Մենք կարիք ունենք ներդրումների ավելի քան օգնության

Ինչպե՞ս Հայաստանը կարող է դառնալ ներդրումների համար գրավիչ երկիր

Go to the profile of ՈՄԱ/VoMA

Հայաստանի պաշտպանունակության մեջ ներդրումներ կատարելով։ Այո՛, հարգելի՛ ընկերներ, հենց այդպես։

Ներդրումների համար օրենք և դատական համակարգ է անհրաժեշտ, բայց դա բավարար չէ։ Պատերազմներն ու տարերային աղետները այն ռիսկերն են, որոնք պատմության ողջ ընթացքում հետապնդում են մեզ, և մեր երկրում ներդրում կատարելը դարձնում թանկ։ Օրենքները, և որ ավելի կարևոր է դրանց հետևելը մեր կմաղքն է, սերն ու հարգանքը միմյանց հանդեպ՝ մեր հոգին, իսկ պաշտպանության և ոչ միայն պաշտպանության այլ նաև հարձակման պատրաստ բնակչությունը մեր մկաններն են, պատրաստ ջարդել ցանկացածին, ով կհամարձակվի վերցնել այն ինչ մերն է։

Եթե դու բակում լավ տղա ես, ազնիվ ապրում ես, բայց թույլ ես, բոլորին ասում ես որ չես ուզում կռվել, և օգնություն ես խնդրում, կգտնվեն նրանք ովքեր քեզ կծեծեն, և կխլեն ստացածդ օգնությունը։

Բայց եթե դու լավն ես ու խելացի, ու նաև հարգում ես բոլորին, ըստ էության խաղաղության կողմնակից լինելով, նաև ուժեղ ես ու մարզված, դու պատրաստ ես ոչ միայն պաշտպանել, այլ նաև խլել այն ինչ օրենքով քեզ է պատկանում։ Իսկ որպես հաճելի և լավ բոնուս, քեզ կվախենան դիպչել, քեզ հետ ընկերություն անելը շահավետ կլինի։ Եվ քեզ համար շահավետ կլինի օգնել, գումար տալ, որովհետև դու պատրաստ կլինես դրանք հետ վերցնել։ .

Հավանաբար լավ օրինակ են Սինգապուրը, Իսրայելը, Շվեյցարիան, Նորվեգիան, Ֆինլանդիան (այնտեղ գործում է զորակոչային բանակ և լավ պատրաստված պահեստազոր)։

Կգտնվեն մարդիկ, ովքեր կքննադատեն այս տեսությունը․ խնդրեմ, բայց ասոեք, թե ինչպե՞ս կարելի է թուլությամբ գործերը կարգավորել գայլերի հետ։

Չէ՞ որ ի վերջո մենք երջանիկ և հարուստ Հայաստանի կողմնակից ենք, որը պետք է սուր ժանիքներ ունենա։

Դու, որպես Հայաստանի հասարակ քաղաքացի, կամ սփյուռքի հայ, ի՞նչ կարող ես անել ընդհանուր նպատակի համար։

Մարզվել, սովորել, նախապատրաստական գործընթացներ անցնել, դառնալ ուժեղ և միավորվել ընդհանուր, ոչ թե անձնական թույլ, խոցելի, և ռիսկային շահի շուրջ։

VoMA հասարակական կազմակերպությունը Հայաստանի պաշտպանունակության գործին մասնակցելու 2 տարբերակ է առաջարկում։

Մենք քեզ հրավիրում ենք մասնակցել առաջիկա ձմեռային հավաքին։

Գետանցում լեռնային գետի վրայով։

10 օր քեզ կսովորեցնեն լեռնային հրաձգության հմտություններ։ Կսովորես կրակել, զենքը ճիշտ օգտագործել, գոյատևել սարերում, աշխատել թիմում, ծանոթանալ հայրենակիցների այլ մարզերից ու սփյուռքից։ 10 օր, որ կփոխեն քո գիտակցությունը, մաս կդարձնեն ինչ-որ առանձնահատուկ բանի։

Հավաքներին գրանցվելու համար

երկրորդ տարբերակը կազմակերպության գործունեությանը աջակցելն է։

Մենք մեծ մասամբ գործում և առաջ ենք շարժվում մեր հաշվին կատարվող փոխանցումների շնորհիվ։

Մի շարք միջոցառումներ և գործեր կան որոնք մենք պետք է իրականացնենք։ Դրանց մի մասը մշտական բնույթ ունի, իսկ որոշ մասն էլ մեկանգամյա։ Ստորև կներկայացնենք ձեզ այդ ցուցակը ըստ առաջնահերթությունների։ Եթե ընթացիկ առաջադրանքի գումարը հավաքվի, ֆինանսավորումը կուղղվի հաջորդին։ Իսկ հետագայում կտեսնեք մեր կողմից իրականացվող այդ միջոցառումների և ձեռքբերումների նկարներն ու տեսանկարահանումնեը։

VoMA-ի նախագծերն ու միջոցառումները․

Տեխնիկայի վերանորոգում։

Տրանսպորտային միջոցը, որով մենք իրականացնում ենք բեռների փոխադրումը հավաքի անցկացման վայր, վերանորոգման կարիք ունի։ վերանորոգման մոտավոր ծախսերը 600$ են կազմում։ Սեփական առկայությունը մեզ հնարավորություն է տալիս ավելի շարժուն լինել և նվազեցնել տեղաշարժման ծախսերը։

Երևանում 6 ամսյա դասընթացներ

Մասնակցություն Երևանում դասընթացներին մասնակցող կուրսանտների ուսման վճարի ամբողջական կամ մասնակի փոխհատուցմանը (1 կուրսանտի ամենամսյա ուսման վճարը 20․000 դրամ է, փոխհատուցման կարիք ունեն 14 կուրսանտներ) Դասընթացի ծրագիրը ուսուցման բազմակող ուղղվածություն ունի։ Այդ թվում մարտավարություն, դանակով մարտ և դանակի նետում, լեռնագնացության պատրաստություն, կրակային պատրաստություն, ինչպես նաև ԱԹՍ օպերատորների դասընթացներ և մի շարք այլ առարկաներ։ Շատերը ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում մասնակցել մարզումներին։

Երախտագիտություն հայ զինվորներին

Ամեն տարի դեկտեմբերի 30-ին “Հետախույզի գիշերը” (Եռաբլուրում) անց ենք կացնում հանդիսավոր արարողություն և մեր երախտագիտությունն ենք հայտնում մարտական գործողություններում վիրավորված զինվորներին (10 զինվորի համար պետք է պատրաստենք մեդալներ և նվերներ)։ Կարծում ենք, որ հասարակությունը իրավունք ունի և ինչ որ առումով նաև պարտավոր է երախտագիտություն հայտնել իր զինվորներին։ Եվ դա պետք է անել ոչ միայն հետմահու կամ մեծ հերոսությունների համար։ Վիրավորում ստացած, հայրենիքի համար արյուն թափած զինվորը արժանի է մեր երախտագիտությանը։

Ձմեռային հավաքը

2018-ին բավական մեծ աջակցություն ստացանք Մոսկվայի և Ենոքավան գյուղի մեր հայրենակիցներից, ինչի շնորհիվ կարողացանք իջեցնել մասնակիցների մասնակցության գումարի շեմը 40–80․000 դրամ, և կուրսանտների 2/3 ընդունել անվճար (երկարաժամկետ դասընթացների մասնակիցներ, Ենոքավան գյուղից պատանիներ)։

Դուք կարող եք մասնակցություն ունենալ 2019 թվականի ձմեռային հավաքի կազմակերպմանն ու իրականացմանը (1 կուրսանտի մասնակցության ծախսերը 100․000 դրամ է, փոխհատուցման կարիք ունի առնվազն 10 մարդ) հավաքները կարևոր են, քանի որ 10 օրում առավելագույնս տալիս են ռազմական կյանքի, ընկերության զգացողություններ։ Կարճ, բայց մարզումների հագեցա ծժամանակահատվածում հնարավոր է մարդուն դարձնել ավելի զգոն, վստահ և պատրաստված։ Այս միջոցառմանը միշտ կան մարդիկ ովքեր ցանկանում են մասնակցել, բայց ունեն ֆինանսական դժվարություններ։ եվ միայն ձեր աջակցության շնորհիվ մենք կարող ենք ավելի շատ մարդկանց սովորեցնել։

Քողարկող վերնազգեստի կարում լեռնահրաձգային գումարտակի կամավորների համար։

Քողարկող սպիտակ վերնազգեստը անհրաժեշտ է ձմեռային քողարկման համար (դիտորդներ, նշանառուներ, հրետանին շտկողներ)։ (1 քողարկող վերնազգեստ կարելը արժե 3500 դրամ,անհրաժեշտ է կարել 50 հատ) Ձմռան համար անհրաժեշտ աքսեսուար է։ 2 փուլով ավելի քան 50 հավաքածու փոխանցվել է զորքերին։ Կտորը արդեն գնվել և ուղարկվել է Հայաստան Ռուսաստանի մեր հայրենակիցների միջոցներով։

Քարվաճառում VoMA-ի ինժիներական աշխատանքներ

Թաքնված կրակակետեր, գնդացրորդի խրամաբջիջներ։ Անհրաժեշտ է կահավորել և ամրացնել ճանապարհը վերահսկող բարձունքները։ Աշխատանքները կախված են փոխանցված գումարի մնացորդից։ (աշխատանքի ժամանակահատվածը՝ մինչ կայանի ամբողջական վերազինումը) Ավելի մանրամասն տեղեկատվություն այս միջոցառման մասին մենք կարող ենք պատմել միայն անձնական շփման ընթացքում։

Շրջաններում մասնաճյուղերի բացում

Այս նպատակի համար անհրաժեշտ է վերապատրաստել հրահանգիչներին։ Ծրագրում Գորիսում մասնաճյուղ բացելն է։ Զարգացման շատ կարևոր ուղղություն է։ Շրջաններում զբաղվածության քիչ հնարավորությունների պարագայում կարելի է ավելի շատ երիտասարդների ներգրավել դասընթացների մեջ։ Առավել ևս, որ այնտեղ պատերազմի շունչը ավելի ուժեղ է զգացվում։

Ձեր ֆինանսական աջակցությունը գործիք է մեր աշխատանքի շարունակականության համար։

Աջակցել մեզ հիմա

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store