ֆինանսավորել կամավորներին եւ գնել նրանց համար Հագուստ եւ զինամթերք

Image for post
Image for post

Ներկա պահին տրամադրվել է 216410 դրամի չափով ֆինանսական աջակցություն (450 դոլար՝ անհրաժեշտ 4500-ից):

Շնորհակալ ենք նրանց, ովքեր օժանդակել են կազմակերպության գործունեությանը: Իմացեք՝ դուք ոչ թե նվիրատվություն եք կատարել, այլ ձեր ներդրումն եք ունեցել առավել ուժեղ Հայաստանի ձևավորման գործում:

📌Հիշեցնենք, որ 9 օրից սկսվելու են հավաքները, որոնց ժամանակ 60–80 կամավորներ կսովորեն լեռնային հրաձգության հմտությունները, ինչն էլ կդառնա կամավորական գումարտակի ստեղծման հիմքը:

Միավորված և լավ պատրաստված կամավորների ամուր մարտական միասնությունը ի զորու կլինի իրականացնել պաշտպանողական և հարձակողական ակտիվ գործողություններ:

📍Անցած ամիս կազմակերպությունը անհրաժեշտ 6000-ից ֆինանսավորվել է 5100 դոլարով, որը ծախսվելու է հավաքների ընթացքում անհրաժեշտ սննդի, փոխադրման միջոցների, փամփուշտների ձեռքբերման և հրահանգիչների աշխատանքի վճարման նպատակով:

Այս ամիս ձեր ֆինանսական աջակցության շնորհիվ կիրականացվի

  1. հանդերձանքի ձեռքբերումը (ուսապարկեր, անձրևոցներ (անջրանցիկ թիկնոցներ), պանամաներ, սպորտային շապիկներ, գլխաշորեր, դիմակներ)
  2. 20 վրանների գնումը
  3. անհրաժեշտ իրերի գնումն ու ինքնաձիգների մոդելների պատրաստումը
  4. «Ալյասկա» զինվորական վրանների շրջանակների (կմախք) պատրաստումն ու դրանց համար նախատեսված մետաղական հարմարանքների գնումը
    և, իհարկե,
  5. հավաքների անցկացումը

Հանդերձավորման պարագաներն ու վրաններն արդեն պատվիրվել են և Մոսկվայից շուտով տեղ կհասնեն:

Բաժանորդագրվե՛ք ամենամսյա ավտոմատ փոխանցումներին: Գումարը կարևոր չէ, կարևոր է մարդկանց քանակը:

❗️Կազմակերպության համար 1000 հոգին` 1000 դրամով ամսական 1 միլիոն բյուջե է:

Եկեք միասի՛ն փոխվենք ու, հետևաբար, փոխենք նաև մեր երկիրը՝ դարձնելով այն ավելի տոկուն ու դիմադրունակ:
📥Փոխանցումների համար՝ https://voma.am/am/army/support

Written by

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store