Աշխարհազորը Իսրայելում կամ` ակտիվ պահեստազորային ծառայություն

պահեստազորայինը պարտավոր է ավելի քան 54 օր պատրաստություն անցնել զինվորական հավաքներին։

Պահեստազորային բաղադրիչները կանոնավոր զորախմբավորումների տեղակայման և ուժեղացման, ռազմական կազմավորումների և հաստիքների, ինչպես նաև՝ մարտական գործողությունների արդյունքում ունեցած կորուստների համալրման հիմքն են։

Իսրայելի ԶՈՒ կազմակերպման սկզբունքները պայմանավորված են պետության ռազմաշխարհագրական դիրքով, նրան տնտեսական և ժողովրդագրական առանձնահատկություններով և արտաքին հարձակման, ահաբեկչության դեմ մշտապես պատրաստ լինելու անհրաժեշտությամբ։

Նման ոչ ստանդարտ ռազմաքաղաքական պայմանների առանձնահատկությունները պայմանավորում են երկրի ԶՈՒ ընդհանուր կառուցվածքը, որը կազմված է 2 հիմնական բաղադրիչներից՝ կանոնավոր բանակից և պահեստազորայինների մարտական կազմից՝ Միլուիմ-ից։

Image for post
Image for post

Իսրայելի զինված ուժերը բաղկացած են ցամաքային զորքերից, ռազմածովային և ռազմաօդային ուժերից, որոնք կազմում են ավելի քան 176 հազար հոգի (պահեստազորը մոբիլիզացնելուց հետո թիվը կարող է հասնել 621.5 հազարի):

Զինվորական ծառայությունը պայմանագրով կամ զորակոչից ավարտելուց հետո բոլոր տղամարդիկ ր կանայք հաշվառում են 1-ին կամ 2-րդ հերթի պահեստազորում և, ըստ բանակում ձեռք բերած մասնագիտության, նշանակվում են համապատասխան ստորաբաժանմանը (որպես կանոն, նրանց, ովքեր կարող են ժամանել զորահավաքի մասին հայտարարությունից առնվազն 12 ժամվա ժամվա ընթացքում)։

Image for post
Image for post

1-ին հերթի պահեստազորում ընդգրկված են 21-39 տարեկան անձինք։
Այս պահեստազորը համալրված է 40-50% անձնակազմով և ունակ է գործել 24-36 ժամ։
2-րդ հերթը՝ մինչև 15%՝ 60-72 ժամով։
Իսկ 3-րդ հերթի պահեստազորը բաղկացած է 39-44 տարեկան տղամսրդկանցից (հարձակման վտանգի դեպքում, տարիքային սահմանը կարող է հասցվել 55-ի)։

Image for post
Image for post

Առաջին հերթի պահեստազորայինները պարտավոր են մասնակցել ամենամսյա մեկօրյա և տարեկան մեկամսյա հավաքներին։

2-րդ հերթի պահեստազորայինների համար տարեկան հավաքի տևողությունը կրճատվել է՝ հասցվելով մինչև 2 շաբաթի։
Դրանց ընթացքում նրանք անհատական պատրաստություն են անցնում, մասնակցում տարբեր մակարդակի վարժանքների, միանում բռնագրավված պաղեստինյան տարածքներում ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի պարեկային գործողություններին և մարտերին։

Զինվորական ծառայության զորակոչված պահեստազորայինների առավելագույն տարիքը 42-ն է՝ սպաների համար և 40՝ մյուս կարգի զինծառայողների համար։

1-ին հերթի պահեստազորայինները (տղամարդիկ (մինչև 39 տարեկան) և կանայք (մինչև 34 տարեկան)) պետք է մասնակցեն ամեն ամիս անցկացվող մեկօրյա հավաքներին։ Սակայն, որպես կանոն, դրանց փոխարեն անցկացվում են հավաքներ՝ եռամսյակը մեկ՝ երեքօրյա։
Տարեկան հավաքների տևողությունը 40-50 օր է։
2-րդ հերթի պահեստազորայինները (40-44 տարեկան տղամարդիկ) ընդգրկված են եռօրյա (երեք ամիսը մեկ) և երեքշաբաթյա (տարին մեկ) հավաքներին։

Image for post
Image for post

Համաձայն համընդհանուր զինապարտության մասին օրենքի՝ պահեստազորում գտնվելու ընթացքում զորահավաքների մասնակցելը համարվում է մարտական հերթապահության կատարման եղանակներից մեկը և հավասար է զորակոչով զինվորական ծառայության անցնելուն, այսինքն՝ այդ ամենը յուրաքանչյուր քաղաքացու պարտսկսնությունն է։
Ըստ անցկացման բնույթի և նպատակների, զինվորական հավաքները բաժանվում են 2 խմբի՝ ուսումնական և զորամասերի զորահավաքաքային պատրաստվածության ստուգման։

Image for post
Image for post

Շարքային կամ սերժանտական կազմի պահեստազորայինը, որը զբաղեցրել է հրամանատարական պաշտոն՝ մինչև 70 օր, Իսկ սպայական կոչում ունեցող պսհեստազորայինները՝ 84 օր ( 3 տարին մեկ)։
Պաշտպանության նախարարը հատուկ իրավիճակներում իրավունք ունի երկարացնել զինվորական հավաքների ժամկետը՝ մինչև 108 օր՝ (3 տարին մեկ) և ավելացնել զորակոչվող պահեստազորայինների քանակը։
Զորահավաքային միջոցառումներն անցկացվում են բարձր օպերատիվությամբ և գաղտնիության պայմաններում։
Պահեստազորայիններին իրազեկելը իրականացվում է ռադիոյով կամ կամ հեռուսատեսությամբ՝ ծածկագիր-ազդանշանների միջոցով, հեռախոսով՝ "կենդանի շղթայով" և այլն։
Երկրում պարբերաբար անցկացվում են պահեստազորային կազմավորումների և ստորաբաժանումների վարժանքներ՝ զորահավաքային (մոբիլիզացիոն) համակարգի ստուգման և բարելավման նպատակով։

Image for post
Image for post

Մեր վերաբերմունքը

Կարելի է տարբեր վերաբերմունք ունենալ Իսրայելի և նրա քաղաքականության նկատմամբ, բայց չենք կարող ժխտել այն փաստը, որ Իսրայելը հաջողված պետություն է, և հրեաները ստեղծել են ոչ միայն կանոնավոր բանակ, այլև իսկապես կյանքի են կոչել ազգ-բանակ հայեցակարգը։

Իսրայելը գործանակնորեն ցույց տվեց, որ մարտական պատրաստվածության բարձ աստիճանը և հասարակության պատրաստված լինելը (այդ թվում դպրոցում զինվորական պատրաստություն անցնելը, ինչպես նաև՝ աղջիկների ծառայությունը) չեն խանգարում երկրի զարգացմանը, ընդհակառակը, այն այնքան ուժեղ են դարձնում, որ նրանց բնական հակառակորդները նախընտրում են ընկերանալ նրանց հետ։

Եվ նշանակություն չունի՝ ԱՄՆ-ն նրանց օգնում է, թե ոչ, գլխավորն այն է, որ հասարակ քաղաքացիները համազգեստ են հագնում, պատրաստվում, մարզվում են հավաքներին և մշտապես պատրաստ են պաշտպանել իրենց երկիրը։

Image for post
Image for post
Image for post
Image for post
Image for post
Image for post
Image for post
Image for post
Image for post
Image for post
Image for post
Image for post
Image for post
Image for post

Written by

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store