
VOMA & Real School երիտասարդական ճամբար
Հունիսին մենք անցկացրեցինք հավաքներ իրական դպրոցի աշակերտների համար

Նախորդ ամսին տեղի ունեցավ ՈՄԱ-ի և Իրական դպրոցի հերթական համատեղ կազմակերպված ռազմաուսումնական հավաքը, որի շրջանակներում անցկացվում էին մարտավարական տարբեր վարժանքներ, դիրքերի գրավում և պաշտպանություն, կրակային պատրաստություն, վինգ չուն, ալպինիզմ, գետանցում, քայլարշավներ Դադիվանք և Տաք ջուր, այդ թվում նաև գիշերային քայլարշավներ, գիշերային հերթապահություն և այլն:








Վարժանքների մասնակիցողներից ոմանք երկրորդ, իսկ ոմանք էլ արդեն երրորդ անգամն էին մասնակցում, ձեռք բերում նոր գիտելիքներ, ամրացնում հինը, փորձում ստանալ առավելագույն հաճույք և փորձ այս հավաքներից: Նրանցից ոմանք բարձր ակտիվության շնորհիվ նշանակվում էին հրամանատարների տեղակալներ՝ ջոկի հրամանատարներ:
Հավաքների ժամանակ մեզ հյուր էին եկել Քարվաճառի ղեկավար անձնակազմի անդամները, ինչպես նաև ապրիլյան քառորյա ակտիվացման ժամանակ իր կյանքը հերոսի մահով անմահացրած Տիգրան Աբգարյանի եղբայր Ժորա Աբգարյանը, ով նույնպես կիսվեց իր տպավորություններով, փորձով:
Եվ վստահ կարող ենք փաստել, որ մենք այսուհետ ունենք մարտունակ, պատրաստված հայրենիքի պաշտպանունակության բարձրացման գործում մեծագույն ներդրում ունեցող պատանիներ, ովքեր գիտեն զենք բռնել, ճիշտ տեղաշարժվել ու քողարկվել տարբեր պայմաններում և դիպուկ կրակել, ովքեր պատրաստ են ապրել հանուն հայրենիքի:



















