Ուսումնամարզական հավաք «Իրական Դպրոց»-ի սաների համար։

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 1-ից մեր գործընկեր «Ինսթիգեյթ» կազմակերպության հետ իրականացնելու ենք ուսումնամարզական հավաք:

Image for post
Image for post

«Իրական դպրոցի» մոտավորապես 150–200 սաներ մեկնելու են Քարվաճառ, որպեսզի 10 օր անցկացնեն «ՈՄԱ»-ի ուսումնական կենտրոնում, ուսումնասիրեն ռազմակիրառական նշանակության առարկաներ, լեռնային պատրաստություն, բուժօգնություն, լեռնագնացություն, մասնակցեն երկար տարածության վազքի և իրականացնեն գիշերային հերթապահություն:

Ուսումնամարզական առօրյայից բացի՝ կազմակերպվելու է այցելություն զորամաս, որտեղ աշակերտները կշփվեն հայոց բանակի զինվորների և սպաների հետ, կկրակեն տարբեր տեսակի զենքերից:

Հաշվի առնելով այն փաստը, որ աշակերտների մեծամասնությունը հայոց բանակի ապագա զինվորներ են՝ այդ փորձը նրանց համար անգնահատելի է:

Մեզ համար էլ հավաքը կարևոր է, քանի որ մեր երկրի ապագան աճող սերնդի ձեռքերում է, և այդ սերնդին պետք է հենց այսօրվանից պատրաստել փորձությունների, որպեսզի ազգը դրանցից դուրս գա հաղթանակով և առանց արյան:

Հատված «Իրական դպրոց»-ի սաների պարապմունքից («ՈՄԱ»-ի ուսումնամարզական հավաք)

Այս փոքր, սակայն կարևոր հաջողությունները անհնար կլինեին առանց ձեր օգնության: Դուք կարող եք մասնակցել ուժեղ, պատրաստված հասարակության ստեղծմանը, այնպիսի հասարակության, որի նպատակը հզոր Հայաստան կերտելն է:

Մասնակցե՛ք հավաքներին: Ընդլայնե՛ք ձեր հնարավորությունների սահմանը, սովորե՛ք օգտակարը, վերհիշե՛ք մոռացվածը և ձեռք բերե՛ք նոր ընկերներ:

Մասնակցել հավաքներին

Մասնակցել նյութատեխնիկական ապահովմանը: Աջակցել հիմա:

«Ինսթիգեյթ»-ի և «Իրական դպրոց»-ի մասին

«Ինսթիգեյթ»-ը տեղեկատվական տեխնոլոգիաներով և կրթությամբ զբաղվող ընկերությունների խումբ է: Ընկերությունները զբաղվում են ռոբոտաշինությամբ, անօդաչու թռչող սարքերի ստեղծմամբ, ծրագրային ապահովմամբ, դիզայնով, ուսումնական կենտրոնների ստեղծմամբ և այլն: Ընկերությունների խումբն ունի մասնաճյուղեր Հայաստանի մարզերում, այդ թվում Արցախում և Ջավախքում: Ունի նաև «Իրական դպրոց» կոչվող ավագ դպրոց:

Image for post
Image for post

Դպրոցի նպատակը երկրի համար բարոյական և գործնական բարձր արժեքներով քաղաքացիներ պատրաստելն է:

Աշակերտներն «Իրական դպրոց» ընդունվում են 9-րդ դասարանից հետո և սովորում են 2 տարի: Ուսումնական հաստատությունն ավելի շատ նման է մասնագիտական ուսումնարանի, որտեղ սովորում են ճարտարագիտություն, ծրագրավորում, ազգային պարեր, թիմային աշխատանք և շատ այլ բաներ: Այստեղ տեսությունը համադրվում է փորձի հետ, իսկ երեխաների ստացած հանձնարարությունները շատ բազմազան են՝ սկսած սեղան պատրաստելուց մինչև անօդաչու թռչող սարքեր ստեղծելը:

Հետագայում սաներն աշխատանքը համատեղում են ուսման հետ՝ ստանալով պատվերներ «Ինսթիգեյթ» ընկերությունից: Նրանք նաև պարբերաբար մասնակցում են արշավների՝ հայրենիքը ճանաչելու և իրենց հողին ավելի շատ կապվելու համար:

Written by

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store