Կարելի է սպասել, թե երբ Հայաստանն ավելի ուժեղ կդառնա, իսկ կարելի է մասնակցել դրա ամրապնդմանը
Մեր հասարակության մեջ կա կարծիք, որ ամեն ինչ պետք է անի պետությունը, իսկ մենք պետք է օգտվենք այդ աշխատանքի պտուղներից։
Երբ պետությունը չի աշխատում, մենք բողոքում ու մեղադրում ենք բոլորին` պետական գործիչներին, նախագահներին, նախարարներին և անգամ Բրիտանիայի թագուհուն։
Անվտանգության հարցում առկա է պասիվություն։ Ենթադրվում է, որ բանակն ու ուժային կառույցները պետք է պաշտպանեն մեզ, եթե թուրքերն ու ադրբեջանցիները մի օր որոշեն հարձակվել, սակայն մենք չենք մտածում այն մասին, որ այսչափ փոքր տարածք ու ու սակավաթիվ բնակչություն ունեցող երկրի բանակը լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում առանց պատրաստված պահեստազորի ի վիճակի չէ պաշտպանել իր անկախությունն ու մարդկանց կյանքը։ Եվ այսպես` բնակչության մեծամասնությունը անմասն է մնում Հայաստանի պաշպանունակության ամրապնդմանը։
Այդուհանդերձ կա մարդկանց փոքրաթիվ խումբ, որը գիտակցում է երկրի ապագայի և ազգի առջև իր ունեցած պատասխանատվությունն ու ցանկանում է օգտակար լինել հայրենիքին։ Այդ մարդիկ գիտեն, որ անհատական պատրաստվածությունը կամ այլոց պատրաստությանը տրվող ֆինանսական աջակցությունը բնակչությանը դարձնում է ավելի ուժեղ, իսկ պաշտպանությունն ավելի ամուր։ Նման մարդկանց շնորհիվ վերջին 3 ամսում անցկացվել է 2 ուսումնական զորավարժություն, 1 ճամբար դեռահասների համար (ճամբարին մասնակցել է ավելի քան 200 մարդ), ինչպես նաև տրվել է մոտ 3 մլն դրամ ֆինանսական աջակցություն։
Նշված գումարի մեծ մասը պետք է լրացներ ճամբարին մասնակցող Քարվաճառցի դեռահասների ծախսերը սակայն, ծնողների անհեռատեսության պատճառով մենք չկարողացանք Քարվաճառի դեռահասներին ուսուցանել ունախապատրաստել ապագա զինծառայությանը։ Հարկ է նշել, որ հաճախ ծնողները չեն ողջունում նմանատիպ առաջարկները, ինչը ևս մեկ անգամ ժխտում է այն միֆը, որ մենք սիրում ենք մեր երեխաներին։ Եթե մենք նրանց սիրեցինք, ապա կանեինք ամեն ինչ, որպեսզի նրանք դառնային ավելի ուժեղ և կենսունակ։
Այսպիսով` նախատեսված գումարն օգտագործվել է ուսումնական նյութերի գնման, վրանների կարմ ման, ճամբարի կազմակերպման, տեխնիկայի վերանորոգման, ՈՄԱ-ի լեռնահրաձգային գումարտակի կամավորների հանդերձանքի գնման, ինչպես նաև կազմակերպության որոշ ծախսեր հոգալու ու մի քանի հրահանգիչների վարձատրության համար։ Ձեր կողմից տրված ֆինանսական աջակցությունը ջուր է ավելացնում ՈՄԱ-ի ջրաղացին, որն անում է ամեն ինչ, որպեսզի մեր բանակում լինեն ավելի շատ պատրաստված դեռահասներ, իսկ բանակի պահեստազորում ` ավելի շատ մարզված ՀՀ քաղաքացիներ ու Սփյուռքից կամավորներ։ Օգօստոս ամսին նախատեսվում է անցկացնել զորավարժություն, ինչպես նաև ամբողջական ու բազմաֆունկցիոնալ մարզական կենտրոնի ստեղծման համար պլանավորվում է գնել հողակտորի 2-րդ մասը։
Որքան շատ լինի ֆինանսավորումն, այնքան արագ և շատ աշխատանք կկատարենք։ Լիարժեք աշխատանքի համար մեզ ամսեկան անհրաժեշտ է մինչև 3000$ Մասնակցեք ՈՄԱ-ի ամենամսյա ֆինանսավորմանը։
Աջակցություն կարող եք ցուցաբերել ՈՄԱ-ի կայքի միջոցով
YANDEX.MONEY