ՈՄԱ/VoMA
3 min readMay 16, 2022

--

Առաջիկայում նոր ծրագրեր, նոր դասընթացներ ունեցող ՈՄԱ մասնաճյուղերի և Թալինում մասնաճյուղ բացելու նախաձեռնության մասին

ՈՄԱ Վանաձորում հունիսի մեկին մեկնարկում է լեռնահրաձիգի բազային պատրաստության հաջորդ եռամսյա ԱՆՎՃԱՐ դասընթացը, որը ներառում է․

  • ֆիզիկական պատրաստություն,
    • ինքնապաշտպանություն,
    • ձեռնամարտ, սառը զենք,
    • մարտավարական պատրաստություն,
    • կրակային պատրաստություն,
    • ալպինիզմ,
    • էքստրեմալ առաջին բուժօգնություն,
    • ռազմական քարտեզագրություն ու կողմնորոշում,
    • ռազմաինժեներական պատրաստություն,
    • քաղպաշտպանություն,
    • գոյատևման հմտություններ,
    • ռազմարշավներ, ցատկերթեր,
    • մեդիագրագիտություն,
    • ինֆորմացիոն պատերազմներ

Դասընթացը կմեկնարկի`
• դասերը լինելու են երեկոյան ժամերին, շաբաթական 4 անգամ,
• ուշադրությու՛ն, դասերից հետո Վանաձորում տունվերադարձը կկազմակերպի ՈՄԱ-ն,
• Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 80 հասցեում՝ նախկին «Պիոներ պալատի» տարածքում։
• Կարող եք հաճախել ընտանիքներով։

Հարցերի դեպքում գրել էջին կամ զանգահարել 098184412։
Գրանցվեք, և ձեզ կզանգահարեն։

ՈՄԱ Կապան ՌՀԿ -ն շուտով կլինի նաև Կապանի #սահմանամերձգյուղերում։

Դուք ևս կարող եք ձեր ներդրումն ունենալ այդ հայրենանպաստ գործում:

Մանրամասների կամ գրանցվելու համար զանգահարել՝ 044 041441 հեռախոսահաամրին կամ գրել մասնաճյուղի էջին։

ՈՄԱ Գորիս
ՈՄԱ պարապմունքները ընթանում են Տաթև, Սվարանց, Հալիձոր, Խոտ, Շինուհայր, Կոռնիձոր, Հարթաշեն, Քարաշեն բնակավայրերում։

Կարող եք միանալ ընթացիկ խմբերին կամ նոր ձևավորվող խմբերին:

Մասնակցելով դասընթացին՝ դուք կստանաք գիտելիքներ հետևյալ ուղղություններից.

  1. Առաջին բուժօգնություն
  2. Մարտավարություն
  3. Ֆիզիկական պատրաստություն
  4. Ինքնագոյատևում

Մանրամասների կամ գրանցվելու համար զանգահարել՝ 093873111 հեռախոսահաամրին կամ գրել մասնաճյուղի էջին։

ՈՄԱ Մեղրի -ում եռամսյա ԱՆՎՃԱՐ դասընթացների նոր փուլ է մեկնարկում:
Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել դասերին, մայիսի 22-ին ժամը 16:00-ին ներկայանան Մեղրի մշակույթի կենտրոն (3-րդ հարկ): ՈՄԱ Մեղրի թիմը կներկայացնի դասընթացի մանրամասները, կլինի ծանոթացում հրահանգիչների հետ, որոնք կպատասխանեն ձեր հարցերին, իսկ վերջում կսկսվի գրանցումը:

Ընդունելությունը՝ 14 տարեկանից բարձր մանձանց համար:
Դասընթացներում ներառված են

- առաջին բուժօգնություն
- տակտիկա/մարտավարական պատրաստություն
- ֆիզիկական պատրաստություն
- ալպինիզմ/լեռնային պատարստություն/
- քայլարշավներ (հանգստյան օրերին)

________________________
‼️Խնդրում ենք ներկայանալ 10 րոպե շուտ:
Գրանցվելու կամ այլ մանրամասների համար զանգահարեք նշված հեռախոսահամարներից որևէ մեկին.
Հեռ.` +37493911709
+37494804902

Թալինում մասնաճյուղ բացելու նախաձեռնության մասին

Հարգելի՛ #թալինցիներ,
ելնելով պատերազմական երկրում ապրելու և մի շարք այլ իրավիճակներից՝ մենք փնտրում ենք թիմակիցների, որոնք ցանկություն ունեն Թալին խոշորացված համայնքում ռազմական կառույց (օրինակ՝ ՈՄԱ (Ողջ Մնալու Արվեստ)) ունենալ, մարզվել և պատրաստ լինել պաշտպանվել տարբեր իրավիճակներում։

Թիմ ձևավորելուց հետո ժողովներ կկազմակերպենք, այս գաղափարի շուրջ ընդհանուր լուծումներ կգտնենք և հաստատուն քայլերով առաջ կշարժվենք։

Ինչպես ասել է Մեծն Նժդեհը՝ «ՈՒժն է ծնում իրավունք։ ՈՒժեղինն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ»։

Հարգանքով՝ նախաձեռնող խումբ

Հարցերի և առաջարկությունների դեպքում խնդրում եմ ինձ հետ կապ հաստատել՝ նամակագրությամբ, ինչպես նաև՝ հեռախոսազանգով. 094 907098

Ակնկալում եմ բոլորիս ներգրավածությունն այս կարևոր գործում:

--

--

ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.