Սովորել Ողջ Մնալու Արվեստը

Կրակայի պատրաստության համար անհրաժեշտ զենքերը ձեռք բերումը ավարտված է գրեթե 100%-ով, ձեր ֆինանսական աջակցության շնորհիվ:

Image for post
Image for post

Ցանկացած արվեստ ունի իր գործիքը, որի միջոցով մարդը կարող է իր ստեղծագործական հմտությունները կիրառելով հասնել վարպետության, որոնցից օգուտ և հաճույք կստանան այլ մարդիկ :

Այդ գործիքներից մեկը զենքն է: Ի տարբերություն մնացածի, դա օգնում է ոչ միայն հասնել ստեղծագործական վարպետության, այլև լուծում է մեր անցյալի, ներկայի և ապագայի հիմնարար հարցերը:

Այն խթանում է հայոց ազգի և պետականության գոյատեվմանը: Ստացած գիտելիքները և ողջ մնալու արվեստին տիրապետելը անհրաժեշտություն. են ոչ միայն անձամբ սովորողի, այլ նաև նրանց ընտանիքների, ընկերների և ընդհանրապես այլ մարդկանց համար:

Մենք. դարեր շարուանկ զբաղվեցինք բիզնեսով, երաժշտությամբ և այլ գործունեություններ ծավալեցինք, ի նպաստ զավթիչների, պաշտպանեցինք օսմանյան սուլթանին, Իրանի շահին և ռուսական ցարին, բայց ոչ երբեք ինքներս մեզ:

Եվ միայն հիմա Աստված մեզ տվել է անկախությունը, հնարավորություն տալով հայերին ազատորեն սովորել ռազմական գործը, սովորել զենքին տիրապետելու արվեստին տեսականորեն և գործնականորեն:

Մենք պետք է դառնանք այնպիսին ինչպիսին եղել է հայ ժողովուրդը մինչ հայկական վերջին թագավորության անկումը, դառնանք խիզախ ժողովուրդ, ով կարող են ստեղծել և ապահովել իր անվտանգությունը: Ապահովել այնպիսի պայմաններ, որտեղ հայ ժողովրդը կարող է ստեղծել և արարել: Որտեղ հայ ժողովուրդը կկարողանա իր տաղանդը կիրառել:

Զենքերը, որոնք մենք ձեռք ենք բերել, սոցիալական ցանցերի մեր բաժանորդների ֆինանսական աջակցության շնորհիվ, կօգտագործվեն կրակային պատրաստության համար: Կոգտագործվեն անպիսի կարևոր և անհրաժեշտ հմտությունների ձեռք բերելու համար ինչպիսին է ողջ մնալու արվեստը:

Նոր զենքեր գնելու համար երկու ամսվա ընթացում հավաքվեց շուրջ 3000 $: Դա հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ հայերը, լինեն հայրենիքում թե սփյուռքում, գիտակցեցին, որ պետության ամրապնդման գործում մեծ դեր ունի հենց հասարակությունը: Ինչ որ մեկը մարզվում է, մյուսը մարզում, երրորդն էլ ստեղծում է համապատասխան հնարավորություններ մարզվելու համար:

Image for post
Image for post
Image for post
Image for post
Image for post
Image for post
Image for post
Image for post

Written by

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store