Ադրբեջանի հերթական խորամանկ մարտավարությունը

Կեղծ լուրեր՝ Հայաստանի ռազմական հնարավոր հարձակման մասին

Image for post
Image for post

Այս օրերին ադրբեջանական հրապարակումները լի են ապատեղեկատվությամբ, որ հայերն անընդմեջ պատերազմ են հրահրում և իրենց՝ ադրբեջանցիներին, այլ տարբերակ չեն թողնում։

Որն է նրանց՝ ճշմարտությունից բոլորովին հեռու հայտարարություններ տարածելու պատճառն ու նպատակը։

Կարելի է մի քանի հետևություններ անել։

1. Միջազգային հարթակում նրանք փորձում են զոհ ձևանալ և ցույց տալ, թե իրենք խաղաղասեր են, և միայն հայերի քայլերն են իրենց ռազմական գործողությունների դրդում։

2. Այս տարբերակով փորձում են բորբոքել իրենց ժողովրդի՝ հայերի դեմ ունեցած լարվածությունը, հատկապես աչքի առաջ ունենալով Տավուշի վերջին իրադարձությունները։

3. Նրանց անհանգստացրել են մեր՝ աշխարհազոր ստեղծելու, ինչպես նաև, Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ աղջիկներին ռազմական կյանքին պատրաստելու ծրագրերը։

Չէ՞ որ նրանք մեզ անպատրաստ են նախընտրում տեսնել, և մեր նմանատիպ ծրագրերը նրանց բոլորովին ձեռնտու չեն։

Ուստի նրանք կսկսեն պատրաստվել, պատրաստել իրենց հասարակությանը, որովհետև որքան շուտ ձեռնարկեն իրենց քայլերը, այնքան մենք առավել ուժեղ դառնալու ավելի քիչ ժամանակ կունենանք։

Նրանք ևս սկսել են մոբիլիզացվել, ակտիվորեն պատրաստվել ռազմական գործողությունների, կազմակերպում են զինվորական հավաքներ:

Իսկ այս ամենը պետք է սթափեցնի մեզ և ավելի հետևողական լինելու կոչ դառնա:

Սիրելի հայրենակիցներ, նման քարոզչական դավադրությունները ապացուցում են, որ մենք ճիշտ ուղով ենք քայլում, որ մեր՝ հասարակությանը պատրաստելու, ռազմականացնելու ծրագրերն ու գործողությունները այնքան արդյունավետ ու հեռանկարային են, որ մտահոգության առիթ են տվել մեր վաղեմի հակառակորդին։
Եվ այսօր որքան շատ լինենք մենք պատրաստված, մարտունակ, այնքան հեռու կլինի ռազմական գործողությունների տաք փուլ մտնելու ժամանակը։

Ժամանակը սուղ է, և Ադրբեջանը ձեռքերը ծալած չի սպասում, թե երբ հայերի մի մեծ զանգվածը կիրապետի ռազմական արվեստին։
Նա գործում է, դավադրում, շրջանառում կեղծ լուրեր, որ ևս հակագրոհի միջոց են։

Եկեք լինենք առավե՛լ քան միասնական, դառնանք հզոր հարվածային բռունցք, որ անխոցելի կլինի թշնամու ռազմական սպառնալիքների առաջ։

www.voma.center

www.voma.am

Written by

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.

Get the Medium app

A button that says 'Download on the App Store', and if clicked it will lead you to the iOS App store
A button that says 'Get it on, Google Play', and if clicked it will lead you to the Google Play store