Իրական Դպրոցի յաջողութեան առնուազն 30%-ը կազմում է VOMA-ի դասընթաց֊արշաւը։

Վահագն Պողոսյանը ՝ դպրոցի խնդիրների մասին

Image for post
Image for post

Ուրեմն այսպէս։ Իրական Դպրոցի փորձարարական ծրագիրը սկսեց 2016-ին Երեւանում 23 աշակերտների հետ, որոնցից 16-ը այս տարի չորրորդ կուրս են հասել եւ կը դառնան առաջին շրջանաւարտները։

Մի մասն արդէն երրորդ կուրսից (16–17 տարեկան) պատրաստ են ճարտարագիտական ընկերութիւնում աշխատելուն, բանակում գերազանց ծառայելուն, ու իրենց ծնողներից աւելի շատ բան են հասկանում պետականաշինութիւնից։

40-ից աւել մարդ ընդունեցինք 2017-ին եւ 70-ից աւել՝ անցեալ տարի՝ Գիւմրիում, Վանաձորում եւ Երեւանում։ Այս տարին սկսում ենք մաւտ 120 աշակերտի հետ՝ Գիւմրիում, Վանաձորում, Երեւանում եւ Գորիսում։

Բիւջէն կազմուում է մաւտ 2500$ տարեկան հաշուարկով մէկ ուսանողի հաշուին։ Ծրագիրը մինչ այս պահը պահանջել է մաւտ 465 000$ ծախս։

Ուսանողները եւ պետութիւնը ոչինչ չեն վճարում։ Դրամական սատարում են ապահովել ԱՏՁՄ կազմակերպութիւնները` D-Link, Instigate, IUNetworks, UATE, UCOM, VOLO, եւ այդ կազմակերպութիւնների ներկայ/նախկին աշխատակիցները, ընկերներս ԱՄՆ֊ից եւ այլ անձինք։

Աւելի քան 100 000$ աշխատել ենք ինքներս՝ ծրագրային ապահովման եւ սարքաւորման ստեղծման աշխատանք կատարելով երրորդ եւ երկրորդ կուրսի մաւտ 20 ուսանողների մասնակցութեամբ։

Եւս երկու տարի յետոյ նախատեսում ենք ամբողջութեամբ դառնալ ինքնաբաւ՝ մեր արտադրանքի եւ ծառայութիւնների շնորհիւ։

Ըստ նախնական պայմանաւորուածութեան պիտի ինքնաբաւ լինէինք դեռ այս տարի, քանի որ ԿԳՆ Լեվոն Մկրտչեանի ու ԻՏՁՄ փոխտնաւրէն Հայկ Չոբանեանի հաւաստմամբ՝ մեզ պիտի շէնք յատկացուէր պետութեան կողմից, որը ՏՏ ընկերութիւններին վարձակալելով կը կարողանայինք հոգալ մեր ծախսերի զգալի մասը։

Դա տեղի չունեցավ եւ այս պահին աւելի քան 200 000 $ գումար աւել ենք մուրացել Instigate-ից, քան նախնական ծրագրով հաստատել էինք, նաեւ ստիպուած ենք եղել բոլորով տեղափոխուել քաղաքի ծայրամաս՝ դպրոցը պահելու համար։

Այս տարի Instigate-ը խոստացաւ տրամադրել ուսուցիչների առաջին կիսամեակի աշխատավարձը, ուստի դպրոցը շարունակում է գործել։ Յուսով ենք երկրորդ կիսամեակի գումարը ինքներս վաստակել։ Պատրաստ ենք վերցնել ԾԱ մշակման պատուէրներ, վաճառել մեր ստեղծած համակարգչային եւ ծրագրային հարթակները, եւ այլ արտադրանք։

Բայց սա կապահովի լոկ ուսուցիչների աշխատավարձը։ Որեւէ այլ բանի գումար չկայ։ Պիտի նստենք չորս պատի մէջ։

Իսկ Իրական Դպրոցի ծրագրի եւ յաջողութեան առնուազն 30%-ը կազմում է ՈՄԱ դասընթաց֊արշաւը։ Այս տարի 200-ից աւել ուսանող տաս աւրով տանելու համար մեզ 20 000 000 դրամի չափ գումար է պէտք։

Պէտք է խոստովանեմ որ ուսանողների համար դժուար է սարերում եւ իրենցից շատերը ուրախ են որ չենք գնալու։ Ուսուցիչներից շատերի համար եւս՝ յետ գալուց յետոյ հպարտ են որ մասնակցել են, բայց չգնալուց էլ ուրախ են։

Կան նաեւ ամենամաւտ հարազատներիցս եւ ընկերներիցս, որ հէնց VOMA֊ին չէին ցանկանայ այսքան «տեղ տալ», այլապէս համաձայն են արշաւների, եւ ընկերներ որոնք կարծում են որ մենք առանց VOMA էլ լաւ կը կազմակերպենք արշաւները եւ պէտք չէ այդքան դրամ ծախսել։ Ես անկեղծ ցաւակցում են իրենց բայց ոչնչով աւգնել չեմ կարող․ սահման կայ, որից աւել չի կարելի աւգնել մարդկանց։

Պէտք է նաեւ խոստովանեմ որ մեզ՝ թե՛ մեր ընկերները, թե՛ այլ անձինք եւ կառավարութեան անդամներ, միջնորդաւորուած կամ ուղղակի ասել են որ մենք չպիտի այսքան «ռազմականացուած» լինենք։ Բայց ոչինչ անել չենք կարող՝ բանակ֊պետութեան գաղափարը եւ նախազաւրակոչային պատրաստութիւնը Իրական Դպրոցի անբաժան մասն են։

Պետութիւնը կործանել է «ДОСААФ»֊ական շարժումը, եւ յոյս ունի գիտութիւն ու զինուժ ունենալու, բայց մենք գիտենք որ այդպէս չի լինում։ Կը լինեն աւտարին ծառայող եւ դրանով հպարտացող խղճուկ ծրագրամիստներ բայց անկախ երկիր չի լինի։

Առանց սրա՝ իմաստ էլ չունէր այս ամէնը սկսելը։

Այս տարին նոր ուսանողները ՈՄԱ֊ով չեն սկսելու։ Բայց կարող ենք մասնակի փոքր խմբեր ուղարկել։ Կախուած նրանից թե ինչքան կը հաւաքենք գումար։ Ի վերջոյ պիտի պատուէր լինի հասարակական, անգամ ակնյայտ գործում։ Եթե բոլորը դէմ են, գուցէ իսկապէս սխալ բան ենք անում, ով իմանայ։ Դրամային հաշիւը սա է՝

«Իրական դպրոց» Կրթամշակութային Հիմնադրամ։

Հաշվարկային հաշիվ AMD՝ 2052222084021001, Դրամատուն՝ ԻՆԵԿՈԲԱՆԿ ՓԲԸ։

Մէկ ուսանողի տասնաւրեայ արշաւի/մարզումենրի գինը՝ 100 000 դրամ։ Ինչքան կը հաւաքուի՝ այդքանին էլ կը տանենք։

Written by

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store