Քողարկված ռազմական կառույցներ գյուղերում

Ինչպե՞ս ազգովի պատրաստվել պատերազմի: Եկեք տեսնենք Շվեյցարիան: Վովա Վաէտանով

ՈՄԱ/VoMA
2 min readOct 20, 2018

Մեքենայով Շվեյցարիա գնալիս ես ընկա լեռնային մի փաքրիկ գյուղ։ Եվ շատ զարմացա, երբ տեսա առանձնահատուկ կառուցված կեղծ տները՝ մոլյաժները` դրանց մեջ տեղադրված զենքերով, որոնք պետք է վերահսկեին դեպի գյուղ տանող միակ ճանապարհը։

Հետո, անցնելով կամրջի վրայով, նկատեցի հատուկ տեղեր՝ պայթուցիկ նյութերի տեղադրման համար։

Այսինքն՝ պարզ էր, որ այս փոքրիկ և լեռներով շրջապատված գյուղը ունի լավ պատրաստված անվտանգության համակարգ։ Թվում է՝ Շվեյցարիայում 14֊րդ դարից սկսած՝ լուրջ պատերազմ չի եղել, բայց ինչու է այս երկիրը այդքան ուշադիր իր անվտանգության նկատմամբ։

Իսկ մեր քանի գյուղեր են ռմբակոծվել թուրքերի կողմից, որքան կորուստներ ենք մենք ունեցել դրա պատճառով։ Անհրաժեշտ է վերանայել ռազմական ողջ դոկտրինը։

Բանակը, սահմանապահ զինվորներից վերափոխել լավ պատրաստված մանևրային խմբերի՝ ընդունակ ներխուժելու թշնամու տարածք։ Վերանայել պահեստազորային ողջ համակարգը, իրականցնել պարապմունքներ՝ սահմանի՝ տեղի բնակչության համար, ձեռք բերել և ստեղծել մարտական միավորներ։

Կառուցել բունկերեր և քողարկել մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցեր.

Ռազմական հիմնական հմտությունները սովորեցնել նաև կանանց և աղջիկներին, որպեսզի, երբ զորքերը թիկունքից ներթափանցեն, մեր կանայք իմանան, թե ինչպես վարվեն և ինչպես չդառնան նրանց զոհերը, ովքեր իրականացրին ցեղասպանությունը։

Վովա Վարդանովը ռադիո Լրատվական

--

--

ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.