ГАРЕГИН НЖДЕ: ГЕРОИЧЕСКИЙ ДУХ

ՈՄԱ/VoMA
3 min readOct 4, 2020

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. ՀԵՐՈՍԱԿԱՆ ՈԳԻՆ

Гибель своих героев народы оправдывают перед человечеством жизнью своего отечества; смерть для героев — это и
победа и воскресение.

Իրենց հերոսների մահով են ազգերը մարդկության առջև արդարացնում իրենց հայրենիքի գոյությունը. հերոսների համար մահը և՛ հաղթանակ է, և՛ հարություն։

***

Герой — носитель и служитель Вечности в нашей преходящей жизни.

Հերոսը հավիտենականի կրողն ու սպասավորն է մեր անցավոր կյանքում։

***

Человек становится героем, преодолевая мир. То есть когда ему удается противопоставить миру свое победное самосознание, его плоть становится прахом, но дух обретает бессмертие…

Մարդը հերոսանում է՝ հաղթահարելով աշխարհը։ Այսինքն, երբ նրան հաջողվում է աշխարհին հակադրել իր հաղթական ինքնագիտակցությունը, նրա մարմինը հող է դառնում, բայց ոգին հավերժանում է։

***

Побеждает, героем становится тот, кто настолько силен,
что умеет подчинить свою натуру духу своему. Страх исчезает,
опасность отступает, смерть умирает, когда сын человеческий
со всей мощью своего разума повторяет: «Я — сын Бога».

Հաղթանակում, հերոսանում է նա, ով իր բնությունը իր ոգուն ստորադասելու աստիճան զորեղ է։ Վախն անհետանում է, վտանգն ընկրկում է, մահը մեռնում է, երբ մարդու որդին իր բանակսնության ողջ զորությամբ կրկնում է՝ «Ես Աստծո որդին եմ»։

* * *

Стерев грань между жизнью и смертью, Назаретянин опроверг смерть, ибо стал вечным сеятелем богатырей духа, святых, мучеников, героев.

Ջնջելով կյանքի և մահվան միջև գոյություն ունեցող սահմանը՝ Նազովրեցին հերքեց մահը, քանզի դարձավ ոգու հսկաների, սրբերի, նահատակների, հերոսների հավերժական սերմնացանը։

* * *

Смирившись с мыслью о смерти, человек становится братом и соратником всех героев разума, веры и меча, что прошли
по нашей земле за все века истории человеческого рода.

Հաշտվելով մահվան գաղափարին՝ մարդը դառնում է եղբայրն ու զինակիցը՝ բանականության, հավատքի և սրի հերոսների՛, որ մարդկային ցեղի պատմության բոլոր դարերում անցել են մեր աշխարհով։

* * *

Герой — человек созерцательный. Умозрительно он неким
игнорирует трудности, опасность, смерть.

Հերոսը մտածականի մարդ է։ Նա իմաստնորեն ինչ-որ կերպ շոշափում է իր անմահությունը և, դրանից ներշնչված, արհամարհում է վախկոտությունը, վտանգը և մահը։

* * *

Не помышляй о геройстве, если при исполнении высокого
долга все земное не отходит для тебя на задний план.

Մի՛ մտածիր հերոսականի մասին, եթե բարձրագույն պարտքդ կատարելիս երկրայինը քեզ համար չի կորցնում իր նշանակությունը։

* * *

Уступить? Это не для героя. При необходимости он должен
быть готов вступить в поединок со Смертью и пасть с сияющечистым челом.

Զիջե՞լ։ Դա հերոսի համար չէ։ Անհրաժեշտ պահին նա պետք է պատրաստ լինի մենամարտել մահի դեմ և ընկնել պարզ ճակատով։

* * *

Герою, настоящему герою ведом единственный страх — страх умереть «мелкой смертью».

Հերոսի, իսկական հերոսի համար միակ վախը «փոքրիկ մահով» մեռնելու վախն է։

* * *

Я за одно мгновение выиграю вечность. Вот умoнастроение
героя — мать наивысшего счастья. Так думают герои.

Ես մի ակնթարթում կնվաճեմ հավիտենականը: Ահա՛ հերոսի մտածելակերպը, մա՛յրը բարձրագույն երջանկության։ Այսպես են մտածում հերոսները։

* * *

Доблестны лишь те дела, над которыми не властны ни
время, ни смерть.

Հերոսական են միայն այն գործերը, որոնց վրա ժամանակն ու մահը իշխանություն չունեն։

* * *

Какое счастье умереть с горячей верой в то, что из твоего
праха родятся отважные герои!

Ինչպիսի երջանկություն՝ մեռնել այն վառ հավատքով, որ քո աճյունից քաջ հերոսներ պիտի ծնվեն։

--

--

ՈՄԱ/VoMA

By Preparing and training the Republic Armenia citizens and volunteers from Diaspora we create stronger Armenia.