Մայիսյան հաղթանակները

Մենք կարող ենք հաղթել քիչ զոհերով, եթե պատրաստվենք

Image for post
Image for post

Մայիսը հայ ազգի համար եղել է հաղթանակների ամիս: Եվ այդ բոլոր հաղթանակները առանձնանում են իրենց կարևորությանբ: Այդ է փաստում Ավարայրի ճակատամարտը, որը տեղի է 451 թվականի մայիսի 26-ին ապստամբ հայկական ուժերի և պարսկական բանակի միջև։ Ավարայրի ճակատամարտը Սասանյան Պարսկաստանի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բարձրակետն էր։

1918 թվականին, երբ թուրք ոճրագործները իրենց արյունոտ ձեռքերն էին մեկնում ողջ Հայաստանին տիրանալու համար, Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական կամավորական ուժերը և աշխարհազորը ոտքի ելան իրենց դիմադրությամբ կանգուն պահելով Արևելյան Հայաստանը, հիմք դնելով Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորմանը:

Հայկական զինված պայքարը Սարդարապատում մայիսի 22–29-ը, որը գլխավորում էր զորահրամանատար Մովսես Սիլիկյանը, Բաշ-Ապարանում մայիսի 23–29 ՝ Դրոյի գլխավորությամբ և Ղարաքիլիսայում 1918 թ. մայիսի 25–30-ը Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ ձախողեցին հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքերի ծրագիրը: Հենց այս մարտերի շնորհիվ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որը հիմք դրեց հայկական ամբողջական հայրենիքի վերականգնման, հայրենիքի շենացման և հետագայում հայ ազգային-ազատագրական պայքարի հիմքը հանդիսացան:

Մայիսյան հերոսամարտերը մեր ազգային ինքնորոշման, Հայաստան աշխարհի անվտանգության գլխավոր զենքը դարձան:

Թե 451 թվականի և թե 1918 թվականի մայիսյան մարտերը նոր լիցքեր հաղորդեցին հայ ռազմարվեստի պատմությանը, դառնալով հայրենասիրության վառ օրինակներ, որը դրսևորվեց նաև Արցախյան ազատամարտի ընթացքում:

Եվ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ միայն զենքով կա հայոց փրկություն:

Ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի:

Written by

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store