3 միֆեր, որոնք ՉՄԱՐԶՎԵԼՈՒ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ ԵՆ

ՈՄԱ/VoMA
2 min readNov 21, 2021

--

Որ գնացիր ՈՄԱ, տանելու են պատերազմ․․

ՈՄԱ-ն ռազմամարզական կառույց է, որը տալիս է ռազմական (և ոչ միայն) կրթություն՝ համալրված պրակտիկ գիտելիքներով։ Այն ՉԻ՛ ԿԱՐՈՂ որոշել՝ ում պատերազմ տանի, ում՝ ոչ, ՄԱՆԱՎԱՆԴ անչափահասներին։ Հակառակը, այն շատ օգտակար է անչափահասներին, քանի որ տալիս է ԿՅԱՆՔԻ ԱՐԺԵՔ ունեցող գիտելիքներ նախքան զորակոչը, որ բանակը դեռ չի տալիս։

  1. ՈՄԱ-ն կարող է մարտական խնդիր կատարել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հրամանով և միմիայն կամավորական գումարտակին կամավորագրված անդամներով։
  2. ՈՄԱ դասերին մասնակցելը ՉԻ՛ ԵՆԹԱԴՐՈՒՄ կամավորագրվել, բայց կամավորագրվելը ԵՆԹԱԴՐՈՒՄ է մարզվել։

Հարգելի՛ հայրենակիցներ, այս տեղագրության, ալպինիզմի, բուժօգնության, քարտեզագրության, աշխարհագրության, գոյատևման և այլ գիտելիքները պետք են առօրյայում (հղի կին ընկավ, պետք է իմանալ ինչպես օգնել, որ կողմի վրա շրջել, առաջինը ինչը ստուգել), արտակարգ իրավիճակների ժամանակ (ՃՏՊ-ր, երկրաշարժ, ջրհեղեղ, փոթորիկ և այլն) օգնելու և օգտակար լինելու բանակին, ԱԻՆ, բուժօգնության, տարհանման և այլ ծառայություններին, սպորտում, լեռնային տուրիզմում և շատ այլ տեղեր. սա ԿՅԱՆՔԻ գիտելիքներ են։

Սա ավտոմատի կռիվ չի, սա Բայրաքթարի կռիվ ա․․․

Կեղտոտ սուտ, որ փաթաթվում է թշնամու կողմից մեր վզին․․․

Մարզված, զինված, մոտիվացված աշխարհազորը, որ ունի լեռնահրաձգային գիտելիքներ, հմտություններ, գործում է փոքր, մոբիլ խմբերով, հաղթահարում բնական ցանկացած արգելք (ժայռեր, ձորեր, գետեր․․․), գերազանց գիտի տեղանքը, հայտնվում է այստեղից, կորում այնտեղ, լավ թաքնվում, քողարկվում, խաբում հակառակորդին և այլն, ԱՌՈՉԻՆՉ և անարդյունավետ է դարձնում ցանկացած Բայրաքթար․․․ Թշնամին այդքան հարուստ չէ, որ ամեն զինվորի վրա մի՝ տասնյակ հազար դոլար արժողությամբ հրթիռ ուղարկի․․․ Բայրաքթարից կրած մեր վնասները մեր անկարգապահության, ժամանակակից պատերազմի կանոններին հաղորդ չլինելու, ԱՆՊԱՏՐԱՍՏ լինելու հետևանք են․․․Այնպես որ, եկե՛ք թարգենք․

Ես ծառայել եմ, սա ինձ պետք չէ․

  1. Հարգելինե՛րս, նախ պատերազմը ցույց տվեց, թե ներկա բանակում ծառայած լինելը ինչքանով է արդյունավետ․․․ Բանն այն է, որ մեր բանակը ադապտացված չէ մեր լեռնային երկրին, իսկ ահա թշնամին իր կարևոր խնդիրները լուծեց լեռնահրաձգային զորքերով․․․ Հիշենք Հադրութը, Շուշին․․․
  2. Եթե անգամ ծառայած եք ու լավ էլ ծառայել եք, եկեք համաձայնվենք, որ գիտելիքների մեծ մասը մոռացել ենք, այսինքն՝ նորից պատրաստ չենք մարտահրավերներին։
  3. Երևի թե գաղտնիք չէ, որ այս գիտելիքները բանակում չեն դասավանդվում կամ դասավանդվում են քիչ կամ էլ դասավանդվում են հատվածական՝ մի մասը մի զորատեսակին, մյուս մասը՝ մյուս․․․

Այնպես որ, եկե՛ք փնտրենք հնարավորություններ, այլ ոչ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ։ Եկե՛ք ամեն ինչ չթողնենք ժամկետային զինվորի ուսերին, եկեք կանգնենք բանակի մեջքին, դառնանք Ազգ-Բանակ, եկե՛ք պատրաստվենք խաղաղության, բայց մարզվելով․․․

Գրառումը՝ ՈՄԱ Վանաձորի

--

--

ՈՄԱ/VoMA
ՈՄԱ/VoMA

Written by ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

No responses yet