Խաղաղության կին պահապանները

❗Ինչո՞ւ կին ծանրամարտիկ, բժիշկ, իրավաբան, քաղաքական գործիչ, և ոչ՝ կին զինվոր։
🔜Ժամանակի ընթացքում սահմանափակումներն ու խտրականությունը իրենց տեղը զիջում են հավասարությանը, որը սակայն, շատ բնագավառներում և հասարակական մի քանի շերտերի գիտակցության մեջ դեռ մնում է անընդունելի։
❗Երբ երկիրը կանգնի օրհասական խնդրի առաջ, երբ պատերազմի, երկրի խաղաղությանը սպառնացող վտանգը թակեն մեր դուռը, մի՞թե այդժամ անհավասարությունը պահպանելու գիտակցությունը առավել կլինի, քան կյանքը, քան երկրի ապագան։
☝🏻Մենք բոլորս հայրենիքի զավակներն ենք, հավասար ենք այստեղ ապրելու մեր իրավունքով, ուստի երբ առաջանա այն պաշտպանելու անհրաժեշտությունը, չպետք է բաժանվենք՝ սահմանափակումներին տեղի տալով, այլ հակառակը, միավորվենք և հավասարապես պաշտպանենք մեր հողը, մեզ և մեր հարազատներին։
✊🏻Մենք մարտունակ ենք, բայց պարտավոր ենք լինել ավելի ուժեղ։
☝🏻✔Ուստի կարևոր է նաև աղջիկների մարտական պատրաստվածությունը զարգացնելն ու բարձրացնելը։
🔛✅ՈՄԱ կազմակերպությունը այս ամենը ևս համարում է իր գործունեության կարևոր բաժինը, ուստի իր սաների շարքերը համալրում է նաև աղջիկներով։
🙏🏻🇦🇲Հայրենիքը բոլորինս է, և նրա պաշտպանությունը՝ նույնպես։

➡️Հաջորդ հավաքը՝ օգոստոսի 21-30-ը:
➡️Գրանցվելու և մեզ միանալու համար՝ www.voma.center

Written by

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store