Անցյալի Մեծ Հայաստանը պետք է Մեծ դառնա նաև այսօր։

ՈՄԱ/VoMA
3 min readSep 21, 2020

ՀՀ անկախության 29 ամյակի առթիվ

Հայոց անկախ պետականության ստեղծման պատմությունը սկիզբ է առնում Հայկի՝ Բելի դեմ տարած հաղթանակով։ Այդ պայքարը շարունակվեց նաև մեր մյուս ղեկավարների և առաջնորդների դեմ։ Ցավոք, հետագայում արտաքին ճնշումը սաստկացավ՝ զուգահեռ ներքին կռիվներին, ինչի հետևանքով մենք կորցրինք մեր անկախությունն ու պետականությունը։ Արդյունքում հայ ժողովուրդը պահպանեց իր պատմական հայրենիքի մի չնչին մասը միայն։

Սակայն, Աստծո կամոք, պետության դարավոր բացակայությունից հետո մենք հնարավորություն ունեցանք հայերի անկախ երկիր դառնալ։

Այժմ մենք հին հայկական քաղաքակրթություն ենք, ունենք երիտասարդ պետություն և այն պահպանելու, զարգացնելու համար պետք է գործենք որպես երիտասարդներ՝ չխնայելով մեզ և մեր ուժը։

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունը ծնունդ է առել պատերազմով ուղեկցվող տնտեսական, սոցիալական և քաղաքական ծանր պայմաններում։ Հետևաբար, մեր աշխատանքը պետք է ուղղված լինի նրա անվտանգության ամրապնդմանը, բնակչության ավելացմանը և, իհարկե, տնտեսական աճին։

Մենք պետք է փոխենք սպառողական վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ, դադարենք ամենուր աղբ թափել, դադարենք ատել մեր մերձավորներին, այլ փորձենք ներել և լինել բարության և լավի օրինակ։ Մենք սխալվելու իրավունք չունենք, ևս մի 1915 թվականի մենք դիմակայել չենք կարող։

Բոլոր երիտասարդները, բանակում ծառայելուց հետո, ամեն տարի պետք է մասնակցեն հավաքներին և անցնեն մինչև մեկ ամիս վերապատրաստման շրջան։ Աղջիկները պետք է սովորեն ռազմական հմտություններ և կարողանան ցուցաբերել բժշկական օգնություն։

Պետք է զենք ունենան ահմանամերձ գյուղերի քաղաքացիները, իսկ լավագույն դեպքում՝ երկրի ողջ բնակչությունը։

Խաղաղ շրջանը մեզ համար պատերազմին և դժվար պահերին նախապատրաստվելու ժամանակն է։

Հայ ժողովուրդը պետք է ամբողջ աշխարհին ցույց տա, որ եկել է դարերի խորքից՝ մարդկությանը տալու մոռացված, սակայն հավերժական իմաստություններ, որոնք նա մարդկությանն է տվել Քրիստոսից առաջ և Տիրոջ առաջին գալուստից հետո։

Իսկ այդ ամենի համար մենք կստեղծենք մեծ և ամուր ընտանիքներ, կստեղծենք պահեստազորային բանակ (300–900 հազար հոգի), կզարգացնենք գիտությունն ու արդյունաբերությունը, երկրում կստեղծենք պաշտպանական և ամրաշինական կառույցների համակարգեր, որտեղ մարտական գործողությունների և գնդակոծությունների ժամանակ կկարողանանք թաքցնել խաղաղ բնակչությանը:

Մեր երեխաները պետք է իմանան իրենց քայլերը՝ երկրաշարժի ժամանակ, իսկ մշտական վերապատրաստումները բնակչության համար պետք է սովորական դառնան։

Շնորհավորում եմ ենք Հայաստանի անկախության լուսավոր տոնի առթիվ, թանկագին քույրեր և եղբայրներ։

Անցյալի Մեծ Հայաստանը պետք է Մեծ դառնա նաև այսօր։

--

--

ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.