Պատրաստվել խաղաղության դա նշանակում է, լինել այնքան ուժեղ, որպեսզի քեզ հետ ոչ մեկ չցանկանա պատերազմել։

Փետրվարի 1-ից 10-ը տեղի ունեցավ ՈՄԱ-ի հերթական ձմեռային հավաքը

Առաջին հավաքը տեղի ունեցավ Վայոց ձորի մարզում, Ջերմուկ քաղաքի մոտակա լեռներում: Վայրի ընտրությունը պատահական չէր։

Ձյունածածկ, լեռնային տեղանքը հրաշալի պայմաններ ստեղծեց լեռնահրաձգության ձմեռային հմտությունների զարգացման համար։ Այդ հմտությունների ձևավորումը և զարգացումը շատ կարևոր է Հայաստանի և հայության պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Չէ՞ որ պետք է պատրաստ լինել պաշտպանության, անկախ եղանակային պայմաններից և տեղանքի առանձնահատկություններից։

Բայց հաշվի չառնելով բնության կողմից առաջացված բազմաթիվ խոչընդոտները և մեր հրամանատարների կողմից առաջադրված հանձնարարությունների դժվարությունները, կարող ենք փաստել, որ ևս մեկ անգամ պատվով կատարեցինք մեր արջև դրված խնդիրները։

Աշխարհի տարբեր ծայրերից մեզ էին միացել մեր հայրենակիցները, ոմանք առաջին անգամ էին լինում Հայաստանում, իսկ ոմանք էլ հնարավորություն ունեցան նորովի բացահայտելու այն։ 10 օր շարունակ մեզ միավորում և ուժ էր տալիս մի գաղափար հայրենիքին օգտակար լինելու և նրա պաշտպանունակության բարձրացման գործում ներդրում ունենալու գաղափարը։

Ուսումնամարզական հավաքի ընթացքում ուսումնասիրեցինք և կիրառեցինք լեռնահրաձիգների համար նախատեսված վարժանքները, որոնց թվում էր դահուկավարելը, զենքից օգտվելու կանոնները, քանդումն ու մաքրումը, կրակային պատրաստությունը, մարտավարական հմտությունները, երեկոյան հերապահությունը և այլն։

Դժվար պահերին մեզ հաճախ ուժ էր տալիս մեր ռազմահայրենասիրական երգերը։ Որտեղ էլ, որ լինենք Ջերմուկի սարերում, Ենոքավանում, Դիլիջանում, Քարվաճառում թե այլուր ավելի քան հավատացած ենք, որ մեր պահեստազորը միշտ մարտունակ է, պատրաստակամ կանգնելու հայ զինվորի կողքին, նրանց շարքրում, ձյան մեջ, այրող արևի և անձրև տակ, հակառակորդի համար անտեսանելի, բայց միշտ կանգուն, մեր ՈՄԱ-ի կազմով, ձեզ հետ միասին սիրելի հայրենակիցներ։

Ճամբարային հավաքի մասնակիցները կրում էին ձեր աջակցությամբ կարված սպիտակ քողարկող վերնազգեստները։ Դա նրանց օգնում էր աննկատ մնալ ճերմակ ձյան պայմաններում, ինչպես նաև պաշտպանել զինվորական համազգեստը թռչվելուց և վնասվելուց։

Ձյան պայմաններում առավել աննկատ լինելու համար, սպիտակ ժապավենով քողարկվում է նաև զենքը։

Մասնակիցները սովորեցին տեղաշարժվել խորը ձյան պայմաններում, դահուկավարել, կրակել, հարձակվել և նահանջել ձյունածածկ լեռներում։

Դահուկավարման վարժանքից մի դրվագ

Կրակային վարժությունը ղեկավարում էր պարոն Գալստյանը։ Կրակում է Ազատը։ Նա ձմեռային հավաքին մասնակցելու էր եկել Գերմանիայից։ Սա նրա երկրորդ մասնակցությունն է ՈՄԱ-ի ճամբարային հավաքներին։

Հայաստանի տարբեր բնակավայրերից և աշխարհի տարբեր երկրներից եկած 35 մասնակիցներ 10 օր ապրեցին և մարզվեցին ձյունածածկ, բարձրադիր լեռներում։ Ահա և նրանք։

Ծանոթացեք մեր խիզախ մասնակիցների հետ։

Արտաշես (Մոսկվա)
Հովհաննես 17 տարեկան, Կեչուտ գյուղ
Հայկ 17 տարեկան, Ջերմուկ
Գայանե Պյատիգորսկ
Կարինե (Քյորփա) Արցախ
Լինդա Երևան
Աշոտ Գելենջիկ
Սերգեյ Մոսկվա
Քրիստ Ժելեզնովոդսկ
Հովհաննես Երևան
Աննա Երևան
Վահե Երևան
Արմեն Ջերմուկ
ՈՄԱ-ի փորձառուները․ Էդգար, Գոշ, Գևորգ
ՈՄԱ-ի հրամանատարները․ Վովա Վարտանովը և Սամվել Գալստյանը

Հավաքի ընթացքում մեզ այցելության եկան 5-րդ ալիքի նկարահանող թիմը Հայկ Նավասարդյանի գլխավորությամբ։ Տեղի ունեցած համագործակցության շրջանակներում նկարահանող խմբի հետ միասին ՈՄԱ-ի սաների կողմից կատարվեց պայմանական հակառակորդի ակտիվության հետևանքով գրավված տարածքների ազատագրում, պայմանական հակառակորդի ոչնչացում կամ գերեվարում։ ՈՄԱ-ի թիմը շնորհակալություն է հայտնում 5-րդ ալիքի թիմին կատարված աշխատանքի համար։ Ահա տեսանյութը։

Դիտեք տեսանյութը, տարածեք, հավանեք և կիսվեք ձեր կարծիքներով։

Այսպիսին էր ՈՄԱ-ի 2019 թ. ձմեռային հավաքը։

Սիրով սպասում ենք ձեզ ամառային հավաքին, Հունիս 12–21։

Մենք խորին շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր. նյութական աջակցություն են ցուցաբերել հունվարին։ Ձեր շնորհիվ 3 կուրսանտ Ջերմուկից. և 4 կուրսանտ Երևանից ուսուցումը ստացան բոլորովին անվճար: Փետրվարին բոլոր հավաքված գումարը կհատկացվի կրակային պատրաստոթյան համար. հրաձգային զենքերի գնմանը։

Ձեր ֆինանսական աջակցության շնորհիվ ավելի շատ երիտասարդներ կարող են անցնել լեռնային հրաձիգի պատրաստություն։

Հերթական հավաքը կանցկացվի հունիսի 12–21-ը

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store