Սովորել Ողջ Մնալու Արվեստը
Կրակայի պատրաստության համար անհրաժեշտ զենքերը ձեռք բերումը ավարտված է գրեթե 100%-ով, ձեր ֆինանսական աջակցության շնորհիվ:
Ցանկացած արվեստ ունի իր գործիքը, որի միջոցով մարդը կարող է իր ստեղծագործական հմտությունները կիրառելով հասնել վարպետության, որոնցից օգուտ և հաճույք կստանան այլ մարդիկ :
Ինքնապաշտպանությունը ողջ մնալու արվեստի մի մասն է եւ ունի իր գործիքները, որը թույլ է տալիս դրսեվորել գոյատեւման հմտությունները դժվար և ծայրահեղ պայմաններում:
Այդ գործիքներից մեկը զենքն է: Ի տարբերություն մնացածի, դա օգնում է ոչ միայն հասնել ստեղծագործական վարպետության, այլև լուծում է մեր անցյալի, ներկայի և ապագայի հիմնարար հարցերը:
Այն խթանում է հայոց ազգի և պետականության գոյատեվմանը: Ստացած գիտելիքները և ողջ մնալու արվեստին տիրապետելը անհրաժեշտություն. են ոչ միայն անձամբ սովորողի, այլ նաև նրանց ընտանիքների, ընկերների և ընդհանրապես այլ մարդկանց համար:
Դարեր շարունակ Հայաստանը այլ պետությունների օկուպացիայի տակ էր, եւ հայությունը զրկված էր զենք ունենալուց, որի հետեւանքով մեր ժողովուրդը երկար ժամանակ տառապում էր իր անզորությունից:
Մենք. դարեր շարուանկ զբաղվեցինք բիզնեսով, երաժշտությամբ և այլ գործունեություններ ծավալեցինք, ի նպաստ զավթիչների, պաշտպանեցինք օսմանյան սուլթանին, Իրանի շահին և ռուսական ցարին, բայց ոչ երբեք ինքներս մեզ:
Եվ միայն հիմա Աստված մեզ տվել է անկախությունը, հնարավորություն տալով հայերին ազատորեն սովորել ռազմական գործը, սովորել զենքին տիրապետելու արվեստին տեսականորեն և գործնականորեն:
Մենք պետք է դառնանք այնպիսին ինչպիսին եղել է հայ ժողովուրդը մինչ հայկական վերջին թագավորության անկումը, դառնանք խիզախ ժողովուրդ, ով կարող են ստեղծել և ապահովել իր անվտանգությունը: Ապահովել այնպիսի պայմաններ, որտեղ հայ ժողովրդը կարող է ստեղծել և արարել: Որտեղ հայ ժողովուրդը կկարողանա իր տաղանդը կիրառել:
Զենքերը, որոնք մենք ձեռք ենք բերել, սոցիալական ցանցերի մեր բաժանորդների ֆինանսական աջակցության շնորհիվ, կօգտագործվեն կրակային պատրաստության համար: Կոգտագործվեն անպիսի կարևոր և անհրաժեշտ հմտությունների ձեռք բերելու համար ինչպիսին է ողջ մնալու արվեստը: