«Ահեղ Դատաստանի» պատերազմը

Իսրայելական բանակի մարտավարությունը

1973 թվականի հոկտեմբերի 6-ին Իսրայելի դեմ, Եգիպտոսի և Սիրիայի նախաձեռնությամբ, ծագեց «Յոմ Կիպուրի» կամ «Ահեղ Դատաստանի» պատերազմը: Վերջիններին աջակցում էին 6 պետություններ՝ Իրաքը, Հորդանանը, Ալժիրը, Կուբան, Մարոկկոն և Թունիսը: Եգիպտոսի զորքերի թիվը կազմում էր ավելի քան 700, Սիրիայինը՝ 150 հազար զինվորի։ Արաբական կողմից Իսրայելի դեմ պայքարող միացյալ զորքերի թիվը հասնում էր 100 հազարի:
Պատերազմի սկզբում Իսրայելը զորքերի (115.000հոգի) և ռազմական տեխնիկայի քանակով (շուրջ 2000 տանկ, մոտ 500 մարտական ​​ինքնաթիռ, շուրջ 90 ուղղաթիռ և 58 ռազմանավ) զգալիորեն զիջում էր թշնամուն:

Իսրայելի հրամանատարության պլանն էր ՝ ապավինելով գրավյալ տարածքներում նախապես պատրաստված պաշտպանական գծերին, հետ մղել արաբական զորքերի հարվածները և կանխել նրանց՝ դեպի Իսրայել ներթափանցումը և ճեղքման դեպքում խորքային հզոր հակագրոհներով հաղթել նրանց՝ վերականգնելով իրավիճակը:

Կազմակերպվեց գաղտնի զորահավաք, որի արդյունքում զորքերի թիվը հասավ ավելի քան 415 հազարի:

Պահեստազորի զինվորները զորակոչվելուց հետո իսկույն նետվում էին սիրիական ճակատ: Ստեղծ­ված իրավիճակի բարդության պատճառով պահեստազորայիններին զորակոչելուց անմիջապես հետո, ժամանակ չծախսելով պահեստազորային մշտական անձնակազմեր ստեղծմանը, կցում էին հրասայլերին և ուղարկում ճակատ:

Թշնամու՝ օդային պաշտպանության հարցում թերանալը Իսրայելին հնարավորություն տվեց ամրապնդել իր օդուժը:

Իսրայելական օդուժի մի քանի օդանավներ, հասնելով թշնամական մայրաքաղաք Դամասկոս և Եգիպտոսի խորքեր՝ ոչնչացրին գետնին կայանված թշնամական ողջ օդուժը, ռմբակոծեցին օդանավակայանների թռիչքուղիները և հողին հավասարեցրին սիրիական բանակի դամասկոսյան կենտրոնակայանը:

Եգիպտական բանակը աստիճանաբար սկսեց նվազեցնել ակտիվությունը, և հոկտեմբերի 10-ին սկսվեց օպերատիվ դադար, որը տևեց մինչև հոկտեմբերի 13-ը։ Այդ ամենը թույլ տվեց Իսրայելին նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և արևելյան ճակատում կասեցնել սիրիական զորքերի առաջընթացը։

Հոկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, որոշում ընդունեց, որը հորդորում է երկու կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները` զորքերը թողնելով իրենց դիրքերում: Հոկտեմբերի 24-ին սիրիական ճակատում ռազմական գործողությունները դադարեցին: Եգիպտական ​​հրամանատարությունը նույնպես կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը: Իսկ Իսկ Իսրայելը շարունակում է իր հարձակումը՝ գրավելով մի շարք տարածքներ:

Յոմ Կիպուրի պատերազմում փոքրիկ, մարտի դաշտում անդաշնակից մնացած և տարածաշրջանային գերտերությունների դեմ-հանդիման մեն-մենակ մնացած Իսրայելը բացառիկ հաղթանակ տարավ՝ չափազանց մեծ կորուստների գնով՝ շուրջ 2800 զոհ, 5,600 վիրավոր, 508 գերեվարված և անհայտ կորած:

Թանկագին հայեր, մենք անընդմեջ մեղավորներ ենք փնտրում: «Մեղավոր են բոլորը, միայն՝ ո՛չ մենք»:
Մեղադրում ենք Իսրայելին, սակայն չենք մտածում՝ եթե գիտեինք, որ Ադրբեջանը Իսրայելից տարբեր զինատեսակներ է գնում, այդ դեպքում, ինչո՞ւ մենք մերը չենք զարգացրել ավելի:

2016 թվականից անընդմեջ հորդորում ենք բոլորին աշխատել պատերազմին պատրաստ լինելու ուղղությամբ՝ մարզվել, մասնակցել հավաքների, կրակել, գալ մեր ճամբար։ Սակայն, չգիտես ինչու, շատերը մեզ չէին լսում և աշխատելու փոխարեն նախընտրում էին զվարճանալ:

Եվ հանկարծ այս պահին պարզվեց, որ ողջ ժողովուրդը պետք է և կարող է բանակ դառնալ:

Մեր միակ թշնամին սատանան և նրա հանցակից թուրքերն են, և մենք նրա՛նց դեմ ենք պայքարում: Բավական է մեղավորներ փնտրել։ Ինքնե՛րս ենք մեղավոր ամեն ինչում:

Այնպես որ, տեսեք, թե ինչպես են հրեաները «Ահեղ դատաստանի» պատերազմում (20 օր) կորցնում 3000 մարդ, սակայն պատերազմն ավարտում 400 հազարանոց բանակով (գերակշիռ մասը՝ պահեստազորայիններ):

Պետք է դասեր քաղել լավ օրինակներից և բոլոր երկրներին դարձնել ընկեր, այլ ոչ թե թշնամի: Ամենակարևորը աշխատելն է, և ոչ՝ անդադար դժգոհելն ու մեղադրելը։

Մենք նո՛ւյնպես պետք է ԱԶԳ — ԲԱՆԱԿ դառնանք, ունենանք 200–900 հազար հոգանոց հզոր ու մարտունակ ՊԱՀԵՍՏԱԶՈՐ :

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store