“Զորացրվածը” Սինգապուրում

Խոսենք անվտանգության պահպանման, իսկ ավելի ճիշտ՝ պահեստազորի մոտիվացիայի մասին։

Image for post
Image for post

Որպեսզի կասկածներ չլինեն, որ Սինգապուրը նպատակ ունի թողնել իր փոքրիկ կղզին, նշենք, որ սինգապուրցի կամ Սինգապուրում բնակության իրավունք ունեցող 1000 բնակչից 112,2-ը կամ պահեստազորում են, կամ ներկայումս զինվորական ծառայություն են անցնում։ Համեմատության համար նշենք, որ 1000 բնակչից ծառայում կամ պահեստազորում են գտնվում Իսրայելում՝ 79,2 մարդ, Հնդկաստանում՝ 3,9 մարդ, Ֆինլանդիայում՝ 76,4 մարդ, ԱՄՆ-ում 7,3 և Ռուսաստանում՝ 24,6 մարդ։

«Զորացրված 2011-Սինգապուր»

Այսպիսի չափերով կղզյակում, որի չափերը այնպիսին են, որ այդպիսի երկու կղզյակ կարող էր տեղավորվել Սանկտ-Պետերբուրգի տարածքում, արտադրում և թողարկում են սեփական ամենագնացները, որոնք արտահանվում են Անգլիա։

Հղումը՝ https://en.wikipedia.org/wiki/Bronco_All_Terrain_Tracked_Carrier

Թե ինչու է Սինգապուրը այդպես ռազմականացվում՝ դժվար չէ կռահել։ Խոշորագույն ներդրումները ամբողջ Ասիայում, շրջապատող իսլամական երկրները, ահաբեկչության բարձր ռիսկով կամ ընթացիկ ահաբեկչական ակտիվությամբ և ցածր կենսամակարդակով, միայն մեկ ռազմական դաշինքի կազմում լինելը, որում Սինգապուրին հաջողվել է ընդգրկվել (FPDA) Անգլիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Մալազիայի հետ։ Հղում՝ https://en.wikipedia.org/wiki/Five_Power_Defence_Arrangements

Ընդ որում Նոր Զելանդիան մշտապես ֆիլմեր է նկարահանում Հոբբիտի մասին, Իսկ Ավստրալացիները որսում են մոտորանավակով իրենց մոտ եկող անօրինական միգրանտներին։ “Жить захочешь — не так раскорячишься” հայտնի ցիտատը “Ազգային որսորդության առանձնահատկություններից”, իրականություն է դարձել Սինգապուրի դեպքում։

Հենց այդ պատճառով Սինգապուրը պետություն է պարտադիր զինապարտությամբ արական սեռի բոլոր քաղաքացիների համար, ինչպես նաև արական սեռի մշտական բնակության իրավունք ունեցողների համար սկսած երկրորդ սերնդից։ Սա Սինգապուրում իրենց տղա երեխաների հետ ապրող շատ էմիգրանտների կանգնեցնում է, որովհետև 15 տարին լրանալուն պես տղաները պետք է գրանցվեն «հայրենիքի» ծառայության համար (National service, NS), կամ հրաժարվեն իրենց բնակության իրավունքից, հնարավոր կարիերայի կամ Սինգապուրում գործունեություն ծավալելու համար եղած բոլոր հետևանքներով։

2006–2011 թվականի տվյալներով, իրենց ծնողների միջոցով բնակության իրավունք ստացած 8800 տղաներ ծառայել են հայրենիքին, իսկ 4400 ավելի քիչ հեռատես տղաներ իրենց ծնողների կողմից տեղափոխվել են այլ երկրներ (հրաժարվելով մշտական բնակությունից)։ Ես անձամբ մի քանի անգամ հանդիպել եմ բարձրահասակ, ամրակազմ նորվեգահոլանդական արտաքինով, զինվորական համազգեստով պատանիների։

Կարծում եմ, որ հենց երեխաներ ունեցող վերաբնակներին հանգստացնելու համար, ովքեր պետք է ծառայեն բանակում, պաշտպանության նախարարությունը վերջերս reality show է թողարկել “Every Singaporean Son” անունով, որում կարելի է տեսնել, թե ինչ է սպասվում յուրաքանչյուր “սինգապուրյան որդու”։ https://www.youtube.com/watch?v=LbalR-r50q8&feature=youtu.be

Եվ առհասարակ, հսկայական գումարներ են ծախսվում բանակի գովազդման վրա մետրոյում, հեռուստատեսությունում, ֆեյսբուքում։ Չեմ ստի, ես նման իրավիճակում չեմ եղել։ Չեմ պատկերացնում, թե ինչպես ես կքննարկեի սինգապուրյան բանակը իմ վախկոտ որդու հետ, ինքս լինելով հետ-վերակազմավորվող Ռուսաստանից խուսափած մարդ։

Ծառայությունից խուսափելու փորձը կարող է բերել 10,000 $ տուգանքի, առնվազն 2 տարվա կալանքի, և դրանից հետո՝ հարկադիր բերման կենթարկեն ժամկետային զինծառայություն անցնելու։ Իսկ Սինգապուրի Չանգի բանտը ակնհայտ է, որ ավելի քիչ հաճելի վայր է, քան զինվորական բազան։

Հաշվառման կանգնելով և անցնելով պարտադիր բժշկական զննությունները, պատանիները զորակոչվում են բանակի տարբեր դիվիզիաներ՝ նավատորմ, ռազմական ոստիկանություն, օդային ուժեր, տարբեր գաղտնի ստորգետնյա զորամասեր, այն տվյալների մշակման կենտրոնի պես, որը գտնվում է Ubi Avenue փողոցում, և որտեղ նրանք մի քանի կլաստերիզացված R2 ունեն RDM-ների հետ միասին․․․․լավ լռում, եմ։

Հայրենիքին լիարժեք ծառայելով արժանանում են National Servicemen (NSMen) տիտղոսին։

Ծառայել կարելի է բարձրագույն կրթություն ստանալուց առաջ կամ հետո։ մեծամասնությունը նախընտրում է վարկով ստանալ բարձրագույն կրթություն և հետո արդեն ծառայել, մասամբ մարելով համալսարանական պարքտի ամսեկան վճարը բանակային դոտացիաներով, և հանգստյան օրերին ծնողների հետ ապրելով։

Այո-այո, շաբաթ օրը պայմանագրային զինծառայության «կատաղի մարտիկները» ժամկետայիններին ուղարկում են քաղաք հանգստանալու, հարազատների և ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար։ Ինչպես նաև ժամկետայինները տարեկան 28 օր արձակուրդ են ստանում։

н

Շոգից և ձգումների քանակից մահացած ժամկետային զինծառայողի դեպքից հետո https://sg.news.yahoo.com/nsf-man-dies-after-being-found-in-bedok-camp-toilet.html սինգապուրում սերժանտները նույնիսկ բղավել չեն կարող ժամկետայինների վրա, որպեսզի չվնասեն «Սինգապուրյան որդու» հոգեսոմատիկային։

Ծառայության ընթացքում ժամկետայիններին վճարվում է շուրջ 500 դոլար։

Ահա Սինգապուրի զինված ուժերի կամավոր զորքերի մասին պատմող մի տեսանյութ։

https://www.youtube.com/watch?v=9D8iJ6SAw74&t=35s

2 տարի ծառայելով, ժամկետայինները հետագա 10 տարին վերածվում են այսպես կոչված Operationally Ready National Servicemen (NSMen ORD)- և մոտիվացիայի միջոցով նրանց մարտունակության պահպանումը դառնում է եռակի կարևորության գործ, որովհետև․

  • Սինգապուրցիները ազգային կազմով հիմնականում չինացիներ են, իսկ չինացիները դժվար մոտիվացվող մարդիկ են, և միշտ խուսափելու միջոցներ են փնտրում
  • Սինգապուրում ջերմաստիճանը մշտապես +30 աստիճան է, և ցանկացած ֆիզիկական ակտիվություն իսկապես ծանրաբեռնվածություն է
  • Սինգապուրում շատ են յուղոտ, համեղ ուտելիքները, և ավելորդ քաշ հավաքելը ժամկետային ծառայությունից հետո նորաթուխ պահեստազորայինը կարող է ընդամենը մի քանի շաբաթում։

Ահա NSMen-ի 10 ամյա շրջանը, մինչ նա կդառնա լիարժեք պահեստազորային։

Image for post
Image for post

Աղբյուրը՝ http://js.mamydirect.com/redir/clickGate.php?u=RGm1L5B5&m=1&p=X2h3qiooVH&t=R6USVIac&st=&s=Moneylink&url=http%3A%2F%2Fwww.mindef.gov.sg%2Fcontent%2Fimindef%2Fmindef_websites%2Ftopics%2Fnsmatters%2Fnsmen%2Froles_as_nsmen.html%23.Uhcpg5L7B8E&r=https%3A%2F%2Fsglah.livejournal.com%2F2634.html

Այլ կերպ ասած,

  • 2 տարի ժամկետային ծառայությունից հետո դառնում ես սովորական NSMen
  • Կես տարվա ընթացքում միկրո-զորացրումից և NSMen ORD կարգավիճակ ստանալուց հետո, քաղաքացիներն ու վերաբնակները կցվում են օպերացիոն ստորաբաժանմանը (deployment)
  • Գալիս է Strengthen-ի դարաշրջանը
  • Strengthen-ի դարաշրջանին գալիս է փոխարինելու sharpen-ը
  • Գալիս է Sustain-ի դարաշրջանը
  • Զորացրված։ NSmen ORD դառնում է պահեստազորային, կամ ամբողջական անվանումը՝ MINDEF Reservist (MR)
  • Զորացրումից հետո սպաները շարունակում են անցնել տարբեր հավաքներ, մինչն 40 տարին լրանալը (որոշ դիվիզիաներում մինչ 50 տարեկան)
  • Ինչպես երևում է դիագրամից, 10 տարին 1 րոպեի պես չի ընթանում։ Հենց այդ պատճառով երկարաժամկետ մարտունակությունը պահպանելու համար մտածվել են IPPT և SAFRA զորավարժությունները։

Վերը շարադրվածը նախաբանն էր, իսկ հիմա ներկայացնենք հենց իրական պատմությունը։

Individual Physical Proficiency Test (IPPT)

Սա Սինգապուրի բանակում, ոստիկանությունում, ԱԻՆ-ում կիրառվող ֆիզիկական պատրաստվածության ամենամյա թեստ է, բոլոր NSMen ORD-երի համար։ 9 ամիսների ընթացքում NSMen-ի ծնունդից ի վեր, և ժամկետային զինծառայության ավարտից հետո 10 տարվա ընթացքում, նրանք պարտավոր են անցնել տարվա մեջ առնվազն 1 IPPT և վերահանձնել այն ձախողման դեպքում, մարզումների պարտադիր ցիկլից հետո։

Թեստը բաղկացած է 5 վարժություններից, որոնք կատարվում են հետևյալ հերթականությամբ։

  • Կքանիստ (1 րոպե)
  • Թռիչք երկարություն տեղից
  • Պտտաձողի վրա ձգումներ
  • Մաքոքային վազք 4 х 10 մետր(Челночный бег)
  • Խաչաձև վազք 2,4 կմ(Кросс)

Համեմատության համար, ԱՄՆ-ում պետք է վազել 3,2 կմ, ձգումներ և կքանիստ կատարել (3 “կայարան”), իսկ Մեծ Բրիտանիայում նույնը ինչ ԱՄՆ-ում բայց խաչաձև վազքը 800 մետր պակաս։

Նորմատիվները մանրամասն (կախված պահեստազորայինի տարիքից) կարելի է ուսումնասիրել այստեղ https://www.ns.sg/nsp/portal/site/404-error-page

  • Կքանիստ (1 րոպե), նվազագույնը 28
  • Թռիչք երկարություն տեղից՝ նվազագույնը 207սմ
  • Պտտաձողի վրա ձգում՝ (прямой хват)՝ նվազագույնը 4
  • Մաքոքային վազք 4 х 10մ, առավելագույնը՝ 10,8 վայրկյան
  • Խաչաձև վազք 2,4 կմ, առավելագույնը՝ 13 մ 00 վայրկյան

10 տարիների ընթացքում ամենամյա IPPT անցնելու համար բանակը նախատեսել է մոտիվացնող վճարները

Image for post
Image for post

Ինչպես նաև, IPTT-ի յուրաքանչյուր օրվա համար կամ ձախողման դեպքում պարտադիր մարզումների համար, Սինգապուրը փոքրիկ մետաղադրամ է վճարում։

Ահա, օրինակ, իմ շատ լավ գործընկերը (իրեն չեմ ասի, որ լուսանկարը տեղադրել եմ) Վիլբերտը (իր ազգանունը Չուա է, բայց նա այդպես է ստորագրում, անգլախոսների հարմարության համար) այսպես էր պատմում ամենամյա IPPT-ի իր 10 ամյա մասնակցության մասին։

Image for post
Image for post

— Sooo, last time, when I was in eN-eS, I done all those stupid aI-Pee-Pee-Tee laaah. Have to work hard, yeah laaah, — so hard! But, the good thing is, we had all sooo good commandos with us, — they would get bonuses, — like 400 sing laah! So good! They would take all team to foodcourt, after IPPT laah and we go for good food! Soooo nice of them! Very considerate, laah!
Those jokers that did not share, alamak, — they did no good later, cause it’s jinx for them laaa!

Թարգմանությունը հետևյալն է․ Վիլբերտը հազիվհազ հանձնել է IPPT-ն, բայց փոխարենը նրանց հրամանատարները, որոնք 400 դոլար էին ստանում թեստի համար, և բոլորին տանում էին ճաշարան ընթրելու վերցված գումարով։ Իսկ նրանք, ովքեր վաստակում էին, բայց ճաշարան չէին տանում, հետո ձախողում էին հաջորդ թեստերը։

Դե, թվում է որ IPPT-ն հասկացանք թե ինչ է։ Իսկ որտե՞ղ են սինգապուրցիները մարզվում, օրինակ, անձրևային սեզոնի ժամանակ։ Անձրևների մասին մանրամասն կարելի է կարդալ այստեղ https://sglah.livejournal.com/650.html

Այդ նպատակով ստեղծվել է SAFRA-ն։

Singapore Armed Forces Reservists Association (SAFRA)

SAFRA-ն բանակի սպորտային ակումբի պես մի բան է։ Պահեստազորայինի համար այն հարազատ տուն է, փոքրիկ սինգապուրցիների համար մանկապարտեզով, NSMen ORD-ի համար մարզասրահով, լողավազանով, թուրքական բաղնիքով, ֆութբոլային դաշտով, հանգստյան օրերին վիլլաներով և այլն։

SAFRA-ում կարելի է․

  • Հանձնել IPPT (այստեղ վազքը անց է կացվում օդափոխվող տարածքում՝ վազքուղու վրա)
  • Քիմիական մաքրման հանձնել կամ ստանալ իրեր
  • Երեկույթ կազմակերպել ամուսնության առիթով
  • Ընկերների հետ Playstation խաղալ
  • Ծխելու վնասների մասին դասախոսություն կարդալ

Ավելին տես http://www.safra.sg/Enjoy/Overview.aspx

SAFRA-ն այս պահին 5 ակումբ ունի, նրանք համաչափ տեղակայված եմ կղզու տարածքում։ իմ տանը ամենամոտ տեղակայվածը 5 ավտոբուսային կանգառ հեռավորության վրա է, կոչվում է SAFRA Tampines:

Image for post
Image for post
Image for post
Image for post

Անկուսակցականների դիսկրիմինացիայի NSMen ORD SAFA-ի մոտիվացիայի օրինակ է SAFRA-ի ցանկացած ծառայությունից գնագոյացումը, և գործնականում անվճար մարզասրահ այցելությունը։

National Servicemen Resort & Community Club (NSRCC)

Written by

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store