիտ ուզեիր, որ քեզ տրվեր մի գործնական նախագիծ։

Ահա՛ դա՝ ընդհանուր գծերով, որ գործի և փառքի ընդարձակ դաշտ պիտի բանա քո սերնդի առջև:

  1. Վտանգը: Ավելի քան հավանական է վաղ թե ուշ թուրքերի ներխուժումը Անդրկովկաս, որի դեպքում երկրի հայությունը դարձյալ պիտի ապավինի միայն և միայն իր ուժերին` չգաղթելու և չբնաջնջվելու համար: Ներխուժումը հնարավոր և հավանական է.

ա) Ռուսասատանի մեջ մեծամասնականների պարտության դեպքում

բ) Եվրոպական որոշ պետության կամ զինակցության կողմից Տաճկաստանը որպես գործիք Խորհրդային Ռուսաստանի դեմ գործածվելու դեպքում:

գ) Տաճկաստանի` իր արևելյան սահմանները ռազմագիտորեն ապահովելու փորձի դեպքում, որ ասել է` Երկրի հայության բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, թաթար Ադրբեջանին միանալու և այլ հավանական դեպքերում:

2. Վաղվա մտահոգությունը: Վաղ թե ուշ հայությանը պիտի տրվի տաճկահայկական հողերի մի մասը, որի պաշտպանությունը կազմակերպելու և վարելու համար մեր ժողովուրդը պիտի հենվի նույնպես նախ իր սեփական ուժերին:

VOMA լեռնահրաձգային գումարտակի մարտիկները՝ Կարմիր Շուկայի և Թագավարդի պաշտպանությանը

3. Փոխվրեժի անհրաժեշտությունը: Սարսափի և պարտվողականության հոգեբանությունից սրբագրվելու համար - հետևանք` դարեր տևող օտար տիրապետության մեր հայրենիքում, և մասնավորապես, տաճիկների`Հայաստանում պարբերաբար սարքած կոտորածների և ունեցած զենքի հաջողության, հայությունը մենակ, թե զինակցաբար պիտի կազմակերպի իր փոխվրեժի պատմական գործը, հրամայականորեն պարտության պիտ մատնի Տաճկաստանը, որպեսզի հոգեփոխվի ու ապահովի իր ֆիզիկական և հոգևոր գոյությունը:

4.Նախապատրաստություն: Տաճկական վտանգը, Արևելքի և արևմտյան իսլամների` Հայաստանի վրայով իրար միանալու քաղաքական ձգտումը, հայության երկրամասային պահանջը Տաճկաստանից, մեր փոխվրեժի հոգեբանական անհրաժեշտությունը. այդ պատճառներից ամեն մեկն առանձին պահանջում է անհապաղ և լրջորեն նախապարաստվել վաղվա համար:

5. Վաղվա պատերազմը: Դա, ըստ ամենայնի, պիտ լինի գերազանցորեն քիմիական: Հոգեբանականից և տեխնիկականից զատ բոլոր տեսակի գերակշռությունները` թվական, քաղաքական, աշխարհագրական և այլն, պիտ դադարեն վաղը վճռական և բախտորոշ դեր կատարելուց: Վաղվա ճակատամարտերի բախտը պիտ վճռի մարդկային հնարագետ միտքը և ոչ կենդանի ուժը: Արվեստագիտության, տարրաբանության, էլեկտրոարվեստագիտության արագ և հրաշագործ առաջադիմության մեր օրերում, երբ այդ վերջինների օգտագործման կարելիությունները պատերազմում դառնում են անսպասելի, մահացու գործիքների և ռազմանյութերի հարաճուն ճոխացումն ու կատարելագործումը հնարավոր պիտի դարձնի մեզ նման տեխնիկապես տկար ժողովրդի գլխովին բնաջնջումը:

6. Գերազանցելու միջոցներ: Թրքության ծանոթ առավելությունները կարելի է և պետք է արհամարհելի դարձնել մեր հոգեբանական և տեխնիկական գերազանցությամբ, որպիսին հնարավոր է և պիտ ձեռք բերել`

ա) մեր գոյության և բնաշխարհի առարկայական պայմաններին համապատասխանող դաստիարակությամբ: Վերադաստիարակությամբ պիտի սրբագրել մեր ժողովրդի հոգեբանությունը` դարձնելով նրան իր ամբողջության մեջ ազգորեն ինքնագիտակից, կորովի և մարտունակ:

բ) անհրաժեշտ մասնագիտություններով: Մեր տեխնիկական գերակշռությունը պիտի ապահովենք` հասցնելով վաղվա համար անհրաժեշտ քանակությամբ հրարվեստագետներ, մեքենագետներ, քիմիագետներ, ռազմագետներ, հանքագետներ, օդագնացներ, ինչպես և ռազմամթերքի, թունավոր գազերի, մահացու գործիքների արտադրության մասնագետներ:

7. Վարիչ մարմին: Հայ զանգվածների վերադաստիարակության և անհրաժեշտ մասնագետներ հասցնելու գործը վարում է Ազգային Ինքնապաշտպանության Վարիչ Մարմինը` ընտրված տեղական մարմինների կողմից:

8. Տեղական մարմին: Ստեղծվում է ամեն մի հայաբնակ վայրում` նպատակ ունենալով. ա) ժողովրդականացնել ազգովին նախապատրաստվելու անհրաժեշտության գաղափարը,

բ) հսկել տեղի հայ տարրի վերադաստիարակության գործը,

գ) հովանավորել իր վայրի խոստումնալի և հայրենապաշտ պատանի-

երիտասարդներին,

դ) ստեղծել նյութական միջոցներ:

ՈՄԱ գումարտակի կամավորները

9. Զինվորական հանձնախումբ: Նշանակվում է վարիչ մարմնի կողմից, որի գործը պիտ լինի.

ա) հայ և օտար ռազմագետների աջակցությամբ մշակել Երկրի հայության քիմիական ինքնապաշտպանության ծրագիրը,

բ) եվրոպական և ամերիկյան քիմիարաններում, բարձր տեխնիկական դպրոցներում, զինվորական ակադեմիաներում, հրարվեստագիտական գործարաններում հասցնել անհրաժեշտ թվով մասնագետներ,

գ) իրազեկ լինել այն բոլոր ռազմարվեստային գյուտերին և նորույթներին, որոնցով հարաճուն կերպով հարստանում է եվրոպական և նոր աշխարհի զինվորական միտքը,

դ) զինվորականացնել բոլոր տեսակի պատանի-երիտասարդական միությունները,

ե) ստեղծել զինվորական գրականություն:

10. Հրատարակչական հանձնախումբ: Ունենում է իր օրգանը, որով.

ա) հայ միտքը զբաղեցնում է մեր ժողովրդի գոյության պաշտպանության խնդրով,

բ) պայքարում է պարտվողականության ոգու, անգրագիտության և

օտարացման դեմ:

11. Ազգային ուխտի դպրոց: Անսահմանորեն անձնվեր, հայրենապաշտ և գաղափարական երիտասարդ գործիչներ հասցնելու համար հաստատել ազգային ուխտի և ոգու դպրոց, որի կողմից մեր ցեղի նյութական և բարոյական ինքնապաշտպանության գործը դասավանդվեր և հռչակվեր որպես նոր կրոն:

12. Նյութական միջոցներ: Մեր ժողովրդի փրկության գործը վարելու համար անհրաժեշտ նյութական միջոցները պարտադրորեն հոգում է ինքը` հայությունը, հետևյալ ձևով. ամեն մի հայ մարդ ազգային տուրքի անվան տակ վճարում է գալիական մի ֆրանկ: Ամեն հայ ընտանիք` այնքան ֆրանկ, որքան անդամ ունի:

Սիրելի հայրենակիցներ, եթե ​​մենք այս պահին գտնվում ենք պատմականորեն կարևոր իրավիճակում, ապա պետք է ոչ ստանդարտ և հավակնոտ աշխատանք կատարենք:

Մեր անվտանգության հայեցակարգը (դոկտրին) պետք է այնպիսին լինի, որ Հայաստանի վրա հարձակումը թշնամու համար «շահեկան» չլինի:

1.Մենք պետք է ունենանք 200-ից 600 հազար հոգանոց մարզված և վերապատրաստված պահեստազորային բանակ (հավաքներ և դասընթացներ, լեռնահրաձգային գումարտակ):

Պահեստային բանակի շնորհիվ մենք կկարողանանք կանխել բանակի կորուստները, ամրացնել բազմաթիվ պաշտպանության գծեր, և, որ ամենակարևորը, իրականացնել

հարձակողական գործողություններ:

2. Հայաստանի բոլոր տարածքներում պետք է լինեն հզոր ամրություններ, ռմբապաստարաններ և թաքնված կրակակետեր (ռազմական մասնագետների թիմ. ինժեներներ, որոնք պատրաստ կլինեն խորհուրդներ տալ և Հայաստանում ինժեներական աշխատանքներ կատարել)

Այս ամենի շնորհիվ մենք կկարողանանք նվազագույնի հասցնել հրետանային հարձակումների պատճառած կորուստները՝ ինչպես խաղաղ բնակչություն, այնպես էլ՝ զինվորներ:

3. Ռազմական արդյունաբերություն և տեխնոլոգիական բանակ/բանակի արտադրողականություն

(սպառազինություն. երկակի օգտագործման զինատեսակների արտադրություն)

Կօգնի ավելի ինքնուրույն և վտանգավոր դառնալ հակառակորդների համար:

ՈՄԱ

4.Հայաստանի յուրաքանչյուր մարզ պետք է լինի զինված և ինքնապաշտպանունակ

(Այս ամենին կարելի է հասնել մարզերում մասնաճյուղեր ստեղծելու և ինժեներական կետեր կառուցելու շնորհիվ)

Սա հնարավորություն կտա Հայաստանի տարածքը հակառակորդների համար գործնականում անանցանելի դարձնել։ Պատկերացրեք՝ նույն Հադրութը, սակայն արդեն՝ զինված բնակչությամբ, բարձունքներում՝ դիրքերով, քաղաքում՝ բոլոր հնարավոր ծուղակներով ու ականապատ տարածքներով ։

Բնակչությունը պետք է հնարավորինս զինված լինի, որպեսզի մոբիլիզացիայի դեպքում շատ կարճ ժամանակում բոլորը պատրաստ լինեն։ (Սպառազինության զարգացում. նախ՝ Սյունիքի և Տավուշի սահմանամերձ և վտանգի տակ գտնվող գյուղերը, հետո՝ ամբողջ երկիրը)

Սա հնարավորություն կտա բանակը շատ կարճ ժամանակում ամրապնդել անձնակազմով կամ տեղում արագ և զինված դիմադրություն ցույց տալ։

6. Տեղեկատվական անվտանգություն և վերլուծություն .

(Վերլուծական կենտրոն, ինչպես նաև՝ տեղեկատվական բաժին՝ սոցիալական ցանցերում)

Ներկայիս պատերազմները ևս մեկ լրացուցիչ ճակատ ունեն՝

տեղեկատվական. Պետք է ետ մղել հարձակումները, տեղեկատվության միջոցով հարձակվել և

բարոյազրկել թշնամուն (ինչպես հիմա իրենք են

փորձում են անել):

ՈՄԱ-ի սաները և կամավորները

Սիրելի հայրենակիցներ, հիշեցնենք, որ ՈՄԱ-ն ռազմական պատրաստության անվճար դասընթացների է անցկացնում՝ երեկոյան ժամերին՝ 19:00–22:00-ն:

Տևողությունը՝ 3 ամիս:
Տարիքը՝ 16-ից սկսած:
Հավաքագրում՝ բոլոր ցանկացողների համար:

Ծրագիրը ներառում է՝
1.Մարտավարություն (տակտիկա)
2.Կրակային պատրաստություն
3.Առաջին բուժօգնություն
4.Ալպինիզմ
5.Գոյատևում

Չտրվենք հուսահատությանը, գործենք, անդադար աշխատենք՝ նոր թափով ու նոր ուժով:

✊🏻Եկել է ոչ թե թշնամուն, այլ ՄԵ՛Զ ուրախացնելու ժամանակը:

Մեր հասցեն՝ Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան 121/7 («Նաիրի» հյուրանոցի ետնաբակ)

Աշխատանքային ժամերը (գրանցվելու համար)` 18:30–22:00

📞Հեռ.՝ 095012397

Մեր հետագա ծրագրերի և անելիքների մասին (դասընթացներից զատ)՝ շուտով:

ՈՄԱ-ի սաները և կամավորները

--

--

ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.