Հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվել է Մոսկվա!

Հայ-ադրբեջանական լարված հակամարտությունն այսօր արդեն Մոսկվայում է։ Այս իրողությունը հիշեցումն ու իրագործման պահանջն է կարևոր ու թերևս մոռացված մի թեմայի, որի կարևորության մասին խոսում է ՈՄԱ կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովը:

«Արտասահմանում ապրող հայերը և՛ս պետք է լինեն կազմակերպված, պատրաստված և մարզված։
Նրանք հաճախ պետք է միավորվեն ոչ միայն շփվելու, այլև թիմային, ուժային և ռազմական-սպորտային խաղեր, մրցումներ անցկացնելու նպատակով, ինչը կհանգեցնի նրանց թե՛ անհատական, թե համախմբվածության ուժի բարձրացմանը։
Նրանք պետք է ստեղծեն միավորված կամավորական ջոկատներ, որոնք, իհարկե, օրենքի շրջանակներում կմիանան այդ երկրի անվտանգության ուժերին՝ անհրաժեշտության դեպքում օժանդակություն ցուցաբերելով։
Իսկ համագործակցությունը պետք է լինի առավելապես փոխադարձ, անկեղծ ու ազնիվ։

Ռուսական այսպիսի ասացվածք կա՝ սահնակը պատրաստիր ամռանը, սայլակը՝ ձմռանը։
Եթե մենք համապատասխանում ենք խելացի ու հեռատես ժողովուրդների շարքին, ապա ինչո՞ւ ամռանը սահնակներ չենք պատրաստում։
Ամենայն հավանականությամբ մենք չենք համապատասխանում այն կարծիքին, թե մենք խելացի ժողովուրդ ենք։ Ոչ, մենք սովորական ժողովուրդ ենք, ով միայն դանակը ոսկորին հասնելու դեպքում է հիշում կարևորն ու առանցքայինը, մինչդեռ դա պետք է աներ 8, 40 կամ էլ 100 տարի առաջ։

Այնուամենայնիվ, դեռ ամեն ինչ առջևում է, և հենց այսօ՛րը թող լինի մեր սթափման, խորամտության ու հնարավորինս դատողունակ լինելու հաղորդագրությունը»։

Written by

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store