Ամրապնդել Հայաստանի պաշտպանունակությունը

«ՈՄԱ» հասարակական կազմակերպության առաքելությունը Հայաստանի նախազորակոչիկների, զինծառայողների, պահեստայինների և կամավորների (նաև Սփյուռքից) պատրաստման միջոցով Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելն է: Ուսուցման տարբեր մեթոդներ մշակելով և դրանք կիրառելով՝ ՈՄԱ-ն դարձել է յուրահատուկ լաբորատորիա և դարբնոց Հայաստանի զինված ուժերի համար:

Image for post
Image for post
ՈՄԱ-ի 2018 թ. ձմեռային ուսումնամարզական հավաքի մասնակիցները

ՈՄԱ-ն հիմնադրվել է 2013 թ., սակայն առավել լայնամասշտաբ գործունեություն սկսել է ծավալել հենց 2016 թ. ապրիլյան իրադարձություններից հետո:

Պարբերաբար իրականացնում է դասընթացներ Երևանում գտնվող ուսուցման կենտրոնում և 10-օրյա ուսումնամարզական հավաքներ Արցախում:

2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ընթացքում ՈՄԱ-ի հրահանգիչներն ակտիվորեն պատրաստում էին կամավորների և պահեստայինների, որոնք ցանկանում էին օգնել առաջնագծի զինվորներին:

Մեր կամավորների պատրաստած կամ կազմակերպությանը փոխանցված միջոցներով ձեռք բերված իրերով մասնակի կերպով մասնակցում ենք զինված ուժերի նյութական ապահովմանը: Մասնավորապես, տրամադրում ենք քողարկման ցանցեր և խալաթներ, դիմակներ և այլ անհրաժեշտ իրեր:

2017 թ. դեկտեմբերի 31-ին Եռաբլուրում իրականացվող «Հետախույզի գիշեր» ամենամյա միջոցառման ընթացքում Հայկական բանակի՝ վիրավորում ստացած զինվորներին պարգևատրեցինք «Մարտական վիրավորում» 1-ին և 2-րդ աստիճանի կրծքանշաններով:

ՈՄԱ-ի 2018 թ. ուսումնամարզական հավաքը

Հավաքների մասին ավելին իմանալու և դրանց գրանցվելու համար այցելի՛ր մեր կայք՝ www.voma.center:

Այս ամենն իրականացվում է մարդկանց շնորհիվ, որոնք կիսում են ավելի հզոր Հայաստան ստեղծելու մեր գաղափարը, հասկանում և հավատում են, որ, օժանդակելով Հայաստանի պահեստայինների, նախազորակոչիկների և կամավորների (նաև Սփյուռքից) պատրաստման գործին, կնպաստեն մարտունակ և միասնական հասարակության ստեղծմանը, այնպիսի հասարակության, որն իսկական պահեստազոր կլինի:

ՈՄԱ-ն, որպես հասարակական կազմակերպություն, ուժեղ պահեստային լինել ցանկացող մարդկանց միավորում է նրանց հետ, որոնք ֆինանսապես աջակցում են այդ գաղափարին: Մենք միասին դառնում ենք մեր հայրենիքում կատարվող դրական փոփոխություններին խթանողը:

Ցեղասպանություն տեսած ազգն իրեն չի կարող թույլ տալ լինել հոգեպես և ֆիզիկապես թույլ:

Image for post
Image for post
Նախազորակոչիկները, պահեստայինները և կամավորները ձմեռային հավաքին

Ներդրումային հիմնական ծրագրերը

1. Դասընթացներ Երևանում

Դահլիճի ապահովումը և հրահանգիչների աշխատավարձը հնարավոր կլինի մարել նվիրատվությունների միջոցով։ Մենք կկարողանանք անվճար ուսուցանել ավելի շատ մասնակիցների, իսկ կուրսանտների վճարված գումարը կուղղվի VoMA-ի զարգացմանը։

2. ԱԹՍ-ների օպերատորների դասընթացը

ԱԹՍ-ների օպերատորների դասընթացի արժեքը 50000 դրամ է, ձեր փոխանցումների միջոցով վճարի մասնակի փոխհատուցումը հնարավորություն կտա նվազեցնել արժեքը և ավելի հասանելի դարձնել դասընթացը։

3. VoMA-ի որպես հասարակական կազմակերպության ընթացիկ ծախսերի ապահովումը

Ռազմահայրենասիրական կազմակերպությունների միավորումը մեր երկրի պաշտպանության հետ կապված գործընթացների վրա կարող է ազդեցություն ունենալ։ Հանդիպումները, գիտաժողովները, իրավաբանական աջակցությունը պահանջում են ընթացիկ ծախսեր։

4. Ուսումնամարզական հավաքներ Արցախում:

Հավաքների մասնակիցների թիվը կախված է ձեր աջակցությունից: Այդ հավաքների ընթացքում Սփյուռքի մեր հայրենակիցները և Հայաստանի տարբեր մարզերի բնակիչները 10-օրյա մարզումներ են անցկացնում դաշտային պայմաններում:

5. Սահմանամերձ բնակավայրերի թաղային տեսուչների և զինղեկների պատրաստում և ուսուցում:

5. Բանակին և կամավորական լեռնահրաձգային գումարտակին անհրաժեշտ իրերի գնում և հանդերձանքի արտադրություն:

Մենք առաջարկում ենք ամենամսյա փոխանցումներով ներդրում կատարել ավելի հզոր Հայաստանի ստեղծման մեջ: Դա հնարավորություն կտա մասնակցելու մի գործի, որի շնորհիվ մեր երկրում արմատական ​​փոփոխություններ կկատարվեն:

Ինչո՞ւ արժե կատարել ամսական փոխանցումներ:

  • Դուք կդառնաք ՈՄԱ-ի՝ մի մեծ ընտանիքի անդամ, որտեղ երկրի և ազգի հանդեպ սերը գլխավոր արժեքներն են:
  • Դուք գոհունակության զգացում կունենաք՝ հասկանալով, որ նպաստում եք հայրենիքի նկատմամբ ձեր պարտքը կատարելուն և հայրենիքը հզորացնելուն:
  • Ամսական ներդրումները մեզ թույլ կտան ավելի վստահ և նպատակային գործել, զարգանալ, ինչպես նաև երկարաժամկետ պլանավորում կատարել:
  • Դուք կօգնեք բարձրացնել հայրենակիցների ոգին:

Ծրագրերում

  • Բնակելի կառույցների համալիրով, արգելագոտիով, ժայռամագլցման պատով և հրաձգարանով հիմնական ֆունկցիոնալ ուսուցման կենտրոն-բազայի կառուցում Արցախում: Դա միաժամանակ բազա կլինի ՈՄԱ-ի համար: Այնտեղ կլինի տնտեսություն՝ սննդամթերք ստանալու համար:
  • Հրահանգիչների պատրաստում՝ Հայաստանի մարզերում աշխատելու համար
  • Հայաստանի մարզերում ուսուցման կենտրոնների բացում և այդ կենտրոնների հրահանգիչների պատրաստում

Դուք կստանաք

  • Նամակ-հաշվետվություններ
  • Օնլայն կոնֆերանսներ
  • Շնորհակալագրեր

Ինչպես նաև

Դուք կկարողանաք մասնակցել մեր հավաքներին և ժամանակ անցկացնել գեղատեսիլ Արցախում գտնվող մեր բազայում:

Image for post
Image for post

Ցանկանո՞ւմ եք դառնալ փոփոխությունների մի մասնիկը: Միացե՛ք:

Written by

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store