ՈՄԱ-ի դիպուկահարական և կրակային պատրաստության դասերը։

Կրակային պատրաստություն

Սա մարտական պատրաստության հիմնական տարերից մեկն է, որի նպատակն է- անձնակազմին պատրաստել մշտական մարտական պայմաններում հրաձգային զենքից պաշտպանվելու և նրա հմուտ կիրառումբ տարբեր մարտական պայմաններում հակառակորդին պարտության մատնելու համար։

Ամեն տարի մենք անցկացնում ենք 5-ից 8 ուսումնամարզական հավաք, որին հետևողականօրեն մասնակցում են կուրսանտները և կամավորները Հայաստանից և սփյուռքից։ Կրակային պատրաստությունը անցկացվում է 3 զենքից մշտական և պարբերաբար լրացուցի հրահանգիչների պատասխանատվությամբ։ Մի քանի հավաքների ընթացքում ուսուցում են անցել 25-ից 170 մարդ, որտեղ կրակային պատրաստությանը ծախսվել է 2-ից 6 ցինկ 7.62х39 տրամաչափի փամփուշտներ։ Այդպիսի ծանրաբեռնումը կարող է վնասել (մաշել) զենքը, իսկ կուրսանտների քանակը ավելանում է։

Դիպուկահար - հատուկ պատրաստված և վարպետորեն իր զենքին տիրապետող մասնագիտացված ռազմական հրաձիք է, ներգրավված է հեռավորության վրա տարբեր պայմաններում կրակային խնդիր լուծելու համար, պահանջվում է հատուկ հմտություններ և բարձր անհատական որակ կրակային պատրաստություններում։

Դիպուկահարից պահանջվոմ է բացարձակապես յուրացնել ճշգրիտ կրակոցի արվեստը, քողարկվել և հետապնդել, խոցել թիրախը առաջին կրակոցից։

Դիպուկահարի խնդիրն է համարվում հակառակորդի դիպուկահարների, հրամանատարական և կապավորական կազմերի խոցումը, քողարկված առանձին թիրախների ոչնչացումը։

Ներկա պահին մենք ունենք 1 «СКС», 1 «Մոսին» և 1 «Սայգա» և մեր զինանոցը ավելացնելով մենք կարող ենք շարունակել մեր ուսումնական գործընթացը առանց վնասելու հասցնելու ուսումնական սարքավորումներին։

Նշումներ

Քանի որ մեր կազմակերպությունը չունի մշտական պետական աջակցություն, և ամսական բյուջեն ձևավորվում է ձեր փոխանցումների միջոցով, և մենք ծախսերը անում ենք տնտեսելով։ 7.62x39 տրամաչափի փամփուշտի արժեքը 120–135 դրամ է, որը մի քանի անգամ ավելի էժան է, քան Մոսին հրացանների փամփուշտները: Դրա համար մենք որոշեցինք ձեռք բերել զենքեր, որոնք կարող են կրակել այդ փամփուշտներով և ունեն օպտիկայի տեղադրման հնարավորություն:

Անհրաժեշտ է ձեռք բերել 3 միավոր СКС (կամ Վեպր, Սայգա) 7.62х39 տրամաչափի։ Մենք արդիականացնում ենք դրանք ASPAR ARMS-ում և տեղադրում ենք յուրաքանչյուր դիպուկահարի օպտիկական նշանոց (ПСО՝ Прицел снайперский оптический) կրակային պատրաստության և դիպուկահարի դասերի անցկացման համար։

Այսօր Հայաստանի Զինված ուժերում օգտագործվում և գործարկվում է սովետական ռուսական արտադրության ԴՕՆ։ Կուրսանտները ստանում են լավ հմտություններ մեր պարապմունքների ժամանակ տիրապետելով տրված առաջադրանքներին և նրանցից ոմանք, ովքեր ապագայում կծառայեն ՀՀ Զինված ուժերում, կունենան լավ փորձ, որը ստացել են ՈՄԱ-ի պարապմունքների ժամանակ։

Միջոցների հավաքում

Դուք կարող եք կատարել

փոխանցում կայքում

Money.Yandex 410013433675037

PayPal փոխանցումով

1915 Այլեւս երբեք

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store