Հետախույզի գիշերը

Տարիներ շարունակ դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը՝ ՀՆԽ-ի առաջին զոհված հետախույզ Վաղինակ Զաքարյանի՝ Կայծակ Վաղոյի ծննդյան օրը, սկսած ժամը 00:00-ից, Վաղինակի մարտական ընկերները հավաքվում են Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ հարգելու ընկերոջ անմար հիշատակը: Ավանդույթն անվանում են «Հետախույզի գիշեր»:

Վաղինակ Զաքարյանը ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում։ 1988 թվականին անդամագրվել է Երկրապահ կամավորների հատուկ ջոկատին և մեկնել Արցախ։ Մարտական առաջին մկրտությունը ստացել է Երասխավանում, այնուհետև՝ Իջևան, Նոյեմբերյան, Շամշադին, Կոռնիձոր, Գորիս: Կայծակ Վաղո մականունը ստացել է՝ հանձնարարություններն արագ կատարելու համար։ Զոհվել է 1990 թվականի նոյեմբերի 21-ին Բերդաձորի Հինշեն գյուղում՝ վիրավորվելով հրազենային 72 գնդակից։ Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Վաղինակ Զաքարյանը

Արդեն 2 տարի է, ինչ «Հետախույզի գիշեր» միջոցառման ընթացքում «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) ՌՀ ՀԿ-ն վիրավորում ստացած զինվորներին պարգևատրում է «Մարտական վիրավորում» առաջին և երկրորդ աստիճանի կրծքանշաններով՝ որպես երախտագիտություն նրանց ցուցաբերած քաջության: Այս անգամ կրծքանշանները զինվորներին հանձնեցին Գևորգ Բաղդասարյանը և Արկադի Տեր-Թադևոսյանը:

«Մարտական վիրավորում» կրծքանշանների հանձնման արարողությունը

«ՈՄԱ» ՌՀ ՀԿ-ի նախագահ Վովա Վարտանովը շնորհակալություն հայտնեց զինվորներին.

-Շնորհակալ եմ, տղե՛րք ջան: Ես անչափ գոհ եմ, որ դուք կաք, որ դուք այնքան հմուտ զինվորական եք եղել, որ տուն եք կարողացել վերադառնալ այդ ծանր պայմաններից:

Միջոցառումն իրենց հեղինակային երգերով լրացրին Բարդ ակումբի կատարողները, իսկ ավարտին մասնակիցները, ուս-ուսի տված, կատարեցին հայկական խրոխտ Քոչարին:

«Մարտական վիրավորում» կրծքանշանները

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store