Ինչպես են ֆինները կառուցում պահեստային բանակ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենա էֆեկտիվ և էժան բանակը զորակոչային բանակն ու լավ պատրաստված պահեստազորայիններն են։

ՈՄԱ/VoMA
5 min readOct 9, 2018

Ֆինլանդիան այն երկրներից է, որում գործող բանակը բաղկացած է ժամկետային զինծառայողներից։ Զինապարտության տարիքը 18–30 տարեկանն է, զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերը խիստ հազվադեպ են, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո, պարտադիր կերպով անցնում են վերապատրաստումներ։

Ֆին պահեստազորայինների ասոցիացիայի ներկայացուցիչ Օլի Նիբերգը պատմում է, թե որոնք են ասոցիացիայի հիմնական խնդիրները և որքան մարդ է ներգրավված։

Ֆին պահեստազորայինների ասոցիացիայում շուրջ 340 տարբեր կազմակերպություններ կան, որոնցում հաշվարկվում է շուրջ 37000 մարդ։ Հիմնական նպատակը պահեստազորայինների ռազմական հմտությունները և մարտական ոգին զարգացնելն է։ Կազմակերպություններից յուրաքանչյուրը իր կանոններն ունի։ Բայց ընդհանուր առմամբ, բոլորում էլ կան և ծառայածներ և չծառայածներ, միակ պարտադիր պայմանը 18 տարին լրացած լինելն է։ Ֆին պահեստազորայինների ասոցիացիան և իր կազմակերպությունները կազմակերպում են պաշտպանության կուրսեր:

ֆինլանդիան զինված հակամարտության մեջ ներգրավված չէ, բայց բանակը համալրվում է պարտադիր զինապարտությամբ։ Ֆինլանդիայի բնակչությունը մեծ է, և պաշտպանության համար մեծաթիվ բանակ է պետք։

Բացի դա, հետազոտությունները ցույց են տալիս, որ ամենաէֆեկտիվ և էժան բանակը զորակոչային բանակն ու լավ պատրաստված պահեստազորայիններն են։

Այնուամենայնիվ ամբողջ աշխարհում քննարկումներ են գնում, թե ինչն է ավելի արդյունավետ․ համընդհանուր զորակոչը թե պրոֆեսիոնալ բանակը։ Անձամբ ես հավատում եմ, որ մեր բանակն է արդյունավետ։ Մեր ներկայիս բյուջեով, կարող էինք ունենալ 20․000 պրոֆեսիոնալ զինվորականներով բանակներ, մինչդեռ ժամկետային բանակի դեպքում զորքերի թվաքանակը անհրաժեշտության դեպքում կարող է շատ ավելի մեծ լինել։ Ընդ որում, այդ մարդկանցից շատերը բարձրագույն կրթություն ունեն։ Այդ պատճառով ես համարում եմ, որ ֆիննական բանակը շատ ավելի պրոֆեսիոնալ է, քան աշխարհի շատ պրոֆեսիոնալ բանակներ։

Եվ դա ապացուցվում է օրինակ ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելությունների կատարման ժամանակ, երբ մեր բանակը շատ ավելի լավ է կատարում իր խնդիրը, քան մյուս պրոֆեսիոնալ բանակները։

Պոտենցյալ դաշնակիցների և թշնամիների մասին։ Փոխվե՞լ է արդյոք նրանց ցանկը վերջին 20 տարիների ընթացքում։

Ֆիննական պաշտպանական ուժերը կարող են մեզ պաշտպանել անկախ ամեն ինչից։ Եվ ասոցիացիայի նպատակն է պահպանել այդ համակարգը, պահպանելով պահեստազորայինների բոլոր անհրաժեշտ հմտությունները և մարտական ոգին։

Ինչ որ կերպ ազդե՞ցին ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները Ֆինլանդիայի պաշտպանական համակարգի համար։ Իսկ պահեստազորայինների՞ վրա։

Ոչ, ուղղակիորեն պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդում մեր գործունեության վրա։ Չնայած կապված հարևան ոլորտների վրա ազդեցությամբ, հիմա ռեկորդային թվով ֆիններ են միացել մեր մարզումներին։ Միայն այս տարում ֆինների թվաքանակը 3 հազար է կազմել, ինչը անկասկած ռեկորդային է։

-Ժամանակակից զինվորը պետք է շատ ավելի կիրթ լինի ռազմական գործում, քան ասենք, 10 կամ 15 տարի առաջ։ Ինչպե՞ս են պահեստազորայինները «թարմացնում» իրենց գիտելիքները։ Հատկապես այնպիսի մասնագետները, ինչպիսիք են ինժիներները։

Հիմնականում, այդ մասին հոգ են տանում պաշտպանական ուժերը, կազմակերպելով հատուկ դասընթացներ։ Բացի դա, յուրաքանչյուր պահեստազորային կարող է ինքնուրույն գրանցվել դասընթացներին։

-Ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկի պահեստազորայինը, եթե նա վաղ առավոտ արթնանում է, միացնում հեռուստացույցը և լսում, որ Ֆինլանդիան հարձակման է ենթարկվել։
-Նա պետք է միշտ հետևի ցուցումներին, որոնք տալիս են ֆիննական իշխանությունները։ Առավել ևս, որ վերջերս ընդունված օրենքները ուղղված են նրան, որ արագացնեն պահեստազորայինների մոբիլիզացիան։

-Ինչպե՞ս եք պատկերացնում Ֆինլանդիայի հնարավոր մասնակցությունը ՆԱՏՕ-ին։
-Ֆինլանդիայի պահեստազորային բանակի պաշտոնական քաղաքականությունն է չտրամադրել որևէ մեկնաբանություն այդ թեմայով։ Այնուամենայնիվ մենք ողջունում ենք ցանկացած քննարկում այդ թեմայով։

-Արդյո՞ք NORDEFCO ՆԱՏՕ-ի լրացու՞մ է։ Եվ ինչպես է այն օգնում ֆիննական բանակին։

NORDEFCO-ն, պաշտպանության ոլորտում հյուսիսային երկրների համագործակցությունը, չի հանդիսանում ռազմական կազմակերպություն։ Դրա խնդիրն է լուծել խնդիրները, որոնք առաջանում են պաշտպանական նյութերի աճող գների պատճառով; Մասնավորապես, ֆիննական և Շվեդական պաշտպանական համակարգերը շատ նման են, այդ պատճառով երկուսն էլ միայն շահում են համատեղ զորավարժություններից, և տեխնիկական ապահովման ընդհանուր ապահովումից այդ զորավարժությունների ժամանակ։

-Միջինում որքա՞ն է ֆին գեներալների և այլ սպաների աշխատավարձը։
-Ես այդ մասին տեղեկություն չունեմ։ Հավանաբար միայն պաշտպանական ուժերի ներկայացուցիչները կարող են պատասխանել այդ հարցին։ Բայց ցանկացած դեպքում աշխատավարձը ավելի քիչ է քան մասնավոր հատվածում։

-Վերադառնալով փողերի մասին հարցին։ Բանակում 1 տարի ծառայած երիտասարդը քաղաքացիական կյանքում այդքան ժամանակում կարող էր վաստակել առնվազն 20000 եվրո։ Իսկ որքա՞ն է նա վաստակում ծառայության ընթացքում։

-Ֆինլանդիայում ժամկետայինները աշխատավարձ չեն ստանում, միայն փոքրիկ սուբսիդավորումներ, որոնք կախված են ծառայության ժամկետից։ Կանանց տրվում է նաև լրացուցիչ գումար անձնական հիգիենայի պարագաներ գնելու համար, որոնցով բանակը չի ապահովում։ Բացի դա, զինվորները կարող են ֆինանսական աջակցություն խնդրել Kela-ից, օրինակ կացարանի և այլ ծախսերի համար։

-Այսօր ինչպե՞ս կարելի է երիտասարդին մոտիվացնել կատարել իր զինվորական պարտքը։

Ամենակարևորը այն է, որ ֆինների մոտ զարգացած է հայրենիքը պաշտպանելու պարտաքի զգացումը։ Եվ դա գլխավոր պատճառն է, թե ինչու են նրանք բանակ գնում։ Բացի այդ նրանք լիովին բավարարված են ծառայության պայմաններից, և այնտեղ անցկացվող զորավարժությունների որակից։ Իսկ եթե հավատանք հետազոտությունների արդյունքներին ապա ֆինների 80 տոկոսը վստահում է իր բանակին։

-Եթե խոսենք երկրների մասին, ապա միջինում մոբիլիզացիոն ներուժը 10–20 տոկոս է։ Իսկ Ֆինլանդիայում ինչպե՞ս է։

-Պատերազմի դեպքում զենք պատրաստ է վերցնել 230000 մարդ, որոնցից 95 տոկոսը պահեստազորայիններն են։ Իսկ ընդհանուր առմամբ երկրում շուրջ 900000 տղամարդ և կին կա, որոնք անցել են զինվորական պատրաստություն և անհրաժեշտության դեպքում կարող են զորակոչվել։

-Ինչ եք մտածում, պե՞տք է արդյոք պաշտպանության նախարարը ունենա ռազմական կրթություն։ Կամ էլ նվազագույնը բանակում ծառայելու փորձ։
-Մենք չենք մեկնաբանում այս կամ այն նախարարի նշանակումը։ Բայց իմ անձնական կարծիքով շատ ավելի կարևոր է բանակում ծառայությունից Ֆինլանդիայի ռազմական համակարգի իմացությունը, պաշտպանության համակարգի և աշխարհքաղաքական դրության իմացությունը։

-Հին հռոմեացիները ասում էին «եթե ուզում եք խաղաղսւթյուն, պատրաստվեք պատերազմի»։ Դուք կհամաձայնեի՞ք, այս ասածի հետ։

-Այո, ես դա ճիշտ եմ համարում։ Բացի այդ, ֆիննական պաշտպանական համակարգը հիմնվում է հենց այդ սկզբունքի վրա։

Մասնավորապես, երբ 90 ականներին շատ եվրոպական երկրներ ցուցադրեցին իրենց զինված ուժերը, Ֆինլանդիան իր բանակը պահպանեց այն սկզբունքից ելնելով, որ հարձակման պարագայում բանակը կպաշտպանի ամբողջ երկիրը։

--

--

ՈՄԱ/VoMA
ՈՄԱ/VoMA

Written by ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

No responses yet