2020 թվականին Հայաստանը ռազմականացված երկրների շարքում զբաղեցրեց 3-րդ տեղը: Իսրայելը առաջին տեղում է, այնուհետև Սինգապուր: Այն, ինչը մեզ միավորում է այս երկրների հետ, այն է, որ մենք կամ գտնվում ենք պատերազմի մեջ, կամ կա պատերազմի մշտական սպառնալիք և հարևանների կողմից պետության ամբողջական ոչնչացում: Բայց, ի տարբերություն մեզ, այս երկրները ինտենսիվորեն մարզում են իրենց պահեստազորը:
Սինգապուրի Բանակը
Սինգապուրում պարտադիր զինվորական ծառայությունը տևում է 24 ամիս: Ծառայության ավարտից հետո երիտասարդ քաղաքացին դառնում է «գործնականում պատրաստ», այսինքն` պահեստային, իսկ մինչև 40 տարեկանը ամեն տարի պարտադիր կերպով մասնակցում է երկշաբաթյա զորավարժության:
Սինգապուրի զինված ուժերի կամավորական կորպուսը:
Կորպուսը կազմված է քաղաքացիական մարդկանցից,որոնք սովորում են ռազմական գործի հիմնական հմտությունները եւ ծանոթանում Սինգապուրի զինված ուժերի ոգուն ։
Կանայք Սինգապուրի բանակում
Անհապաղ պատրաստի ազգային ծառայություն Operationally Ready National Service (ORNS)
Երբ դուք անցնում եք Ազգային զինծառայողի օպերատիվ պատրաստականությանը (NSman), ձեզ համար կարևոր է հասկանալ ձեր վրա դրված դերերն ու պարտականությունները ։
Զորահավաք
Պարբերաբար զորահավաքային վարժանքներ են անցկացվում ՝ ստուգելու ձեր ստորաբաժանման պատրաստվածությունը։
Իսրայելի Բանակը
Իսրայելում տղամարդկանց համար զինվորական ծառայության ժամկետը 32 ամիս է, կանանց համար՝ 24: Ծառայության ավարտից հետո շարքային և սպայական կազմերը կարող են ամեն տարի կանչվել պահեստազորայինների զորավարժության մինչև 45 օրով:
Ակտիվ պահեստզորային ծառայությունը շարունակվում է սպաների համար մինչև 45 տարեկանը, իսկ մնացածի համար մինչև 40-ը:
Իսրայելի այն բնակիչները, որոնք ծառայել են Իսրայելի աշտպանության բանակում, բաշխվում են պահեստային ուժերի և կարող են զորակոչվել բանակ արտակարգ իրավիճակներում (պատերազմ, ռազմական գործողություն, բնական աղետ) կամ նախատեսված առաջադրանքների (վարժանքներ, բնակավայրերի պաշտպանություն և այլն):
Որոշ պահեստազորայիններ («միլուիմնիկներ») կանչվում են այն նույն ստորաբաժանումները, որտեղ ծառայել են, իսկ ոմանք տեղափոխվում են պահեստազորայինների ստորաբաժանումներ:
Կանանց ծառայությունը Իսրայելի պաշտպանության բանակի կանոնավոր զորամասերում
Իսրայելում կան մի քանի ծրագրեր կամավորների համար, որանցից մեկը հնարավորություն է տալիս այլ ազգության պատկանողներին մտնել ծառայության Իսրայելի պաշտպանության բանակ։
Դուք կարող եք տեսնել Իսրայելի պաշտպանության բանակի կայքը, որտեղ կգտնեք բոլոր ծրագրերը եւ կամավորների հետ պետության աշխատանքի մակարդակը:
Հայաստանի Բանակ
Հայաստանում 2 տարվա ծառայությունից հետո զինծառայողը անցնում է պահեստազոր և աստիճանաբար մոռանում է իր հմտությունները վերապատրաստման գործընթացի բացակայության պատճառով: Էլ չենք ասում, որ սփյուռքի ներկայացուցիչների հետ ոչ մի աշխատանք չկա, նաև նորակոչիկների հետ գործնականում ոչ մի աշխատանք չի տարվում:
Այսպիսով, Հայաստանն ունի նման իրավիճակ, բայց մինչ այժմ չի աշխատում պահեստազորի հետ անհրաժեշտ մակարդակով: Երկրի ղեկավարությունը չի հասկանում կամ դեռ չի հասունացել, բայց այս հարցը մնում է շատ կարևոր երկրի ապագայի համար:
Եվ հենց պետության կողմից արձագանքի բացակայությունն է, որ ստիպում է ՈՄԱ հասարակական կազմակերպությանը կազմակերպել 10-օրյա հավաքներ Քարվաճառում և 6 ամսյա դասընթացներ Երևանում, որոնց ընթացքում ՀՀ ցանկացած քաղաքացի և սփյուռքահայեր ձեռք են բերում լեռնահրաձիգի հմտություններ:
Ցավոք, առանց պետական աջակցության, վերապատրաստման ողջ գործընթացը ֆինանսավորվում է կայքում փոխանցումներ կատարելու միջոցով, կամ պահեստազորայիններն իրենք են վճարում իրենց մասնակցության համար:
Միացե՛ք մեզ, մասնակցե՛ք հավաքներին և դասընթացներին
Անցնել վերապատրաստում VOMA-ի հավաքներին 1–10.05.2020
Վերապատրաստվել VOMA-ի դասընթացներին ապրիլի 1-ից
Աջակցե՛ք մեզ ֆինանսապես, որպեսզի կարողանանք գործել և աշխատել պահեստազորի հետ:
Հ.Գ. Մեկ այլ կարևոր հանգամանք՝
Պատերազմի և ոչնչացման մշտական սպառնալիքը ստիպեց այս երկրներին զարգացնել իրենց ռազմական արդյունաբերությունը: Նրանք հստակ գիտակցում են, որ իրենց սեփական արդյունաբերությունը իրենց անկախության լրացուցիչ երաշխիքն է, հետևաբար նաև նրանց ուժի: