Այս տարի VoMA-ի ձմեռային հավաքը տեղի կունենա գեղատեսիլ Ջերմուկում

Գեղատեսիլ բնությամբ, առողջարանային քաղաք Ջերմուկը հայտնի է իր երկարատև և ձյունառատ ձմեռներով։

Ձմեռային հավաքը կմեկնարկի փետրվարի 1-ին։

Կուրսանտները Հայաստանից և սփյուռքից երիտասարդներ են։ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից երիտասարդները կլինեն միասին, նույն վայրում։ VoMA-ի հավաքները լավ փորձ են անձնական հմտությունները զարգացնելու համար, և հրաշալի փորձ՝ տեղացիների և սփյուռքի երիտասարդների շփման համար, բայց որպես զինվոր, թեկուզ ուսումնական գործընթացում։

Գրանցվեք այստեղ http://www.voma.center/hy

Մենք պլանավորում ենք ձեր օգնությամբ ապահովել տեղացի կամ այլ շրջաններից 10 կուրսանտի մասնակցությունը հավաքին։

1 մասնակցի ծախսերը կազմում են 90–100․000 դրամ կախված կուրսանտի գտնվելու վայրից (տրանսպորտ, սնունդ, բնակություն, ինստրուկտորների վճար, կրակայինի համար զինամթերք, սպառազինություն )։

Ֆինանսապես կարող եք աջակցել կայքի միջոցով

Եթե փոխանցում կատարելու համար ավելի հարմար տարբերակ ունեք, գրե՛ք մեզ։

Այս պահի դրությամբ մեզ փոխանցվել է 62․000 դրամ, անհրաժեշտ 1․000․000-ից (10 մարդ)։

http://voma.am/am/army/donors

Մասնակցեք Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը, ստեղծեք պայմաններ երիտասարդների պատրաստման համար։

Անցյալ ամիս ձեր կողմից ֆինանսավորվել էր 100․000 դրամ, անհրաժեշտ 113․000-ից։

Հավելյալ տեղեկություններ ջերմուկի ամսին

Ջերմուկը ոչ միայն հրաշալի բնություն և եղանակային պայմաններ ունի ձմեռային հավաքի կազմակերպման համար, նաև ունի գեղեցիկ ոհւշարձաններ։ Երևի թե ամենահետաքրքիրը քաղաքի անտառային կածանում գտնվող ֆիդայիներին նվիրված արձանաշարն է, քանդակագործ Հովհաննես Մուրադյանի հեղինակությամբ:

Աղբյուր Սերոբի Քանդակը
Արաբոյի քանդակը
Սոսեի քանդակը
Նիկոլ Դումանի քանդակը
Հրայր Դժողքի քանդակը
Մախլուտոյի քանդակը

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store