Բոլո՛րս պետք է ցանկանանք Հայաստանը ուժեղ դարձնել

ՈՄԱ/VoMA
2 min readDec 28, 2020

Հայաստանը մշտապես կարևոր նշանակություն է ունեցել Մերձավոր Արևելքում, դա այդպես է եղել՝ Բաբելոնի ժամանակներից ի վեր: Եվ հիմա և՛ս այդպես է. տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը կախված է մեր դիրքից, ցանկությունից: Եվ այժմ մենք՝ քաջ Հայկից սերվածներս, պետք է դուրս գանք Բելի հոգևոր գերությունից և մեր պայքարը մղենք:

Մեր ապագան կախված է նրանից, թե մենք ինչպիսի երկիր ենք ուզում՝ մի երկիր, որտեղ հաց ու ներկայացում կլինի, թե՞ երկիր, որը տարածաշրջանում որոշիչ դերակատար կդառնա:

Մենք կա՛մ պիտի վերագտնենք մեր պատմական առաքելությունն աշխարհում, կա՛մ շարունակենք ապրել ցեղասպանության պարադիգմում։

Միայն նկատի ունեցեք՝ հացի ճանապարհը ոչ մի տեղ տանող ճանապարհ է: Այն, նվազագույնը, անկախության կորստի և, վատթարագույնը, պետականության ու, առհասարակ, Հայաստանի պատմության ավարտի ճանապարհն է։

Երկրորդը պայքարի, աշխատանքի, արցունքների ճանապարհն է, բայց և՝ հեռանկարը՝ երկիր դառնալու, երկիր, որի հետ նույնիսկ հակառակորդները կփորձեն նորմալ հարաբերություններ պահպանել:

Այո, սա նաև ղեկավարների քաղաքական ընտրությունն է, բայց կարևոր է, որ մենք ցանկանանք: Հենց սա պետք է ցանկանան հասարակ գյուղացի տղամարդիկ ու կանայք, ժամանակակից ու առաջադեմ քաղաքաբնակները, բոլո՛րս պետք է ցանկանանք Հայաստանը ուժեղ տեսնել և ուժեղ դարձնել։

Վիզուալիզացիայից հետո մենք կհասկանանք, որ որպեսզի Հայաստանը իսկապես հզորանա, ապա, ամենից առաջ, ժողովուրդն ինքը պետք է ուժեղանա:

Երբ մենք աշխարհին ցույց տանք, որ յուրաքանչյուր հայ ռազմիկ է ոչ թե խոսքով, այլ գործով, երբ ցույց տանք որ յուրաքանչյուր շրջան և գյուղ ամրոց է և ոչ անցանելի տարածք, այդժամ կամրապնդենք մեր երկրի պաշտպանությունն ու կապրենք լիարժեք կյանքով:

Մասնակցեք VOMA- ի ուսումնառազմական հավաքներին և դարձեք պատրաստված պահեստազորայիններ
www.voma.center

Նպաստեք ձեր բնակավայրում ուսումնական կենտրոնների բացմանը.
Հեռ.՝ +374 95 023836

Պատրաստվեք VOMA/ՈՄԱ-ի՝ Երևանում անցկացվող դասընթացներին.
Հասցեն՝ Արմենակյան 121/7, Նաիրի հյուրանոցի ետնաբակ

Ֆինանսպես աջակցեք մեր նախագծերին՝ նպաստելով դրանց իրագործմանը՝ https://voma.am/am/army/support

Արյուն, քրտինք և արցունքներ թափելու արդյունքում կունենանք մեր երազած երկիրն ու խաղաղությունը։

#ԱԶԳԲԱՆԱԿ #ԵՐԿԻՐԱՄՐՈՑ

--

--

ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.