☝🏻Մեր անցած ճանապարհը ցույց է տվել, որ պատերազմական իրավիճակներում դաշնակից երկրների աջակցությանը հուսալուց առաջ պետք է ինքնե՛րս դառնանք մեր սեփական դաշնակիցը՝ լինելով պատրաստ և կազմակերպված։ 🔙Բազում պատերազմներ ենք տեսել, համտեսել թշնամու ամենադաժան քայլերի համը և շատ հաճախ չապավինելով մեր ուժերին՝ սպասել ենք մեր դաշնակիցների օգնությանը, որոնք, սակայն, մեծամասամբ եղել են ուշացած։
⁉️Ինչո՞ւ չպետք է դասեր քաղենք անցյալից, զորանանք այնքան, որ շատ երկրներ իրենք ցանկանան լինել մեր դաշնակիցը, իրենց կամայի՛ն աջակցությամբ ձեռք բերեն մեր ընկերությունն ու դաշնակցությունը և ո՛չ՝մեր կանչով։

👌🏻➡️Տավուշի իրադարձությունները ցույց տվեցին՝ որքան լավ դաշնակից կարող է լինել Հայաստանը։
Արաբական երկրների արձագանքը ևս փաստն էր այդ կարևոր ցուցանիշի։

Ուրեմն՝ լինենք այնքան պատրաստ, որ, առաջին հերթին, ամենից դժվար իրավիճակներո՛ւմ անգամ մե՛նք լինենք մեր առաջին սատարն ու հենարանը, չսարսափենք, այլ հակառակը, դառնանք մեկ ամուր զորություն։
☝🏻🇦🇲Իսկ դա անպայմանորեն նպաստելու է մեր երկրի ո՛չ միայն դիմադրունակության, այլև միջազգային հարթակներում հեղինակության բարձրացմանը։

Written by

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store