◾️34 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժը տասնյակ հազարավոր զոհերի պատճառ դարձավ◾️

Դա այն ցավագին դասն էր, որից հետո հայությունը պետք է սթափվեր, համակարգային մոտեցում ցուցաբերեր աղետների կանխարգելման և կորուստների նվազեցման հարցում։ Ինչպես նաև՝ աղետի հետևանքները սեղմ ժամկետներում չեզոքացնելու և աղետի գոտին վերակառուցելու հարցում։

ՈՄԱ/VoMA
3 min readDec 7, 2018

Ցավոք նման մեծաքանակ զոհերը նաև շինարարական նորմերի խախտման, քաղաքացիական պաշտպանության և շտապ բուժ․ օգնության գիտելիքների պակասի, ճգնաժամային կառավարման փորձի պակասի հետևանք էին։

✔️Այս հարցում ուսանելի է Ճապոնիայի փորձը։

Ընդ որում, երկիրը շատ խոցելի է բնական աղետների նկատմամբ և ունի բարդ կլիմայական և տեղագրական բնութագրիչներ․

🔸Ծայրահեղ կլիմայական տատանումներ, ձնահոսքեր, թայֆուններ:

🔸Տեղակայված է Խաղաղօվկյանոսյան երկրաժարժային գոտում:

🔸Ինչպես նաև Ճապոնիայում է կենտրոնացած աշխարհի հրաբուխների 10 %-ը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից սկսած, մինչ 1960ական թվականները, Ճապոնիայի հակաաղետային համակարգը թույլ էր և ավելի էր թուլանում պատերազմի պատճառով։ Թայֆունների և երկրաժաշարժերի պատճառով տարեկան զոհերի թիվը հասնում էր 1000-ի։ Իսկ 1959 թվականի սեպտեմբերին Ise Bay թայֆունը ավելի քան 5000 մարդու կյանք խլեց։

Այս հսկայական կորուստները հիմք դարձան Ճապոնիայում աղետների կանխարգելման պլանային եւ համապարփակ կառավարման համակարգի ստեղծման համար, իսկ 1961 թ. ընդունվեց աղետների դեմ պայքարի հիմնարար օրենքը։

Սկսած 1960 ական թվականներից, Ճապոնիան սկսեց աղետներից պաշտպանության ֆիզիկական և ինստիտուցիոնալ երաշխիքների ամրապնդումը, մեծ ուշադրություն դարձնելով աղետների կանխարգելմանը։ Սա թույլ տվեց զգալիորեն նվազեցնել աղետներից զոհերի քանակը։

1961 թվականից ներդրվեց աղետների կանխարգելման համակարգային մոտեցումը որի շնորհիվ Ճապոնիան կարողացավ նվազագույնի հասցնել բնական աղետներից կորուստները։

Համակարգային մոտեցումը ունի հետևյալ բաղադրիչները․

🔹 Գիտական հետազոտություններ աղետների կանխարգելման վերաբերյալ:

🔹 Շինարարական նախագծեր, ուղղված երկրի տարերային աղետների դեմ պաշտպանունակությունը բարձրացնելուն:

🔹 Տարերային աղետների կանխարգելման համակարգերի հզորացում և սարքավորումների կատարելագործում:

🔹Չափումներ արտակարգ իրավիճակների ոլորտում և վերականգնողական միջոցառումներ:

🔹Տեղեկատվական և հաղորդակցային համակարգերի բարելավում:

Կորուստների նվազեցման քաղաքականությունը գործում է նաև միկրոմակարդակում՝ քաղաքացիների ուսուցման միջոցով։

🔸երկրաժարժերի նախազգուշացման համակարգ։

Ճապոնիայում բոլոր հեռախոսները ունեն սպասվող աղետի մասին զգուշացնող հավելված, որը աղետից 5–10 վայրկայն առաջ զգուշացնում է, մարդուն ընձեռելով այդ կարևոր վայրկյանները արագ կողմնորոշվելու և փրկվելու համար։

🔸Ինտեգրված աղետների կանխարգելման համակարգ։

Ճապոնիայի կառավարությունը տրամադրում է ընդլայնված ուղեցույց, թե ինչպես ողջ մնալ վրահաս աղետի ժամանակ։ Տան յուրաքանչյուր անդամի համար պետք է պատրաստել արտակարգ իրավիճակների ուսապարկ, որտեղ կան առաջին անհրաժեշտության իրեր․ լապտերներ, դեղամիջոցներ, վերմակներ, դիմակներ, պարաններ, ռադիո, շարժական զուգարան, եւ սնունդ, որը բավարար կլինի 3 օր կամ 1 շաբաթ գոյատեւելու համար:

🔸Աղետների կանխարգելման իրազեկում։

Կառավարությունը կենտրոնացած է իր քաղաքացիներին բավարար գիտելիքներ տրամադրել աղետների կանխարգելման հարցում։ Աղետների կանխարգելման ինչպես նաև տարհանման վերաբերյալ դասընթացները և ցուցադրական վարժանքները պարբերական բնույթ ունեն։

Դասընթացներին մասնակցում են նախամանկապարտեզային տարիքից սկսած։ Բոլոր ուսանողները գիտեն, որ աղետի դեպքում պետք չէ խուճապի մատնվել, այլ պետք է պաշտպանել գլուխը։

🔸Նախապատրաստություն են անցնում նաև տնային տնտեսուհիները։

Նրանք գիտեն, որ վրահաս աղետի դեպքում պետք է անհապաղ անջատել գազի վառարանը և էլեկտրականությունը։

Այսպիսով,Ճապոնիան լինելով չափազանց խոցելի բնական աղետների նկատմամբ, համակարգային մոտեցում է կիրառել,և կարողացել է բարձրացնել բնական աղետների կանխարգելման և պաշտպանունակության ներուժը, նվազագույնի հասցնելով կորուստները։

Օգտագործված աղբյուրներ

https://www.mofa.go.jp/policy/disaster/21st/2.html

http://jpninfo.com/50905

--

--

ՈՄԱ/VoMA
ՈՄԱ/VoMA

Written by ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

No responses yet