VoMA/ՈՄԱ-ի (Ողջ Մնալու Արվեստ) ձմեռային հավաք
Շնորհակայությո՛ւն «Ապագա Ռեզորթ», “Yell Extreme Park” տնօրինությանը և հատկապես Արտակ Չիբուխչյանին։ :
Անցած տարի VoMA/ՈՄԱ-ի (Ողջ Մնալու Արվեստ) ձմեռային ուսումնավարժական հավաքն անցավ Ենոքավան գյուղում “Yell Extreme Park”-ի մարզական ճամբարի տարածքում :

Մենք բնակվում էինք քարանձավում, վրանների տակ: Ուսումնական վարժանքներն անց էին կացվում հանգստյան գոտու ողջ տարածքում: Հատուկ շնորհակալություն Արտակ Չիբուխչյանին մեր կազմակերպությանն աջակցություն ցուցաբերելու համար:




Մեր կազմակերպությանը տրամադրվել էր “Yell Extreme Park”-ի ողջ տարածքն իր ենթակառուցվածքներով, ինչն օգնեց մեզ բազմաթիվ կենցաղային հարցեր լուծել: Դրանից զատ մեր ընկեր Արտակը իր վրա վերցրեց Ենոքավան գյուղից 15 նախաբանակային տարիքի երիտասարդների ուսումնավարժական հավաքին մասնակցության բոլոր ծախսերը:
Շնորհիվ Արտակի նախաձեռնության դեռահասները հնարավորություն ունեցան, մինչ բանակ գնալը զգալ բանակային կյանքի դժվարությունները և ձեռք բերել հմտություներ, որոնք նրանց պետք կգան նաև առօրյա (քաղացիական) կյանքում:
Հավելենք, որ երիտասարդները ընկերացան Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների հետ, ովքեր նույնպես մասնակցում էին ուսումնավարժական հավաքին: Նրանք մարզվում էին սարերում՝ կողք-կողքի, զենքերը ձեռքին՝ կատարելով բոլոր վարժանքները: Այս հաղորդակցության շնորհիվ գյուղի երիտասարդների կամքն ու գիտակցությունը սեփական հայրենիքում բնակվելու վերաբերյալ ամրապնդվեց և հաստատուն դարձավ:
Շնորհակայությո՛ւն «Ապագա Ռեզորթ», “Yell Extreme Park” տնօրինությանը և հատկապես՝ Արտակ Չիբուխչյանին։ :
Փետրվարի 1–10-ը կայանալիք ուսումնավարժական հավաքին մասնակցելու համար՝ www.voma.center
Երիտասարդների անվճար մասնակցությունը ապահովելու համար, կարող եք նյութապես աջակցել, կազմակերպության կայքին փոխանցում կատարելու միջոցով։
http://voma.am/am/army/about?url=mat
