
Շնորհավորում ենք բոլորին Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ:
Մի քանի եզրակացություններ, որոնք կարեւորում է մեր կազմակերպությունը.

- Լեռնային հրաձիգներ Սույն օպերացիայի ժամանակ մեր մարտիկները հիմնականում լեռնային հրձիգների խմբեր էին,ովքեր կարողացան մարտնչել լեռներում և գրավել Շուշին։ Եզրակացություն Մեզ հիմա էլ սպասվում է պատերազմ լեռներում և ավելի լավ է մեր զորքին մարզել և սովորեցնել լեռնային հրձիգների հմտություններին հիմա քան պատերազմի ժամանակ։

2. Խաղաղ բանակցություններ Շուշիի ազատագրման օրը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցություններ էր ընթանում։ Եզրակացություն Մենք պետք է բանակցենք սակայն երբեք բաց չթողնենք մեր հնարավորությունը։ Պատերազմը թշնամուն խաբելու արվեստ է։
3. Համաշխարհային հանրություն Հայաստանը ունի ռազմավարական կարևոր նշանակություն տարածաշրջանում։ Մեր շնորհիվ գոյություն ունի ուժի հավասարակշռություն։ Մենք պետք է օգտվենք դրանից և երբեք չվախենանք ճնշումից։ Ինչքան ուժեղ լինի Հայաստանը այնքան տարածաշրջանում երկար կլինի խաղաղությունը։
4. Ժողովրդի նախապատրաստվածություն Եվս մեկ անգամ անդրադառնալով նախորդ կետին նշենք Հայստանի պաշտպանության ունակությունների կարևորությանը։ Համաձայն,այնպիսի հզոր զարգացած պետությունների մոդելների ինչպիսք են Սինգապուրը,Իսրայելը Շվեցարիան և Ֆինլանդիան,պաշպանության լավագույն մեխանիզմը լավ մարզված բանակն է և պատրաստված ռեզերվը։ Ապագայում նաև ողջ բնակչությունը։
Հզոր հայրերը հզոր Հայաստանն են։

5. Պատմություն Շուշին սիմվոլն է այն բանի, որ հայերը կազմելով փոքրամասնություն շուտով արտագաղթում են։ Հատկապես երբ տեղի է ունենոււմ քաղաքացիական պատերազմ և ներգրավում են թուրքերին և քրդերին իրենց եղբայրների դեմ։ Եզրակացություն Քաղաքացիական պատերազմների պատճառով վնաս է կրել ամբողջ հայ ազգը։ Թուրքերը և քրդերը իրենց զարգացման խոչընդոտ տեսնում են մեզ։ Քոչովերների դեմ միասնությունը և դաժանությունը մեր զարգացման գրավականն է։