ՈՄԱ/VOMA- ն ձեզ հետ ավելի ուժեղ է դարձնում Հայաստանը

Կազմակերպության գործունեությունը՝ մինչև 2020 թ. վերջ

ՈՄԱ/VoMA
4 min readSep 6, 2020

Օգոստոսին մենք անցկացրինք հերթական հավաքը, որին մասնակցեցին ոչ միայն սովորական կուրսանտները, այլև տղաներ, որոնք ցանկություն ունեին ընդունվել ՈՄԱ կամավորական լեռնահրաձգային գումարտակ:

Այս գումարտակը պետք է դառնա մեր երկրի ակտիվ պահեստազորի մասը։Այսինքն, տղաները արդեն պարտավոր կլինեն տարեկան 1–2 անգամ մասնակցել ուսումնական հավաքներին՝ իրենց հմտությունները, որակները բարձրացնելու և մարզավիճակը պահպանելու համար։

Ինչպես նաև, ուրախ ենք, որ երկրում սկիզբ են առնում գործընթացներ, մասնավորապես աշխարհազորի ստեղծումը, որոնք պետք է ամրացնեն մեր երկրի պաշտպանունակությունը։

Ընդգծենք նաև, որ աշխարհազորը ՀԱՅՈՑ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ հարվածային բռունցքի մեկ մատն է, որը պետք է կանգնի մեր կանոնավոր բանակի եղբայրների կողքին:

Հատուկ շնորհակալություն մեզ ֆինանսապես աջակցողներին։ Ձեր մասնակցությունը երկրի հզորացման գործում համարվում է հայի ակտիվ գիտակցության մեծ օրինակ, երբ մենք ինքներս ենք սկսում անել այն, ինչին պետությունը դեռ չի հասել։

Եվ, ով գիտի, գուցե երկրի ռազմաքաղաքական վերնախավի՝ աշխարհազոր ստեղծելու նախաձեռնության գործում մենք ևս ունենք մեր մասնաբաժինը:

Հոկտեմբերին նախատեսվում է հաջորդ ուսումնամարզական հավաքը, սակայն առայժմ ձեզ կտեղեկացնենք՝ մեր՝ մինչև տարեվերջ նախատեսած ծրագրերին։

Լեռնահրաձիգներին անհրաժեշտ հանդերձանքի/գույք ձեռքբերում

  1. 30 ժիլետներ (937 $)
  2. 30 ուսապարկեր (937 $)
  3. 30 տակտիկական ակնոցների գնում (937 $)
  4. Կապի սարքավորումներ (2000 $)

2. Պարտքի մարում՝ օգտագործած պիրոտեխնիկայի համար (625 $)

3. Տետրեր՝ Տավուշի և Արցախի դպրոցների համար

Մեր կազմակերպության ֆինլանդաբնակ անդամները գնել են՝

  • A4, A5, A6 ֆորմատի տետրեր։
  • Գունազարդման գրքույկներ՝ մանկապարտեզների համար
  • Ձմեռ պապի հագուստ (10 հատ) և
  • Տոնածառերի զարդարման պարագաներ։

Տեղափոխության արժեքը՝ 1800 $։

4. Աջակցություն՝ լեռնագնացության պատրաստության հրահանգիչին

Անցած հավաքին, ճամբար գնալու ճանապարհին այրվել է լեռնագնացության պատրաստության հրահանգչի մեքենան։

Սակայն, չնայած տեղի ունեցած պատահարին, նա 30 րոպե անց լեռնագնացության դաս էր տալիս կամավորներին և կուրսանտներին։

Ցանկություն ունենք մասամբ փոխհատուցել Գարիկի ունեցած գույքային կորուստը (2000 $)

5. Հոկտեմբերին՝ հերթական հավաքի կազմակերպում և անցկացում

Ուսումնամարզական հավաքին մեկ անձի մասնակցության արժեքը կազմում է 80–100,000 դրամ (մոտ՝ 200 $)։

Այն մասնակիցները, ովքեր ունեն ֆինանսական հնարավորություն, իրենք են վճարում իրենց ծախսերը։

Իսկ նրանք, ովքեր ցանկանում են վերապատրաստվել, սակայն չեն կարող ֆինանսավորել, այդ դեպքում վճարում ենք մենք՝ ձեր փոխանցումների շնորհիվ։

Հավաքի մեկնարկը նախատեսվում է հոկտեմբերի 17-ին, և, վերոնշյալ ծախսերը մարելու հետո մնացած գումարը կուղղվի հավաքին։

6. Ամենամյա պարգևատրում՝ վնասվածք/վիրավորում ստացած զինվորներին

Ամեն տարի դեկտեմբերի վերջին, մենք պարգևատրել ենք վնասվածք ստացած զինվորներին։ Դրանով մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր զինվորներին, և քանի որ պետությունը նման շքանշաններ չունի։

Այդ օրը մենք կոչում ենք հետախույզի գիշեր։ Այդ օրն է ծնվել առաջին հայ զոհված հետախույզ Վաղինակի Զաքարյանը։ Այդ միջոցառումը նրա հիշատակին է նվիրված։

  1. Մեդալների պատրաստում
  2. Նվերներ
  3. Համերգի կազմակերպում
  4. Հյուրասիրություն

Արժեքը՝ մոտ 2000 $։

Այսպիսով, մեզ հարկավոր է ավելի քան 11,200$՝ իրականացնելու նախանշված անհրաժեշտ ծրագրերը։

Եվ եթե մենք կարողանանք ամսական նվազագույնը 3000 $ ստանալ, ապա մինչև տարեվերջ կմարենք այս ծախսերը։

Իսկ եթե ամսական մինչև 5000 $ եկամուտ ունենանք, կկարողանանք վերազինել գումարտակը և հավաքագրել կամավորներին, ինչպես նաև՝ սկսել նոր նախագիծ, որի մասին կտեղեկացնենք հոկտեմբերին։

Կատարեք ներդրում հեռանկարային ապագա ունենալու գործում։

Բաժանորդագրվեք ամենամյա ավտոմատ փոխանցումներին, ինչի շնորհիվ կունենանք բյուջե, որը հնարավորություն կտա ավելի ստույգ կազմել և զարգացնել մեր ծրագրերը։

Կամ կատարեք մեկանգամյա փոխանցում։

Փոխանցում կատարել ՀԻՄԱ

--

--

ՈՄԱ/VoMA
ՈՄԱ/VoMA

Written by ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

No responses yet