Մի խումբ անձանց կողմից գողացվել և մորթվել է կով, որը պատկանում էր Հավսաթաղի բնակիչներից մեկի բազմազավակ ընտանիքին։ Տեղեկություն ստացանք գյուղապետից, և Վովա Վարդանովի հետ միասին ուսանողների՝ 4 հոգուց բաղկացած մի խումբ դուրս եկան՝ որոնելու հանցագործներին։ ՈՄԱ֊ի բազայից տաք ջուր տանող ճանապարհին, մեր կողմից՝ մինչև ոստիկանների ժամանելը, կանգնեցվեց մի կասկածելի մեքենա՝ 3 ուղևորով։ Հետագայում պարզվեց, որ 3 ուղևորները հանացագործնեին էին:
Կուզեինք նշել, որ տվյալ շրջանում անասունները գտնվում են առանց հատուկ վերահսկողության, և հաճախ էին կովեր գողանալու դեպքերը։
Բայց երկու տարվա ընթացքում, երբ ՈՄԱ հասարակական կազմակերպությունը բացեց ուսումնական կենտրոն, որտեղ տեղի էին ունեմ ուսումնական հավաքներ, զինվորական սպորտային խաղեր, այդպիսի խախտումներ տեղ չէին ունենում։
Այդիսով՝ հասարակական կազմակերպությունը, անցկացնելով իր միջոցառումները Հայաստանի (Արցախի) քիչ բնակվող շրջաններում, տեղի բնակչության համար ապահովում է անվտանգ և հանգիստ միջավայր։
Աջակցեք ՈՄԱ֊ին, որպեսզի Հավսաթաղ բնակիչներն իրենց այսուհետև ապահով զգան։