Ուխտագնացություն դեպի Բերձոր
Նոյեմբերի 20–21 առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի վետերանները իրենց ընտանիքների հետ ուխտագնացություն կատարեցին դեպի Բերձոր այցելելով Վայոց ձորի և Սյունիքի վանքերը։
1990 թվականի նոյեմբերի 21-ին Բերդաձորի Հինշեն գյուղում զոհվեց “Հատուկ նշանակության խումբ” կամավորական ջոկատի հետախույզ Վաղինակ Զաքարյանը։ Ամեն տարի Վաղինակի մարտական ընկերները ուխտի են գնում դեպի նրա զոհված վայրը, հարգելով Արցախյան հերոսամարտի բոլոր հերոսների հիշատակը։

Ուխտագնացության առաջին սրբատեղին Վայոց ձորի Նորավանք վանական համալիրն էր։




“Հատուկ նշանակության խումբ” կամավորական ջոկատի ազատամարտիկ Արտակ Բագրատյանը “Հայ զինվորին” տված իր հարցազրույցում ասում է․ “Մաքուր հոգու տեր պարզ տղա էր։ Վաղոն մեր ջոկատի առաջին զոհն էր։ Աշխարհն ասես գլխիվայր շուռ եկավ, երբ տեսանք նրա խոշտանգված մարմինը։ Վաղինակն առաջադրանք էր ստացել Բերդաձորում ջոկատի տեղակայման համար բազա պատրաստելու, սակայն ընկել էր ծուղակի մեջ, չէր հանձնվել, վիրավոր շարունակել էր կռվել։ 72 հրազենային վնասվածք կար վրան։ Վրեժ էր թելադրում մեր սիրտը,միտքը․ թշնամու վայրագությունն ու գազանությունը մեզ էլ էր գազան դարձրել”։
Հոդվածն ամբողջությամբ՝ http://www.hayzinvor.am/23432.html?fbclid=IwAR0z4hzhW3FshrmTzJSBd-lAAeR2B5Tn5Es6nXm5gtJAdPimz0XiuXZPEJQ&fdx_switcher=true
Ուխտավորները այցելեցին նաև միջնադարյան “Գլաձորի համալսարան” պատմամշակութային արգելոց-թանգարանը Վերնաշեն գյուղում։ Արգելոց-թանգարանի ցուցադրությունը կազմակերպված է Վերնաշենի սբ․ Հակոբ եկեղեցում։


Այնուհետև, ուխտավորները այցելեցին Վայոց ձորի մարզում գտնվող Զորաց եկեղեցի (նաև Սուրբ Ստեփանոս)Եղեգիս գյուղում՝ կառուցված 1303 թվականին Օրբելյան իշխանների կողմից։



Հաջորդ սրբատեղին Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում ՝ Որոտանի ձորի աջ ափին գտնվող Տաթևի վանական համալիրն էր։





Անցնելով Վայոց ձորի և Սյունիքի հայկական սրբավայրերով, ուխտավորները հասան Բերձոր։ Նրանք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ջոկատի առաջին զոհված մարտիկի՝ Վաղինակ Զաքարյանի հիշատակին։
