105 տարի է անցել, բայց ինչ ենք հիշում և ինչ ենք պահանջում։

ՈՄԱ/VoMA
3 min readApr 24, 2020

--

Ճշմարտությունը, որ մենք հաշվի չենք առնում ։

105 տարի առաջ հայ ժողովուրդը նորից վերածնվեց՝ արյան և տառապանքի գնով: Այդ ժամանակից շատ վերապրածներ գիտակցեցին, որ միայն զենքն ու պայքարն են ազգի գոյության գրավականը:

ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Ֆիդայիների մեջ արթնացող ռազմական ոգին արթնացավ նաև Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններում, փոխանցվեց Սարդարապատի կամավորներին, Երկրորդ համաշխարհային պատերազմի մարտադաշտի, ԱՍԱԼԱ-ի կամավորներին։ Ահա այդ ոգին 90-ականներին դարձավ Արցախի ազատագրման պայքարի և բանակի հիմնադրման հիմքը:

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Եղբայրներ և քույրեր, լավագույն տուրքը զոհերին ոչ թե թուրքերից և քրդերից ներողություն խնդրելու պահանջն է, այլ բանակի հզորացումն ու ակտիվ պահեստայինների ստեղծումը:

Հայ կամավորները Երկրորդ համաշխարհային պատերազմում

Ցեղասպանության ժամանակ՝ ֆիդայիները, Սարդարապատում՝ կամավորները, Երկրորդ աշխարհամարտի զինվորները, ԱՍԱԼԱ-ի զինծառայողները, Արցախյան պատերազմում եղած ֆիդայիները սովորական և ոչ զինվորական մարդիկ էին, որ ստիպված էին զենք վերցնել և պայքարել: Եվ մեր բանակը ստեղծվել է կամավորների շնորհիվ։

ASALA-ի կամավորները

Այսպիսով, զինվորական գործերին՝ աղջիկներին չծանոթացնելը, զորակոչիկներին չպատրաստելը, պահեստազորայիններին չվերապատրաստելը, սփյուռքի կամավորներին հետագայում չսովորեցնելը հանցավոր անփութություն է ՝ հաշվի առնելով ժողովրդի՝ պատերազմներում՝ հանուն գոյության տարած պայքարը:

Կամավորները Արցախյան պատերազմում

Մենք երկրի ղեկավարությանը կոչ ենք անում հաշվի առնել այս ամենը, և ձեզ, սիրելի եղբայրներ և քույրեր, կոչ ենք անում ավելի պահանջկոտ լինել:

Կարող եք նաև տարեկան դասընթացներ անցկացնել Արցախի «ՈՄԱ» ուսումնական ճամբարներում, դասընթացներ՝ Երևանում:

Ձեր ֆինանսական աջակցությունը կօգնի մեզ՝ կազմակերպության գործունեությանն ուղղված ծախսերը հոգալ և ավելի շատ մարդկանց հնարավորություն տալ սովորել անվճար։

Մասնակցեք VOMA-ի ամսական ֆինանսավորմանը:

Website

PayPal

--

--

ՈՄԱ/VoMA
ՈՄԱ/VoMA

Written by ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

No responses yet